Լասսինա Տրաորե
Լասսինա Շամստ Սուդին Ֆրանկ Տրաորե (ֆր.՝ Lassina Chamste Soudine Franck Traoré, հունվարի 12, 2001[1][2], Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինական ֆուտբոլիստ, «Այաքսի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բուրկինա Ֆասո | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 2001[1][2] (23 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո | ||||||||
Հասակ | 172 սանտիմետր | ||||||||
Քաշ | 64 կիլոգրամ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Այաքս | ||||||||
Համար | 23 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Տրաորեն «Ռախիմո» և Քեյփթաունի «Այաքս» ակումբների սան է։ Ֆուտբոլ խաղալ սկսել է հայրենի քաղաքի փողոցներում, 6 տարեկանում հայտնվել է «Ռախիմո» երիտասարդական ակադեմիայում[3]։ 16 տարեկանում տեղափոխվել է Քեյփթաունի «Այաքս», որտեղ անցկացրել է 1,5 տարի[3]։ 2019 թվականին 3,5 տարվա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ[4]։ Խաղային պրակտիկա ստանալու համար Լասսինան սկսել է հանդես գալ 2-րդ կազմում՝ «Յոնգ Այաքս»։ 2019 թվականի հունվարի 28-ին «Վոլենդամի» դեմ խաղում Տրաորեն կատարել է նորամուտը Էրստեդիվիզիում Ամստերդամի ակումբի պահեստային կազմում[5]։ Մայիսի 12-ին «Ուտրեխտի» դեմ խաղում կատարել է նորամուտը Էրեդիվիզիում[6]։ 2019 թվականին Տրաորեն դարձել է չեմպիոն և նվաճել Նիդեռլանդների գավաթը։
Միջազգային կարիերա խմբագրել
2017 թվականի մայիսի 4-ին Տրաորեն Բենինի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է նորամուտը Բուրկինա Ֆասոյի հավաքականում։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 4 մայիսի, 2017 | Օգոստոսի 4-ի մարզադաշտ, Ուագադուգու, Բուրկինա Ֆասո | Բենին | 1:0 | 1:1 | Ընկերական խաղ |
02. | 21 մայիսի, 2017 | Ստադիոն դե Ալմիտի, Կոտոնու, Բենին | Բենին | 0:1 | 2:2 | Ընկերական խաղ |
03. | 21 մայիսի, 2017 | Բենին | 1:2 | 2:2 | Ընկերական խաղ |
Անձնական կյանք խմբագրել
Տրաորեի խոսքով՝ նրա հայրը հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի հավաքականում, իսկ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ[3]։ Մայրը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Ֆրանսիայում[3]։ Ունի կրտսեր քույր[3]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Նիդեռլանդների չեմպիոն – 2018/19
- Նիդեռլանդների գավաթի դափնեկիր – 2018/19
- Նիդեռլանդների Սուպերգավաթի դափնեկիր – 2019
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «My (American) Dream: Lassina Traoré» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 6.10.2019-ին.
- ↑ «Ajax legt Lassina Traoré vast tot medio 2022» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 6.10.2019-ին.
- ↑ «Յոնգ Այաքս VS. Վոլենդամ 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 28.
- ↑ «Այաքս Ամստերդամ VS. Ուտրեխտ 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 12.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասսինա Տրաորե» հոդվածին։ |