Լենսեր Աղալովյան
Լենսեր Աբգարի Աղալովյան (փետրվարի 3, 1940[1], Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, քաղաքական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։
Լենսեր Աղալովյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1940[1] (84 տարեկան) Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1940 թվականի փետրվարի 3-ին Քոլատակ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1969 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում
- 1987 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
- 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ 2000
- 1995 թվականից՝ ՌԴ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
- 2003 թվականից՝ «Միջազգային կիրառական մեխանիկա» (անգլերեն) ամսագրի խմբագրական հանձնաժողովի անդամ
- 2000 թվականից՝ Եվրամիության գիտական փորձագետ
Հասարակական-քաղաքական գործունեությունը խմբագրել
- 1992-1996 թվականներին՝ «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր-նախագահ
- 1996 և 1998 թվականներին առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու, բայց երկու դեպքում էլ ինքնաբացարկ է հայտնել
- 2007 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին «Դաշինք» կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել
- 2012 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել
Աշխատություններ խմբագրել
Գրքեր խմբագրել
- Неклассические краевые задачи анизотропных слоистых балок, пластин и оболочек.- Ереван: Гитутюн, 2005.- 468 с.[3] ;
- Asymptotic theory of Anisotropic plates and shells.-New Jersey London : World Scientific, 2015.- 360 p. ;
- Асимптотическая теория анизотропных пластин и оболочек. - Москва : Наука Физматлит, 1997. - 414 с. ;
- Модифицированный метод конечных элементов в механике деформируемых твердых тел/ Предисл. Л.А. Агаловян. - Ереван : Изд-во ЕГУАС, 2013.- 392 с. ;
- Проблемы механики деформируемого твердого тела.-Ереван : Изд-во НАН РА, 1997.-207 с. ;
- Տեսական մեխանիկա։ Ստատիկա/ Խմբ.՝ Լ.Ա. Աղալովյան.- Երևան ։ ՀՊԱՀ, 2006.- 425 էջ[3]։
Մամուլ խմբագրել
Հոդվածների մատենագիտություն[4]
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
- Հայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության (ԱՄՆ) Վ. Համբարձումյանի մրցանակ (1995)։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2010)[5]։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2013)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11632
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լենսեր Աղալովյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին