Լազար Յակովլևիչ Սիտերման (բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман, 1894, Մոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Minsk Ghetto, Մինսկ), խորհրդային բժիշկ-թերապևտ, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Լազար Սիտերման
բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман
Դիմանկար
Ծնվել է1894
ԾննդավայրՄոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Մահվան վայրMinsk Ghetto, Մինսկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, գիտնական, chief physician և medical administrator
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան և Մինսկի պետական բժշկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Պատմաբան Յակով Էթնիգերի հայրը[1]։

Կենսագրությունման խմբագրել

Լազարը ծնվել է 1894 թվականի հոկտեմբերին Մոզր քաղաքում, դեղագործի ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916 թվականից եղել է ռազմական բժիշկ՝ Ռուսական և Կարմիր բանակներում։ 1920-ական թվականների սկզբին մասնակցել է Մինսկում բժշկական-սանիտարական աշխատանքների կազմակերպմանը։ 1921 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նշանակվել է Մինսկի կենտրոնական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։ 1923-1930 թվականներին եղել է Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի բուժական կլինիկայի ասիստենտ։ 1931 թվականից զբաղեցրել է Մինսկի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1933 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1936 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Գիտական աշխատանքի մեթոդիկային տվել է առաջնային տեղ։ 1938 թվականին գիտական աշխատանքների համար պատրաստել է ուղեցույցներ։ 1939 թվականին դարձել է «Կլինիկական դեղատոմսերի հավաքածու» աշխատության հեղինակ։ Նույն թվականին ստացել է ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։

Հրապարակել է մի շարք աշխատություններ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների և դրանց բուժման վերաբերյալ։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մի քանի օր Մինսկում օգնություն է ցույց տվել վիրավորներին։ Գերմանական զորքերը Մինսկը գրավելուց հետո նրան որպես հրեա ուղարկել են Մինսկի գետտո[2]։

Մահացել է 1941 թվականի աշնանը․ ենթադրվում է, որ Սիտերմանը խոշտանգումներից հետո Գեստապոյի կողմից կախաղան է հանվել բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Яков Этингер (2002). «Жизнь и смерть профессора Ситермана». Лехаим. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  2. «ЖИЗНЬ И СМЕРТЬ ПРОФЕССОРА СИТЕРМАНА». lechaim.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել