Լաֆֆերի կորը ցույց է տալիս հարկման դրույքաչափերի և պետական բյուջեի հարկային մուտքերի միջև եղած կապը։ Սա գիտականորեն ուսումնասիրել է ամերիկացի տնտեսագետ Արթուր Լաֆֆերը[1]։ Պետության հարկաμյուջետային քաղաքականությունը խթանում է արտադրության աճը, մեծացնում բյուջեի հարկային մուտքերը։ Այդ քաղաքականությունը հաջողությամμ կարող է իրականացվել, եթե հարկային արտոնություններն ու հարկման դրույքաչափերը հիմնավորված են։ Եթե հարկման դրույքաչափերը μարձրացվում են չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում արտադրության ծավալների կրճատման և հարկերի վճարումից խուսափելու համար։ Լաֆֆերի կորն ունի հետևյալ տեսքը.

Լաֆֆերի կորը

Գծապատկերում հարկային մուտքերը տեղադրված են x–ի առանցքի վրա, իսկ հարկման դրույքաչափերը՝ y–ի առանցքի վրա։ Հարկման դրույքաչափի աճին զուգընթաց՝ պետական μյուջեի եկամուտներն աճում են 0–100%։ Ենթադրենք 50%-ի դեպքում (M կետ) μյուջեի մուտքերն առավելագույնն են, իսկ եթե աճը շարունակվի, ապա բյուջեի մուտքերը կսկսեն կրճատվել, 100%-ի դեպքում դրանք կհավասարվեն զրոյի։ Այսպիսով, զրոյական դրույքաչափի և 100%-ի դեպքում փաստորեն հարկային մուտքերը μացակայում են[2]։ Լաֆֆերը գտնում է, որ հարկման ցածր դրույքաչափերը կխթանեն արտադրության զարգացմանը, հետևաμար՝ գործազրկության կրճատմանը։ Արդյունքում՝ կընդլայնվի հարկային μազան, իսկ հարկման դրույքաչափերի անընդհատ բարձրացումը կհանգեցնի արտադրողների շահագրգռվածության նվազմանը, ուստի և՝ արտադրության չափերի կրճատմանը։ Դրանից, հարկավ, կտուժի պետական բյուջեն։ Այսպիսով, թվում է, թե հարկման դրույքաչափերի անընդհատ բարձրացումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մինչդեռ իրականում հակառակ պատկերն է ստացվում։ Սակայն Ա. Լաֆֆերի գաղափարները մասնագետների կողմից միանշանակ չընդունվեցին. քննադատները հետևյալ վարկածներն են առաջ քաշում.

  1. Արդյոք աշխատանքի առաջարկը այդքան առաձգակա±ն է, որ հարկերի իջեցման արձագանքը առաջ μերի գործարար ակտիվության աճ։ Կան մարդկանց խմμեր, որոնք μավականին հարուստ են և գերադասում են շատ ժամանակ հատկացնել խրախճանքներին ու զվարճություններին, քան աշխատանքին։
  2. Հարկադրույքի իջեցումը բավականին տևական միջոցառում է. ամμողջական առաջարկի մեծացումը հնարավոր է ոչ թե անմիջապես, այլ բավականին հեռու ապագայում, ուստի կարճաժամկետում կարող է վտանգ սպառնալ գանձարանի եկամուտների կրճատմանը։
  3. Ո±վ կարող է պնդել, թե գոյություն ունեցող հարկային համակարգը համապատասխանում է Լաֆֆերի կորի այն հատվածին, որը գտնվում է M կետից ներքև։ Չէ± որ այդ դեպքում հարկադրույքների իջեցումը անխուսափելիորեն կհանգեցնի բյուջեի հարկային մուտքերի կրճատմանը։

Սակայն Լաֆֆերտի կորը բնորոշ է կարճաժամկետին, իսկ երկարաժամկետում ձևավորվում են այնպիսի պայմաններ, որոնք խթանում են աշխատանքային և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմանը, և ստվերային տնտեսությունը կանցնի օրինական տնտեսության, արդյունքում կմեծանան բյուջեի եկամուտները։ Այնուամենայնիվ, պետական բյուջեի եկամուտները կարող են առավելագույն չափերի հասնել միայն հարկման դրույքաչափերի որոշակի բարենպաստ մակարդակի դեպքում։ Սակայն հիմնական դժվարությունն այն կետի μացահայտման մեջ է, որտեղ իրականում կգտնվի տնտեսությունը և, հետևաբար, հարկման դրույքաչափի լավագույն մակարդակը[3]։

Գրականություն խմբագրել

  • «Տնտեսագիտության տեսություն», Գ. Ե. Կիրակոսյան, Երևան 2009
  • «Միկրոէկոնոմիկա», Մ. Ս. Մելքումյան, Երևան 2013
  • «Տնտեսագիտություն», Փ. Սամուելսոն,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տնտեսագիտության տեսություն, Գ. Ե. Կիրակոսյան, Երևան 2009
  2. Միկրոէկոնոմիկա, Մ. Ս. Մելքումյան, Երևան 2013
  3. Տնտեսագիտություն, Փ. Սամուելսոն, Էջ 173
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաֆֆերի կոր» հոդվածին։