Ժուան Ժեզուս
Ժուան Ժեզուս (պորտ.՝ Juan Jesus, հունիսի 10, 1991[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ժեզուսը Ինտերի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Juan Guilherme Nunes Jesus | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 | Ինտերնասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 | Ինտերնասիոնալ | 25 | (0) |
2012-2016 | Ինտեր Միլան | 110 | (1) |
2016-ներկա | Ռոմա | 65 | (1) |
Ազգային հավաքական | |||
2009-2011 | Բրազիլիա Մ20 | 17 | (0) |
2012 | Բրազիլիա Մ23 | 6 | (0) |
2012-2013 | Բրազիլիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունվարի 14-ի, 2020: |
Ակումբային կարիերա խմբագրել
Ինտերնասիոնալ խմբագրել
Ժեզուսը Ինտերնասիոնալի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Իպիրանգա Էրեշինի դեմ խաղում[4]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 16-ին՝ Գոյասի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում բրազիլացին Ինտերնասիոնալի կազմում հաղթեց Լիբերտադորեսի գավաթը։ 2011 թվականին նվաճեց Ռեկոպա Սուդամերիկանան և Լիգա Գաուշուն։ Ինտերնասիոնալի առաջին թիմի կազմում Ժեզուսը անցկացրեց 42 հանդիպում։
Ինտեր Միլան խմբագրել
2012 թվականի հունվարի 30-ին Ժեզուսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[6]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց մայիսի 13-ին՝ Լացիոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Դիեգո Միլիտոյին[7]։ 2012-13 մրցաշրջանում Ժեզուսը դարձավ Ինտերի հիմնական կազմի խաղացող՝ 3–5–2 մարտավարությունում խաղալով Վալտեր Սամուելի և Անդրեա Ռանոկիայի հետ։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Վասլույի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[9][10]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 44 հանդիպում[11], սակայն Ինտերը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը առաջնությունում և չհայտավորվեց Չեմպիոնների Լիգային կամ Եվրոպայի Լիգային[12]։
2013 թվականի հուլիսի 12-ին Ժեզուսը ստացավ 5 համարի մարզաշապիկը՝ Դեյան Ստանկովիչի հեռանալուց հետո[13]։ 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ ընկերական խաղում նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ որպես Ինտերի ավագ[14]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[15][16]։ 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում նա անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում[17][18]։ Ինտերի կազմում Ժեզուսը անցկացրեց 141 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Ռոմա խմբագրել
2016 թվականի հուլիսի 14-ին Ժեզուսը 2 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[19][20]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[21]։ Ռոմայի կազմում Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանի կեսից Ռոման 10 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ժեզուսի լրիվ տրանսֆերը։ 2018 թվականի ապրիլի 28-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 58-րդ րոպեին[23]։ 2017-18 մրցաշրջանում Ժեզուսը անցկացրեց 29 հանդիպում, իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[24][25], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[26][27]։
Իր առաջին գոլը Ռոմայի կազմում Ժեզուսը խփեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։
Միջազգային կարիերա խմբագրել
Ժեզուսը ներկայացրել է Բրազիլիան երիտասարդական հավաքականներում։ Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա սկսեց հանդես գալ 2010 թվականի սկզբից։ 2011 թվականին Ժեզուսը մասնակցեց մինչև 20 տարեկանների Հարավային Ամերիկայի առաջնությանը[29]՝ անցկացնելով իր թիմի բոլոր 8 հանդիպումները և օգնելով Բրազիլիային հաղթել այս առաջնությունը[30]։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը[31]՝ օգնելով Բրազիլիային նվաճել այս գավաթը[32]։
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ժեզուսը իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[33]։ Նա մասնակցեց 2012 թվականի Օլիմպիական խաղերին[34][35]՝ օգնելով թիմին հասնել եզրափակիչ, որտեղ սակայն Բրազիլիան 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[36][37]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[38]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտերնասիոնալ | 2010 | Բրազիլիայի Սերիա A | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 18 | 0 |
2011 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 24 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 16 | 0 | 42 | 0 | ||
Ինտեր Միլան | 2011–12 | Իտալիայի Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012–13 | 31 | 1 | 4 | 0 | 9 | 0 | — | 44 | 1 | |||
2013–14 | 27 | 0 | 2 | 0 | — | 29 | 0 | |||||
2014–15 | 32 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 45 | 0 | ||||
2015–16 | 19 | 0 | 4 | 0 | — | 23 | 0 | |||||
Ընդհանուր | 110 | 1 | 12 | 0 | 20 | 0 | 0 | 0 | 142 | 1 | ||
Ռոմա | 2016–17 | Իտալիայի Սերիա A | 20 | 0 | 3 | 0 | 10 | 0 | — | 33 | 0 | |
2017–18 | 22 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 29 | 0 | ||||
2018–19 | 20 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 24 | 1 | ||||
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||||
Ընդհանուր | 65 | 1 | 5 | 0 | 20 | 0 | 0 | 0 | 90 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 200 | 2 | 17 | 0 | 41 | 0 | 16 | 0 | 274 | 1 |
Միջազգային վիճակագրություն խմբագրել
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
Ինտերնասիոնալ
- Լիբերտադորեսի գավաթ. 2010[39]
- Լիգա Գաուշու. 2011[40]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2011[41]
Միջազգային խմբագրել
- Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2011[30]
- ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2011[32]
- Ամառային օլիմպիական խաղեր. արծաթ․ 2012[36]
- Սուպերկլասիկո դե լաս Ամերիկաս. 2014[42]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Brazil - Juan Jesus - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Internacional vs. Ypiranga Erechim - 17 January 2010 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Goiás Esporte Clube - Sport Club Internacional, May 16, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Inter sign Jesus». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «SS Lazio - Inter Milan, May 13, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «FC Vaslui - Inter Milan, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Inter hammered by Udinese». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Juan Jesus | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Serie A 2012-13 Table». www.sportsmole.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Dejan Stankovic departs Inter Milan». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Inter 0-3 Real Madrid». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Inter, rinnova Juan Jesus: accordo fino al 2018 e ritocco dell'ingaggio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «INTER, tempo di rinnovi: Juan Jesus fino al 2018 - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «SSC Napoli - Inter Milan, Feb 4, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Napoli v Internazionale Live Commentary & Result, 04/02/2015, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Juan Jesus completes Roma switch». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Roma complete Juan Jesus deal with Inter». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «FC Porto - AS Roma, Aug 17, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «AS Roma - Chievo Verona, Apr 28, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - UC Sampdoria, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Brazil Under-20 squad for South America Youth tournament Peru 2011 includes Neymar & Philippe Coutinho». Pitaco do gringo's Brazilian football site (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 30,0 30,1 FIFA.com (2011 թ․ փետրվարի 14). «Brazil hit heights once more». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 32,0 32,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup 2011 - News - Brazil's youngsters return to the top - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Denmark - Brazil, May 26, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Talintyre, Dan. «International Football: Brazil Squad Announced for 2012 London Olympics». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Brazil name strong Olympic squad for London 2012». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 36,0 36,1 Jackson, Jamie (2012 թ․ օգոստոսի 11). «Mexico claim Olympic football gold after Oribe Peralta stuns Brazil». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 12). «Mexico 2-1 Brazil: Olympic final match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Juan Jesus». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Internacional superstars claim Copa Libertadores win». The Independent (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Internacional secure state title». FourFourTwo (անգլերեն). 2011 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Unstoppable Leandro Damiao seals Recopa title for Internacional | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Diego Tardelli gives Brazil win as Lionel Messi falters for Argentina». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ժեզուսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ժեզուսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ժեզուսը transfermarkt-ում
- Ժեզուսը soccerbase.com-ում
- Ժեզուսը WhoScored.com կայքում
- Ժեզուսը Ռոմայի պաշտոնական կայքում
- Ժեզուսը Ինտեր Միլանի պաշտոնական կայքում
- Ժեզուսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Ժեզուս» հոդվածին։ |