Իվետա Գիլբեր
Իվետա Գիլբեր (ֆր.՝ Yvette Guilbert, իսկական անունը՝ Emma Laure Esther Guilbert, հունվարի 20, 1865[1][2][3][…], Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ[4] - փետրվարի 2, 1944[1], Էքս-ան-Պրովանս[5]), Հիասքանչ դարաշրջանի կաբարեի ֆրանսիացի երգչուհի, դերասան և մոդել։
Իվետա Գիլբեր ֆր.՝ Yvette Guilbert | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | փետրվարի 2, 1944[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Էքս-ան-Պրովանս[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Guilbert |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, բնորդ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Yvette Guilbert Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Իվետա Գիլբերը ծնվել է 1865 թվականին Փարիզում։ Հայրը եղել է հնավաճառ, մայրը՝ գլխարկ կարող։ 16 տարեկանից աշխատել է կարի արվեստանոցում և Օսմանի զբոսայգու Printemps հանրախանութում վաճառողուհի։ Ավարտել է դրամատիկական արվեստի դասընթացները (1885)։ Առաջին ելույթն ունեցել է Théâtre des Bouffes du Nord-ում, այնուհետև խաղացել է Théâtre de Cluny, Théâtre des Nouveautés, Théâtre des Variétés երաժշտական սրահներում։ Չբավարարվելով երրորդական դերերով, սկսել է երգել մյուզիք-հոլլերում և կաբարեներում։ Նրա երգացանկում ընդգրկված էին Պոլ Շառլ դը Կոկյի, Ժան Լորենի, Ժան Ռիշպենի և այլոց բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
Էլդորադո երաժշտական սրահում նրան նկատում է Զիգմունդ Ֆրոյդը, նրանք ծանոթանում են և աշխույժ նամակագրություն սկսում։ Հետագայում Ֆրոյդը նրա լուսանկարը կախում է իր կաբինետում՝ Լու Անտրեաս-Սալոմեի նկարի կողքին[6]։
Շարլ Զիդլերի օժանդակությամբ, որի հետ ծանոթացել էր 1885 թվականին, վարձահրավեր է ստանում Մուլեն Ռուժից 1891 թվականին։ Մարսել Պրուստը նրա առաջնելույթին նվիրված ակնարկ է տպագրում Mensuel ամսագրում։ Այստեղ երգչուհուն տեսնում է Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։ 1906 թվականին Գիլբերը ելույթ է ունենում Քարնեգի հոլում, 1913 թվականին Նիսի խաղատանը, երգում է Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։
Այդ տարիներին նրա խաղացանկը դարձավ ավելի գրական և համալրվեց միջնադարյան երգերով։ Ավելի ուշ զբաղվել է թատերական մասնավոր գործունեությամբ, վարել է լրագրային և ամսագրային ժամանակագրություն, ելույթներ է ունեցել ռադիոյով, զբաղվել է դասավանդմամբ և ռեժիսուրայով, գրել է մի քանի գրքեր, նկարահանվել է Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի (Ֆաուստ, 1926), Լ’Էրբեի (Փողեր, 1928), Մորիս Թուրնյորի (Երկու որբեր, 1933), Սաշա Գիտրիի (Երազենք, 1936) և այլ ֆիլմերում։ Շուրջ քառասուն տարի երգեր է ձայնագրել, շատ ձայնագրություններ պահպանվել են։
Մահացել է 1944 թվականին Էքս ան Պրովանսում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Հուշեր և այլ գրքեր խմբագրել
Մրցանակներ խմբագրել
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (1932)
Գրականություն խմբագրել
- Liebowitz Knapp B., Chipman M. That was Yvette; the biography of Yvette Guilbert, the great diseuse. New York: Holt, Rinehart and Winston, 1964.
- Geffroy G. Yvette Guilbert. New York: Walker, 1968.
- Hanke H. Yvette Guilbert. Berlin: Henschelverl., 1974.
- Brécourt-Villars C. Yvette Guilbert l’irrespectueuse. Paris: Plon, 1997.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 ծննդական
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118543466 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Sigmund Freud et l'interprétation d'Yvette — Libération». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետա Գիլբեր» հոդվածին։ |