Ինդեփենդենս (անգլ.՝ Independence, անգլերենից թարգմանած՝ նշանակում է Անկախություն), քաղաք ԱՄՆՄիսսուրի նահանգում. Ջեքսոն շրջանի վարչական կենտրոնն ու ամենամեծ բնակավայրը[3] (նահանգում մեծությամբ հինգերորդն է)։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 116.830[4]: Այս քաղաքում է կյանքի մեծ մասն անցկացրել, մահացել, թաղվել ԱՄՆ 33-րդ նախագահ Հարրի Թրումենը։ Ինդեփենդենսում են գտնվում նրա տուն-թանգարանը, նախագահական գրադարանը։ Այս բնակավայրը սրբության պսակ է կրում «Վերջին օրերի սրբեր» շարժման բազմաթիվ անդամների (մորմոնների) համար, քանի որ այստեղ են գտնվում այդ շարժման հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Ջոզեֆ Սմիթի՝ 1831 թվականին կառուցած Լոթ տաճարն ու շարժման բաժանմունքներից մի քանիսի գլխավոր գրասենյակները։

Բնակավայր
Ինդեփենդենս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1827 թ.
Մակերես202,758059 կմ², 202,656076 կմ², 203,156194 կմ², 201,986455 կմ², 1,169739 կմ²
ԲԾՄ315±1 մետր
Բնակչություն123 011 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Հեռախոսային կոդ816
Փոստային դասիչ64050–64057
Պաշտոնական կայքindependencemo.gov(անգլ.)
Ինդեփենդենս (ԱՄՆ)##
Ինդեփենդենս (ԱՄՆ)

Աշխարհագրություն խմբագրել

Ինդեփենդենսը Միսսուրի նահանգի խոշորագույն բնակավայր Կանզաս Սիթիի արբանյակ քաղաքն է ու նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքի (Kansas City metropolitan area) բաղկացուցի մասը։ Ընկած է նահանգի արևմտյան մասում, Միսսուրի գետի ափին։ Դեռ 19-րդ դարի կեսերից նրան տրվել է «Ճանապարհների թագուհի քաղաք» մականունը ("Queen City of the Trails")[5], քանի որ այստեղով են անցնում Կալիֆոռնիա, Օրեգոն, Սանտա Ֆե տանող ճանապարհները։

Կլիմա խմբագրել

Ինդեփենդենսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 36
(2)
43
(6)
54
(12)
64
(18)
74
(23)
83
(28)
87
(31)
87
(31)
79
(26)
67
(19)
52
(11)
40
(4)
63.8
(17.6)
Միջին ցածր °F (°C) 17
(−8)
23
(−5)
31
(−1)
42
(6)
52
(11)
62
(17)
67
(19)
65
(18)
56
(13)
46
(8)
33
(1)
23
(−5)
43.1
(6.2)
Տեղումներ դյույմ (մմ) 1.43
(36.3)
1.57
(39.9)
2.95
(74.9)
4.14
(105.2)
5.09
(129.3)
5.15
(130.8)
4.61
(117.1)
4.73
(120.1)
5.10
(129.5)
3.37
(85.6)
3.02
(76.7)
1.98
(50.3)
43,14
(1095,7)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատմություն խմբագրել

Ինդեփենդենսի ներկայիս տարածքում ու շրջակայքում հնուց ապրել են հնդկացիական սիու ցեղախմբի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ օսեյջի ցեղի մարդիկ։ Քաղաքը հիմնադրվել է 1827 թվականի մարտի 29-ին և կարճ ժամանակում դարձել սահմանային կարևոր բնակավայր։ 1831 թվականին այստեղ սկիզբ է առել «Վերջին օրերի սրբեր» շարժումը, դրա առաջնորդ Ջոզեֆ Սմիթը հիմնադրել է Լոթ եկեղեցին (անգլ.՝ Temple Lot): Տեղի բնակիչների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով շարժումը 1833 թվականին հեռացել է քաղաքից, բայց տարաձայնությունները, բախումները շարունակվել են և, ի վերջո, 1838 թվականին վերածվել «մորմոնական պատերազմի»։ 1867 թվականին շարժման որոշ բաժանմունքներ (Church of Christ, անգլ.՝ Restoration Branches) վերադարձել են ու հիմնավորվել քաղաքում։

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ինդեփենդենսում երկու խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել (անգլ.՝ First Battle of Independence, անգլ.՝ Second Battle of Independence):

Կարևոր հաստատություններ խմբագրել

Ավագ և բարձրագույն դպրոցներ
Քոլեջներ և համալսարաններ
Գրադարաններ
  • Midwest Genealogy Center[7]
  • The Center for the Study of the Korean War[8]
  • Merrill J. Mattes Research Library[9]
  • անգլ.՝ Harry S. Truman Presidential Library and Museum (см. тж. подраздел «Музеи»)
  • Jackson County Historical Society Archives & Research Library[10]
  • անգլ.՝ Mid-Continent Public Library
  • անգլ.՝ Kansas City Public Library
Լրագրեր
Թանգարաններ
  • անգլ.՝ Harry S. Truman Presidential Library and Museum (см. тж. подраздел «Библиотеки»)
  • Harry S Truman Home National Historic Site[11]
  • National Frontier Trails Museum[12]
  • Leila’s Hair Museum[13]
  • Puppetry Arts Institute[14]
  • Bingham-Waggoner Estate[15]
  • Vaile Mansion[16]
  • Community of Christ International Headquarters[17]
  • LDS Visitors Center
Հիվանդանոցներ
Տրանսպորտ

Քույր քաղաքներ խմբագրել

Քաղաքին առնչված անվանի անձինք խմբագրել

  • Հարրի Թրումեն — ԱՄՆ-ի 33-րդ նախագահը
  • Բեսս Թրումեն — Հարրի Թրումենի կինը
  • Մարգարեթ Թրումեն (անգլ.՝ Margaret Truman) — Հարրի և Բեսս Թրումենների դուստրը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Explore Census Data – Independence city, MissouriUnited States Census Bureau.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. «SAS Output». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Independence».
  6. Center Place Restoration School Արխիվացված 2014-12-19 Wayback Machine на сайте cprseagles.org
  7. South Independence Branch Արխիվացված 2012-07-10 Wayback Machine на сайте mymcpl.org
  8. The Center for the Study of the Korean War на сайте koreanwararchives.com
  9. Merrill J. Mattes Research Library Արխիվացված 2014-12-22 Wayback Machine на сайте ci.independence.mo.us
  10. Jackson County Historical Society Archives & Research Library Արխիվացված 2012-07-18 Wayback Machine на сайте jchs.org
  11. Harry S Truman Home National Historic Site на сайте nps.gov
  12. National Frontier Trails Museum на сайте ci.independence.mo.us
  13. Leila’s Hair Museum Արխիվացված 2020-07-14 Wayback Machine на сайте hairwork.com
  14. Puppetry Arts Institute Արխիվացված 2014-12-17 Wayback Machine на сайте hazelle.org
  15. The Bingham-Waggoner Estate на сайте bwestate.org
  16. The Vaile Mansion Արխիվացված 2012-07-19 Wayback Machine на сайте vailemansion.org
  17. Community of Christ на сайте cofchrist.org

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Independence (Missouri)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդեփենդենս» հոդվածին։