Վոլենդամ (ֆուտբոլային ակումբ)

«Վոլենդամ» (հոլ.՝ Football Club Volendam), Ֆուտբոլային ակումբ Նիդեռլանդների Վոլենդամ գյուղից։ Հիմնադրվել է 1920 թվականի հունիսի 1-ին՝ «Վիկտորիա» անունով, այժմյան անունը ակումբը ստացել է 1923 թվականին։

Նիդերլանդներ Վոլենդամ
Ամբողջական անուն Football Club Volendam
Հիմնադրում 1920 թվական
Երկիր  Նիդերլանդներ
Մարզադաշտ Կրաս, Վոլենդամ
Տարողունակություն 7384
Տեր Նիդերլանդներ Հենկ Կրաս
Մարզիչ Նիդերլանդներ Ռոբերտ Մոլենար
Լիգա Էրստեդիվիզի
2015/16 6-րդ տեղ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

2015/2016 մրցաշրջանում ակումբը հանդես եկավ Էրստեդիվիզիում՝ Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։

Պատմություն խմբագրել

 
Կրաս մարզադաշտը

Ակումբը հիմնադրվել է 1920 թվականի հունիսի 1-ին` «Վիկտորիա» անունով։ Այս ժամանակ թիմը հանդես էր գալիս կարմիր-սև գծավոր շապիկներով և սև շորտերով[1]։ 1923 թվականին թիմը վերանվանվել է «Վոլենդամ», մարզահագուստի գույնը փոխարինվել է նարնջագույնով[1]։ Կապված այն հանգամանքի հետ, որ ակումբը գտնվում էր Վոլենդամ կաթոլիկական գյուղում, թիմը բավականին արագ միացավ Նիդեռլանդների Կաթոլիկական ֆուտբոլային ասոցիացիային[1]։

1935 և 1938 թվականներին «Վոլենդամ»-ը հաղթել է Նիդեռլանդների Կաթոլիկական ֆուտբոլային ասոցիացիայի առաջնություններում[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակումբը հարկադրված միացել է Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային ֆեդերացիային[1]։ 1955 թվականին «Վոլենդամ»-ը մտել է Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոն, որը պրոֆեսիոնալ լիգայի կարգավիճակ էր ստացել[1]։

Թիմը անմիջապես ակումբի համբավ վաստակեց, որը մեկ լքում էր բարձրագույն դիվիզիոնը, մեկ՝ կրկին վերադառնում էր. այսպես՝ ակումբի ողջ պատմության ընթացքում։ «Վոլենդամ»-ը «աճեցրեց» այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Վիմ Յոնկը, Էդվին Զուտեբիրը, ինչպես նաև՝ եղբայրներ Առնոլդ և Գերրի Մյուրենները։ «Վոլենդամ»-ը հիանալի ծրագիր ունի երիտասարդ մարզիկների վերապատրաստման համար։

Մարզչական շտաբ խմբագրել

  • Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտ Մոլենար
  • Մարզչի օգնական՝ Յոհան Սթյոր
  • Մարզչի օգնական՝ Բերրի Սմիթ
  • Դարպասապահների մարզիչ՝ Բելա Սենաշի

Նախկին խաղացողներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Historie FC Volendam» (հոլանդերեն). fcvolendam.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 8.10.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլենդամ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։