Իրական սկյուռ (մուլտֆիլմ)

«Իրական սկյուռ» (անգլ.՝ The Nut Job), համակարգչային անիմացիոն կատակերգություն, որի ռեժիսորն է Փիթեր Լեփենոտիսը։ Մուլտֆիլմը Կանադայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ աշխատանք է։ Մուլտֆիլմի հիմքում ընկած է «Մռայլ սկյուռը» (2005) կարճամետրաժ մուլտֆիլմը[5]։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 17-ին[6]։

Իրական սկյուռ
անգլ.՝ The Nut Job
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, կինոկատակերգություն, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Դարաշրջան1959
ՌեժիսորՓիթեր Լեպենիոտիս
ՍցենարիստՓիթեր Լեպենիոտիս[1]
ՀնչյունավորումԼիամ Նիսոն, Քեթրին Հեյգլ, Բրենդեն Ֆրեյզեր և Ուիլ Արնետ
Երկիր Կանադա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորGlobal Road Entertainment, ProVideo[2][3] և Նեթֆլիքս
Տևողություն86 րոպե
ՍիկվելThe Nut Job 2: Nutty by Nature?
Թվական2013, հունվարի 11, 2014 և հունվարի 23, 2014[2][3]
Բյուջե42 000 000 $
Շահույթ120 885 527 $[4]

Սյուժե խմբագրել

Չարսիրտը գող, չարագործ և շատ վատ սկյուռ է, որին չի սիրում ողջ այգին։ Փորձելով ապահովել իրեն ձմռան պաշարով, նա և իր օգնականը՝ Բարեկամ առնետը, այգու հարևանությամբ գտնում են սայլակով ընկուզեղեն, որը ցանկանում են թալանել։ Ցավոք նրանց կողոպուտին միանում է նաև այգու օրինապահ կենդանիների թիմը՝ սովորական սկյուռ Էնդին և կարոլինյան սկյուռ Գրեյսոնը։ Հանճարեղ պլանը խաթարվում է՝ դառնալով ողբերգություն։ Ընկույզներով լի սայլակը մխրճվում է կաղնու մեջ, որը ծառայում է այգու կենդանիների համար որպես պահուստ ձմեռվա պաշարների համար։ Ջրարջը, այգու ղեկավարը, որոշում է աքսորել Չարսրտին քաղաք։ Բոլոր կենդանիները միաձայն կերպով աջակցում են նրան։

Քաղաքում թափառելիս Չարսիրտը և նրան մենակ չթողած Բարեկամը նկատում են խանութ, որտեղ ընկույզներ են վաճառում։ Այդտեղ վաճառվող ողջ ընկուզեղենը կբավականացներ նրանց ողջ կյանքի համար։ Նա որոշում է գողանալ այդ ընկույզները, բայց Էնդին կրկին խանգարում է այդ ծրագրի իրագործմանը։ Եթե Չարսիրտը թալանի ողջ ընկուզեղենը, ապա պարտավոր է այն բաժանել հավասար մասի իր և այգու գազանների միջև։ Նա պայմանագիր է կնքում Էնդիի հետ։

Փաստորեն ընկուզեղենի խանութն ընդամենը թաքստոց է իսկական գողերի խմբակցության համար, որոնք նպատակադրվել են թալանել բանկը։ Ստոր Ջրարջը գաղտնի օգնում է խաբեբաներին։

Դերերում խմբագրել

Դերասան Հերոս
Ուիլ Արնեթ Չարսիրտ
Բրենդեն Ֆրեյզեր Գրեյսոն
Լիամ Նիսոն Ջրարջ
Քեթրին Հայգլ Էնդի
Սթիվեն Լենգ Փերսի «Քինգ»
Մայա Ռուդոլֆ Նապաստակ
Ջեֆ Դանեմ Խլուրդ
Գաբրիել Իգլեսիաս Ջիմի
Սառա Գադոն Լանա
Ջեյմս Ռանկին Ֆինգերս
Սքոթ Յաֆե Երջանիկ
Ջո Պինգ Ջոնի
Աննիկ Օբոնսվին[7] Ջեյմի
Ջուլի Լեմիե լրտես աղջիկ
Ռոբերտ Թինկլեր Բարեկամ
Ջեյմս Քի ինկանսատոր առնետ
Սքոթ ՄակՔորդ ոստիկան
Քեթի Գրիֆֆին աղավնի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  3. 3,0 3,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=nutjob.htm
  5. «Production information of the film». toonboxent.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  6. Fleming, Mike (2013 թ․ ապրիլի 11). «Open Road Squirrels Away 3D Animated Pic 'The Nut Job' For January 17 Release». Deadline. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  7. Տիտրերում «Աննիկ Ոբոնսվին».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սկյուռ (մուլտֆիլմ)» հոդվածին։