Լարս Ռոար Բոհինեն (նորվ.՝ Lars Roar Bohinen, սեպտեմբերի 8, 1969 թվական, Վադսյո, Նորվեգիա), նախկին նորվեգացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է «Բլեքբեռն Ռովերսի», «Նոթինգհեմ Ֆորեստի» և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմերում ունեցած ելույթներով։ 1994 թվականի Աշխարհի առաջնության մասնակից։ 2012 թվականից սկսած աշխատում է, որպես ֆուտբոլային մարզիչ։

Լարս Բոհինեն
նորվ.՝ Lars Bohinen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լարս Ռոար Բոհինեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1969(1969-09-08)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Վադսյո, Նորվեգիա
Հասակ 185 սմ
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 Նորվեգիա Բերում 2 (0)
1987 Նորվեգիա Լյուն 20 (3)
1988-1989 Նորվեգիա Վոլերենգա 33 (5)
1989-1990 Նորվեգիա Վիկինգ 10 (0)
1990-1993 Շվեյցարիա Յանգ Բոյս 58 (6)
1993  Նորվեգիա Լիլստրյոմ 19 (1)
1993-1995 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 64 (7)
1995-1998 Անգլիա Բլեքբեռն Ռովերս 59 (7)
1998-2001 Անգլիա Դերբի Քաունթի 56 (1)
2001-2002 Դանիա Լյունգբյու 26 (0)
2002 Դանիա Նորշելան 2 (0)
2003-2005 Նորվեգիա Վոլերենգա 6 (2)
Ազգային հավաքական
1989-1991 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 8 (1)
1989-1999 Նորվեգիա Նորվեգիա 49 (10)
Մարզչական կարիերա
2012-2013 Նորվեգիա Ասկեր
2014-մ.հ. Նորվեգիա Սանեֆորդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բոհինենը սկսել է իր ֆուտբոլային կարիերան հանդես գալով «Բերում» և «Լյուն» ֆուտբոլային ակումբներում։ 1988 թվականին Լարսը տեղափոխվել է «Վոլերենգա», որտեղ շատ կարճ ժամանակահատվածում կարողանում է ձեռք բերել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստի «պաշտոնը»։ 1988-89 մրցաշրջանի ավարտից հետո նա համալրել է «Վիկինգի» կազմը։ Ապրիլի 29-ին «Կոնսվինգերի» դեմ խաղում Լարսը կատարում է իր նորամուտը իր նոր թիմի կազմում։ Նոր ակումբում անցկացրած մրցաշրջանը այնքան էլ հաջող չի ստացվում, որքան նախորդը և ավարտից հետո Բոհինենը տեղափոխվում է շվեյցարական «Յանգ Բոյս»։ 1993 թվականին Լարսը վարձավճարային իրավունքներով վերադառնում է հայրենիք, որտեղ սկսում է հանդես գալ «Լիլիստրյոմ» թիմի կազմում։ Մայիսի 2-ին իր նախկին թիմի՝ «Վիկինգի» դեմ խաղում նորվեգացին կատարում է նորամուտը նոր թիմի կազմում[2]։

Նույն թվականի նոյեմբերին Բոհինեն պայմանագիր է կնքում անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։ Գործարքի արժեքը կազմում է 450 հազար ֆունտ։ Անտառապահները հանդես էին գալիս Չեմպիոնշիպում և Լարսը օգնում է նրանց այդ մրցաշրջանում զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և վաստակել բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։ 1994 թվականի օգոստոսի 20-ին «Իպսվիչ Թաունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում։ Սեպտեմբերի 10-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում Բոհինենը հեղինակում է իր առաջին գոլը նոր թիմի կազմում։

1995 թվականին Լարսը տեղափոխվում է «Բլեքբեռն Ռովերս»։ Տրանսֆերի արժեքը կազմում է 700 հազար ֆունտ[3]։ Հոկտեմբերի 14-ին «Սաութհեմփթոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ «Ռովեսրսի» կազմում Բոհինենը ինչպես պայմանագրով էր նշված մնում է երեք տարի, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Դերբի Քաունթի»։ «Կովենտրի Սիթիի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը ոչխարների կազմում։ 1999 թվականի մարտի 18-ին Լարսը գոլի հեղինակ է դառնում «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[4][5]։

2001 թվականի հունվարին Բոհինեն տեղափոխվում է դանիական «Լյունգբյու»[6]։ Դեկտեմբերին ակումբի տնօրինությունը հայտարարում է սնանկացման մասին և Լարսը տեղափոխվում է «Նորշելան», որտեղ խաղում է մրցաշրջանի մնացած մասը։ 2003 թվականին Լարսը վերադառնում է «Վոլերենգա», որտեղ էլ հենց ավարտում է իր ֆուտբոլային կարիերան (վերադարձից երկու տարի հետո)։

Միջազգային կարիերա խմբագրել

1989 թվականին Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում Բոհինենը մասնակցում է Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում Նորվեգիայի հավաքականը չի կարողանում դուրս գալ խմբից, սակայն Լարսը աչքի է ընկնում Լեհաստանի երիտասարդական հավաքականի դարպասը գոլ հեղինակելով[7][8]։

Այդ նույն թվականի հոկտեմբերի 15-ին Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում Լարսը կատարում է իր նորամուտը արդեն՝ երկրի ազգային հավաքականում։ 1994 թվականին Բոհինենը հայտավորվում է հավաքականի մարզչի կողմից կազմված և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության համար նախատեսված հայտացուցակում։ Մրցաշարի ժամանակ Լարսը մասնակցում է Մեքսիկայի[9], Իռլանդիայի[10] և Իտալիայի[11] ազգային հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Fan 'completes' 1996 Premier League sticker album». BBC News. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Bohinen incurs Forest wrath». The Independent. 1995 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Crystal Palace 3–1 Derby County». BBC News. British Broadcasting Corporation. 1998 թ․ ապրիլի 18. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  5. «Crystal Palace 3 Derby County 1». Sporting Life. 1998 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  6. «Rams let Bohinen go». BBC Sport. 2001 թ․ հունվարի 23. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
  7. Norway – Record International Players – RSSSF
  8. «Sporting Digest: Football». The Independent. 1995 թ․ հուլիսի 29. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  9. «Норвегия VS. Мексика 1:0» (ռուսերեն). soccerway.com. 1994 թ․ հունիսի 20.
  10. «Ирландии VS. Норвегия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 1994 թ․ հունիսի 28.
  11. «Италия VS. Норвегия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 1994 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Բոհինեն» հոդվածին։