Իսի լե Մուլինո
Իսի լե Մուլինո (անգլ.՝ Issy-les-Moulineaux, ֆրանսերեն արտասանութամբ՝ ), համայնք Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի արվարձանային տարածքի հարավարևմտյան մասում, Սեն գետի ձախ ափին։ Քաղաքաբնակները ֆրանսերեն իրենց անվանում են Isséens[4]: Բնակավայրը համարվում է Փարիզի մուտքերից մեկը և ընկած է 6,6 կիլոմետր հեռավորության վրա Աստվածամոր տաճարից՝ Նոտր Դամից, որտեղ, ինչպես ընդունված է Ֆրանսիայում, նշվում է զրո կիլոմետրը։ Իսի լե Մուլինոն 2010 թվականի հունվարի 1-ից մաս է դարձել Grand Paris Seine Ouest ագլոմերացիայի, որը 2016 թվականի հունվարից ընդգրկվել է Métropole du Grand Paris-ում։ Բնակավայրը հեռահաղորդակցային և մեդիա ոլորտներում ծավալվող գործարարությամբ հայտնի Val de Seine շրջանի կենտրոնում է և իր տարածքում հյուրընկալել է ֆրանսիական հեռուստատեսային ցանցի խոշորագույն ընկերությունների գլխավոր գրասենյակները։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իսի լե Մուլինո | |||
ֆր.՝ Issy-les-Moulineaux[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 4,25 կմ² | ||
ԲԾՄ | 96 մետր | ||
Բնակչություն | ▲68 580 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92130[3] | ||
Պաշտոնական կայք | issy.com(ֆր.)(անգլ.) | ||
| |||
Պատմություն խմբագրել
Իսիում է գտնվել Բուրբոնների կրտսեր ճյուղը հանդիսացող Կոնտի իշխանների ամրոցը. այնտեղ ներկայումս գտնվում է թղթախաղի թանգարանը։
1815 թվականի հուլիսին բնակավայրում ու նրա շուրջը տեղի է ունեցել ճակատամարտ ֆրանսիական ու պրուսական զորքերի միջև. դա այսպես կոչված «Հարյուր օրերի» վերջին իրադարձություններից մեկն էր՝ Փարիզը յոթնյակի կոալիցիայի զորքերից պաշտպանելու վերջին փորձը[5]։
Հայերը Իսի լե Մուլինոյում խմբագրել
Իսի լե Մուլինոյում 1930 թվականից կա շուրջ հինգհազարանոց հայկական համայնք[6]՝ հայկական երկու եկեղեցիներով, դպրոցով, մարզական ակումբով, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողով, Rue d'Armenieև Rue d'Erevan փողոցներով[7][8]։ Իսի լե Մուլինոն 1989 թվականի դեկտեմբերից եղբայրացել է Հայաստանի Վաղարշապատ քաղաքի հետ[9]։
Ժողովրդագրություն խմբագրել
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[10] and INSEE (1968-2017)[11] |
Տնտեսություն խմբագրել
Eurosport[12][13] the Canal+ Group[14],, Coca-Cola France, France 24[15] Microsoft France and Europe[16], Sodexo[17], Icade[18] Technicolor SA[19], Withings և մի շարք այլ ընկերությունների գլխավոր գրասենյակները տեղակայված են Իսի լե Մուլինոյում։
Քույր քաղաքներ խմբագրել
Իսի լե Մուլինոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[20]
- Գերմանիա, Վայդեն ին դեր Օբերպֆալց (1962)
- Բելգիա, Ֆրամրի (1979)
- Իտալիա, Մաչերատա (1982)
- Անգլիա, Հաունսլոու (1982)
- Տոգո, Դապաոն (1989)
- Հայաստան, Վաղարշապատ (1989)
- Իսպանիա, Պոսուելո դե Ալարկոն (1990)
- Իսրայել, Նահարիա (1994)
- Չինաստան, Դունչեն (1997)
- Չինաստան, Լեշան (2003)
- Հարավային Կորեա, Գուրո (2005)
- Ճապոնիա, Իչիկավա (2012)
2018 թվականից Իսի լե Մուլինոն բարեկամական կապեր է հաստատել Իրանի Նոր Ջուղա քաղաքի հետ[20]։
Պատկերասրահ խմբագրել
-
Քաղաքապետարանը
-
Հաուսմանի վիլլան
-
Սե Սյուլպիս ճեմարանը
-
Էռնեստ Ռենանի փողոցը
-
Val de Seine բիզնես շրջանը
-
Մետրոյի կայարաններից մեկը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Hauts-de-Seine, habitants.fr
- ↑ Siborne, William (1848). Waterloo Campaign 1815 (Fourth campaign ed.). A. Constable. էջեր 748–749.
- ↑ «Conférence: la présence arménienne à Issy» (ֆրանսերեն). Nouvelles d'Arménie Magazine. 2015 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Yessayan, Catherine (2012 թ․ հուլիսի 20). «Armenians of Issy-les-Moulineaux». Asbarez.
- ↑ Marès, Antoine; Milza, Pierre (1994). Le Paris des étrangers depuis 1945. Publications de la Sorbonne. էջ 211. ISBN 2859442561.
- ↑ Hovanessian, Martine (1995). Les Arméniens et leurs territoires (ֆրանսերեն). Editions Autrement. էջ 133. ISBN 286260531X.
- ↑ Cassini-Ehess|17659|Issy-les-Moulineaux}}
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ "[1]."
- ↑ "[2]."
- ↑ "Mentions legales Արխիվացված 2010-03-27 Wayback Machine." Canal+ Group. Retrieved on 5 March 2010.
- ↑ "Contact Us." France 24. Retrieved on 29 October 2009.
- ↑ "Microsoft Campus in France." Microsoft. Retrieved on 9 February 2012
- ↑ "Contact Us Արխիվացված 2011-07-16 Wayback Machine." Sodexo. Retrieved on 1 June 2010.
- ↑ AFP, Le Figaro fr avec (2019 թ․ հունվարի 3). «Immobilier: Icade cède les murs de son siège». Le Figaro.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ "Legal Արխիվացված 2010-03-15 Wayback Machine." Technicolor SA. Retrieved on 23 March 2010.
- ↑ 20,0 20,1 «Villes jumelles». issy.com (ֆրանսերեն). Issy-les-Moulineaux. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսի լե Մուլինո» հոդվածին։ |