Նոր Խարխափուտ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Նոր Խարխափուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյանի շրջան
Մակերես8100,0 կմ²
Բնակչություն107 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Խարխափուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Խարխափուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձր լեռնային է, ունի 8100,0 հա տարածք։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Պատմություն խմբագրել

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և հանձնվել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Նոր Խարխափուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 107 մարդ, կա 19 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 59 78 107

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 284.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)