Իրինա Դրամբյան

հայ արվեստագետ

Իրինա Ռուբենի Դրամբյան (օգոստոսի 24, 1939(1939-08-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, արվեստագիտության դոկտոր (1999), Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2014)[1]։

Իրինա Դրամբյան
Ծնվել էօգոստոսի 24, 1939(1939-08-24) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Ռուբեն Դրամբյան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանի դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

  • 1963 թվականին ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը
  • 1963 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, 1981 թվականից՝ ավագ գիտաշխատող, զբաղվել է հայ միջնադարյան կերպարվեստի պատմության հարցերով
  • 1965-1968 թվականներին Դրամբյանն ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, արվեստի ականավոր պատմաբան, բյուզանդական, հին ռուսական եւ արևմտաեվրոպական արվեստների 20-րդ դարի խոշորագույն մասնագետներից մեկի՝ արտասահմանյան 7 ակադեմիաների պաշտվավոր անդամ Վիկտոր Լազարևի ղեկավարությամբ
  • 1970 թվականին Մոսկվայի պետական համալսարանում Դրամբյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստը» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան
  • 1981 թվականին Դրամբյանն արժանացել է ԽՍՀՄ նկարիչների միության 1-ին կարգի դիպլոմի՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ լույս տեսած "История искусств народов СССР’’գիտահետազոտական բազմահատորյակի ստեղծմանը մասնակցելու համար
  • 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թորոս Ռոսլինը և ծաղկման շրջանի կիլիկյան գրքարվեստը», ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան
  • 1972 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
  • 2003 թվականին նրա անունը ընդգրկվել է ’’International Who’s Who of Professional and Business Women’’ հանրագիտարանում (հրատ.՝ ԱՄՆ-ում)։

Ուսումնասիրել է 13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչությունն ու պատմամշակութային միջավայրը, որի արդյունքն ամփոփված է երկու հիմնարար մենագրություններում` նվիրված Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը և հետռոսլինական գրքարվեստի գլուխգործոցներից Հեթում Բ արքայի Ճաշոցին։ Վերջինում Իրինա Դրամբյանը տարբերակել է մատյանը ծաղկած չորս վարպետների ստեղծագործությունները, հաստատել Սկևռայի վանքը, որպես դրա ստեղծման վայր[2]։

Երկեր խմբագրել

  • Հեթում Բ արքայի Ճաշոցը, Ե., 2004 (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։
  • Художественные сокровища Матенадарана, М., 1976 (համահեղինակ)։
  • Фрески Кобайра, Е., 1979
  • Дрампян И., Шедевр средневековья (Գրքերի աշխարհ, 15.VI.1979).
  • La Miniature Arménienne XIIIe-XIVe siècle, Leningrad, 1984 (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, համահեղինակ)։
  • The Frescoes in the Church of St. Gregory the Illuminator founded by Tigran Honentc in Ani, "Armenian Review", 1990, vol. 43(համահեղինակ)։
  • Торос Рослин, Е., 2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ի. Ռ. ԴՐԱՄԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել