Լաուրա Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լաուրա Վահրամի Դավթյան (փետրվարի 10, 1934[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2014, Երևան, Հայաստան), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):
Լաուրա Դավթյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1934[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2014 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1976) |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Կենսագրություն խմբագրել
Լաուրա Դավթյանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 10-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատում է նույն ինստիտուտում (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում), 1983-2001 թվականներին՝ ՀԳԱ կենսաքիմիայի և օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1986-1995 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր[2]։
Աշխատանքները վերաբերում են բույսերի ու կենդանիների աճի էկոլոգիապես մաքուր կենսածին խթանիչների ազդեցության կենսաքիմիական մեխանիզմի պարզաբանման խնդիրներին։ Բացահայտել է գյուղատնտեսական կենդանիների և բույսերի մթերատվության ու աճի խթանման, էներգետիկ փոխանակության վրա էթանոլամինի և նրա ածանցյալների ազդեցությունը։ Հեղինակ է «Կենդանիների կենսաքիմիա» (1989) դասագրքի, համահեղինակ՝ «Էթանոլամինը տեսության մեջ և գործնականում» (1989) աշխատության[2]։
Երկեր խմբագրել
- Биохимические основы стимулирующего действия этаноламина на растения. 1973.[3]
- Կաթի բիոքիմիայի դասախոսություններ։ (Ուսումնական ձեռնարկ), Գասպարյան Մարիա Գրիգորի, Դիլանյան Զավեն Քրիստափորի, Դավթյան Լաուրա Վահրամի, Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՀՄ, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Երևան, Ա. Հ., 1977[4]:
- Լաբորատոր աշխատանքներ կենսաքիմիայից։ Անասնաբուծության-անասնաբուժության ֆակուլտետի ստացիոնար և հեռակա ուսանողների ուսուցման համար։ Մաս առաջին։ Ածխաջրեր, լիպիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ, վիտամիններ, Գասպարյան Մարիա Գրիգորի, Դավթյան Լաուրա Վահրամի, Վարդանյան Ս. Ա., ԽՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1982[5]:
- Կենդանիների կենսաքիմիա։ Դավթյան Լաուրա Վահրամի, Երևան, «Լույս», 1989[6][7]։
- «Էթանոլամինը տեսության մեջ և գործնականում», Երևան, 1989։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1685
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 335։
- ↑ Դավթյան, Լաուրա Վահրամի (1973). «Биохимические основы стимулирующего действия этаноламина на растения: Дис. ...док. биолог. наук». Ереван.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Գասպարյան, Մ Գ; Դիլանյան, Զ Խ; Դավթյան, Լաուրա Վահրամի; Գասպարյան, Մ Գ (1977). Կաթի բիոքիմիայի դասախոսություններ։ Ուսումնական ձեռնարկ. Գյուղատնտեսության մինիստրություն ՍՍՀՄ, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ. Երևան: Ա.Հ.(չաշխատող հղում)
- ↑ Գասպարյան, Մարիա Գրիգորի; Դավթյան, Լաուրա Վահրամի; Վարդանյան, Ս Ա (1982). Լաբորատոր աշխատանքներ կենսաքիմիայից։ Անասնաբուծության-անասնաբուժության ֆակուլտետի ստացիոնար և հեռակա ուսանողների ուսուցման համար. Մաս առաջին։ Ածխաջրեր, լիպիդներ, սպիտակուցներ, ֆերմետներ, վիտամիններ. ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
- ↑ Դավթյան, Լաուրա Վահրամի (1989). Կենդանիների կենսաքիմիա։ Դասագիրք անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսանողների համար. Երևան: Լույս. ISBN 9785545000685.
- ↑ Դավթյան, Լաուրա Վահրամի (1989). Կենդանիների կենսաքիմիա։ Դասագիրք անասնաբուծ.-անասնաբուժ. ին-տ ուսանողների համար. Լույս. ISBN 9785545000685.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Դավթյան» հոդվածին։ |