Իմ որդին պիտի հայ լինի (ֆիլմ)
«Իմ որդին պիտի հայ լինի» (ֆր.՝ Mon fils sera arménien), Հակոբ Գուդսուզյանի (Յակոբ Կուտսուզեան) 2004 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ 2005 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում[1]։
Երկիր | Կանադա Հայաստան |
---|---|
Ժանր | փաստավավերագրական |
Թեմա | ցեղասպանություն |
Թվական | 2004 |
Լեզու | հայերեն, անգլերեն, ֆրանսերեն (լուսագրերով) |
Ռեժիսոր | Հակոբ Գուդսուզյան |
Պրոդյուսեր | Այվիս Բիզայոն |
Սցենարի հեղինակ | Հակոբ Գուդսուզյան Ժ.Դյուշեն |
Օպերատոր | Ա. Ֆեյո |
Երաժշտություն | Արարատ Պետրոսյան, Հնչյունը` Ժ.-Ժ.Դաուս |
Կինոընկերություն | National Film Board of Canada |
Տևողություն | 80 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Պատմություն խմբագրել
Հակոբ Գուդսուզյանը, հինգ կանադահայերի հետ, ովքեր նույնպես կորցրել են իրենց հարազատներին Հայոց մեծ եղեռնի ժամանակ, ճանապարհորդում է Հայաստանից Սիրիա, զրուցում ցեղասպանությունը վերապրածների հետ[2][3]։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում և Կանադայում։ Սիրիայում Գուդսուզյանը լուսանկարել է տեսարաններ, Դեյր-էլ-Զորը, որտեղ հազարավոր հայեր են սպանվել։ Տեսարաններից մեկում՝ եկեղեցու մոտ հողը ձեռքերով քերելով, բացվում է մասսայական գերեզման, գտնում ոսկորներ, հարսանեկան մատանի, հրազենի գնդակ....
Հայաստանում Գուդսուզյանն այցելում է այն գյուղերը, որոնք վերանվանվել են նախկին բնակավայրերի անունով, հանդիպում տարեցների, ովքեր գիտեն՝ ինչ է պատահել իրենց ծնողներին, հարազատներին[4][5]։
«Իմ որդին պիտի հայ լինի» ֆիլմում ներառված են արխիվային լուսանկարներ և տեսանյութեր Հոլիվուդյան համր ֆիլմից, որն ստեղծվել է Ամերիկայում հաստատված Ցեղասպանությունը վերապրածի տվյալներով[4][6][7]։
Դերերում խմբագրել
- Լուսնակ
- Պատրիկ Մասբուրյան
- Մարտին Բատանի
- Գաբրիելա Ջերահյան
- Գարո Շամլյան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Իմ որդին պիտի հայ լինի», Ոսկե Ծիրան, Հայկական համայնապատկեր, 2005(չաշխատող հղում)
- ↑ Smith, Joanna (2009 թ․ ապրիլի 6). «Filmmaker confronts bitter cultural legacy». Toronto Star. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Festival international du film de Québec(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Skrypuch, Marsha (2006 թ․ մարտի 3). «My Son Shall Be Armenian». Canadian Materials. Winnipeg: Manitoba Library Association. XII (13). ISSN 1201-9364. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Իմ որդին պիտի հայ լինի». Ցեղասպանության մասին քչերին հայտնի մի ֆիլմ
- ↑ «LES RENDEZ-VOUS DU CINÉMA QUÉBÉCOIS». Montreal Film Journal. 2005. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Couillard, Claude. «MON FILS SERA ARMÉNIEN». Guide culturel (French). Montreal: Radio Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- My Son Shall Be Armenian
- Mon fils sera arménien (ֆրանսերեն)
- My Son Shall Be Armenian (անգլերեն)