Իվան Կոստանդինի Շահումյան (հոկտեմբերի 15, 1910(1910-10-15), Պառավաթումբ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զինվորական, փոխգնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 30 1943 թ.)։

Իվան Շահումյան
հոկտեմբերի 15, 1910(1910-10-15) - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25) (82 տարեկան)
ԾննդավայրՊառավաթումբ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումփոխգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1941)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Ծնվել է Պառավաթումբ գյուղում (այժմ՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում)։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1941 թվական)։ 1941 թվականի սեպտեմբերից՝ Ելնյայի, ապա՝ Վոլոկոլամսկի համար մղված մարտերում Մոսկվայի աշխարհազորային դիվիզիայի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 69-րդ հրաձգային դիվիզիայի 120-րդ գնդի կազմում, որպես քիմպաշտպանության ջոկի հրամանատար, 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Գոմելի մարզի Լոևի շրջանում Դնեպրը գետանցելու, աջ ափին ծխաքողարկում ստեղծելու և գնդի առաջխաղացումն ապահովելու համար։ Աչքի է ընկել նաև Ռումինիայի գրավման և Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մարտերում։

Պատերազմից հետո զորացրվել է, աշխատանքի անցել Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 430.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430