Լեոնարդ Ռոզենման (անգլ.՝ Leonard Rosenman, սեպտեմբերի 7, 1924(1924-09-07)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 4, 2008(2008-03-04)[4][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ամերիկացի կոմպոզիտոր։ «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր է։

Լեոնարդ Ռոզենման
Ծնվել էսեպտեմբերի 7, 1924(1924-09-07)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 2008(2008-03-04)[4][1][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Լեոնարդ Ռոզենմանը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմաօդային ուժերում, երաժշտության ասպարեզում բակալավրի աստիճան է ստացել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Սովորել է նաև Առնոլդ Շյոնբերգի, Ռոջեր Սեշենսի և Լուիջի Դալապիկոլի հետ[5]։

Ռոզենմանի վաղ աշխատանքների մեծ մասը ներառված են Ջեյմս Դինի «Դրախտից դեպի արևելք» (1955) և «Առանց պատճառի խռովարարը» (1955) ֆիլմերում։ Նա շարունակել է երաժշտություն ստեղծել «Ֆանտաստիկ ճամփորդություն» (1966), «Մատանիների տիրակալը» (1978) ֆիլմի առաջին անիմացիոն մշակումների, «Կրոս ճիչ» (1983) և «Աստղային ճանապարհ 4. ճանապարհորդություն դեպի տուն» ֆիլմերի համար։ Նա նաև երաժշտություն է գրել «Պաշտպաններ», «Աղջամուղջային գոտի», «Գիբսվիլլ» և «Բժիշկ Մարկուս Էլբին» հեռուստասերիալների համար։ Նրա գրեթե ամբողջ ստեղծագործությունն օգտագործվել է 1960-ականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարահանված «Մարտ» հեռուստասերիալի համար։

Ռոզենմանը 70 տարեկան հասակում հիվանդացել է ճակատաքունքային հիվանդությամբ, որը նման է Ալցհայմերի հիվանդությանը։

Մահացել է 2008 թվականի մարտի 4-ին, սրտի կաթվածից, Վուդլենդ-Հիլզում, Կալիֆոռնիայում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.variety.com/article/VR1117981821.html
  5. Fox, Margalit. "Leonard Roseman, 83, Composer for Films" The New York Times, Thursday, March 6, 2008
  6. Variety. Accessed on 4 March 2008

Արտաքին հղումներ խմբագրել