Իրինա Զաքյան

հայ օպերային երգչուհի, սոպարնո
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իրինա Զավենի Զաքյան (սեպտեմբերի 2, 1965(1965-09-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպարնո։ՀՀ վաստակավոր արտիստ (2017 թ.)[1][2]:

Իրինա Զաքյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1965(1965-09-02) (58 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Իրինա Զաքյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 2-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարան)։ Որպես մեներգչուհի հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում[3]։

Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր։ Երգել է դիրիժորներ Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի, Լորիս Ճգնավորյանի, Վոյչեխ Միխնևսկու (Լեհաստան), Լեոն Բոթսթայնի (ԱՄՆ), Ջոն Նելսոնի (ԱՄՆ), Լիոր Շամբադալի (Գերմանիա), Պիեռ Կարլո Օրիցիոյի (Իտալիա) և այլոց ղեկավարությամբ[3]։

Դերերգեր խմբագրել

Դերերգ Օպերա Հեղինակ
Չիո Չիո Սան «Մադամ Բատերֆլայ» Ջակոմո Պուչինի
Ջորջետա «Թիկնոցը» Ջակոմո Պուչինի
Միմի[4] «Բոհեմ» Ջակոմո Պուչինի
Լիու «Տուրանդոտ» Ջակոմո Պուչինի
Պաոլինա «Պողիկտոս» Գաետանո Դոնիցետի
Դեզդեմոնա «Օթելլո» Ջուզեպպե Վերդի
Մարիա Բոկանեգրա «Սիմոն Բոկանեգրա» Ջուզեպպե Վերդի
Նեդա «Պայացներ» Ռուջերո Լեոնկավալո
Տատյանա «Եվգենի Օնեգին» Պյոտր Չայկովսկի
Լիզա «Պիկովայա դամա» Պյոտր Չայկովսկի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել