Իդիոադապտացիա (հուն. idios-յուրահատուկ և ադապտացիա), էվոլյուցիայի ընթացքում, բացի խոշոր հարմարանքներից, ինչպիսին են արոմորֆոզները, կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ են գալիս նաև միջավայրի պայմանների որոշակի փոփոխությունների հետ կապված ավելի նեղ հարմարանքներ։ Այդպիսի հարմարանքները Ա. Ն. Սևերցովը անվանել է իդիոադապտացիաներ։

Ա. Ն. Սևերցով կենդանաբան, բուսաբան, երկրաբան

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ պայմաններին հարմարվելուն (մասնավոր հարմարանքներ)։ Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։

Սերինոս

Օրինակներ խմբագրել

Իդիոադապտացիաներ են, օրինակ, Չ.Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների տարբեր տեսակների կտցի ձևերը։ Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկությունները՝ սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ։

 
Գեկոն

Սերինոսների որոշ տեսակներ հարմարվել են միջատներով, մյուսները՝ սերմերով սնվելուն, կան նաև բույսերով սնվողներ։ Ծառաբնակ կենսակերպ վարող որոշ երկկենցաղների, ավազուտներում բնակվող մի շարք մողեսների մատները կրում են լայնացումներ, որոնք թույլ չեն տալիս նրանց թաղվելու ավազի մեջ։ Մերձհատակյա կենսակերպ վարող շատ ձկների` տափակաձկների, կատվաձկների մարմնի տափակությունը, հատակի նման գունավորում ունենալը իդիոադապտացիայի ցայտուն օրինակներ են։

 
Թռչող վիշապ

Էվոլյուցիայի ընթացքում իդիոադապտացիաների ուղիով են առաջանում տեսակները, ցեղերը, ընտանիքները։ Իդիոադապտացիաները նույնպես հանգեցնում են տեսակի թվաքանակի մեծացմանը, արեալի ընդարձակմանը, տեսակառաջացման արագացմանը, այսինքն` կենսաբանական առաջադիմությանը։ Ի հակադրություն արոմորֆոզների իդիոադապտացիանները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ինտենսիվության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ։

 
Երկկենցաղ

Իդիոադապտացիաների տեսակները խմբագրել

(միջատներ, բնորոշ է ջրային կենդանիներին)

  • տեսակ երկրորդ - ըստ գունավորման

ա) պաշտպանիչ գունավորում (սողուններ, քամելիոներ, ութոտնուկներ)
բ) նախազգուշացնող գունավորում (կարմիր միջատներ, մեղուներ)
գ)միմիկրիա (ճանճեր, սողուններ)

  • տեսակ երրորդ - ըստ վերարտադրության

(կկվի կողմից ձվի նետումը այլ կենդանիների բույնը, խնամք սերնդի նկատմամբ)։