Լազար Բիչերախով
Լազար Բիչերախով (ռուս.՝ Лазарь Фёдорович Бичерахов, նոյեմբերի 15 (27), 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1952[1], Դորնշտադտ, Գերմանիա), ռուս սպա, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից։
Լազար Բիչերախով | |
---|---|
նոյեմբերի 15 (27), 1882 - հունիսի 22, 1952[1] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Դորնշտադտ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | բանակի ենթասպա և գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Պարսկական արշավ, Մարտ Բաքվի համար, Q4329633?, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Battle of Goychay? և Revolution and Civil War in Daghestan? |
Պարգևներ |
Գեորգի Բիչերախովի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
Լազար Բիչերախովը Թերսկի մարզի Նովո-Օսեթինսկի ստանիցայի կազակներից է, սպայի որդի։ Ավարտել է Պետերբուրգի առաջին ռեալական դպրոցը և Մոսկվայի Ալեքսեևյան ռազմական ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է 1-ին Գորսկ-Մոզդոկյան գնդում (1911-1915 թվականներ)։ 1915-1918 թվականներին ծառայել է Պարսկաստանում գեներալ Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսում, որպես Թերսկի կազակական ջոկատի հրամանատար, զորական ավագ։ Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով[2]։
1918 թվականի սկզբին Պարսկաստանում կազմավորում է ոչ մեծ ջոկատ (շուրջ հազար մարդ), ծառայելով անգլիացիների մոտ։ 1918 թվականի հուլիսին ջոկատը Բանդարե Անզալի նավահանգստից ծովով մեկնում է Բաքու և մտնում քաղաքը պաշտպանող թուրք-ադրբեջանական զորքերի կազմ (որտեղ այդ ժամանակ իշխում էր Բաքվի կոմունան)։ Թուրք-ադրբեջանա-դաղստանյան զորքերի Բաքվի վրա հարձակման ժամանակ Բիչերախովը իր ջոկատով 1918 թվականի հուլիսի 30-ին նահանջում է Դաղստան, որտեղ անգլիացիների օգնությամբ գրավում է Դերբենտը և Պորտ-Պետրովսկը (Մախաչկալան)։ 1919 թվականի հունվարին Բիչերախովի ջոկատը տեղափոխվում է Բաթում, որտեղ էլ 1919 թվականի ապրիլին կազմացրվում է։ Ջոկատի անձնակազմը և ունեցվածքը փոխանցվում է ВСЮР-ի համալրմանը։
1920 թվականին արտագաղթել է Մեծ Բրիտանիա, իսկ 1928 թվականին Գերմանիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է КОНР-ի հյուսիս-կովկասյան ժողովուրդների բաժինը[3]։ Մահացել է 1952 թվականին Դորնշտադտում։
Գրականություն խմբագրել
- Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). - 416 с. - ISBN 978-5-227-02536-4.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его Кавказская армия. 1917-1919. - М.: Центрполиграф, 2011. - (Россия забытая и неизвестная. Золотая коллекция). ISBN 978-5-227-02536-4, c. 25
- ↑ Бичерахов на сайте: Хронос