Դիեգո Միլիտո

արգենտինացի ֆուտբոլիստ

Դիեգո Միլիտո (իսպ.՝ Diego Alberto Milito, հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2][3], Բերնալ, Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Ինտեր ՖԱ» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆուտբոլիստ, պաշտպան Գաբրիել Միլիտոյի ավագ եղբայրն է։

Դիեգո Միլիտո
իսպ.՝ Diego Milito
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Ալբերտո Միլիտո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն El Principe (Արքայազն)
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Բերնալ, Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 1.83 մ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր ՖԱ
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999–2003 թթ.
2003-2005
2005-2008
2008-2009
2009– ներկա
Ռասինգ ՖԱ
Ջենովա ՖԱ
Ռեալ Սարագոսա
Ջենովա ՖԱ
Ինտեր ՖԱ
137 (34)
59 (33)
108(53)
31(24)
75 ( 39)
Ազգային հավաքական
2003– ներկա Արգենտինա Արգենտինա 24 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Ռասինգի» կազմում դարձել է Արգենտինայի չեմպիոն, «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ 2010 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Ճանաչվել է 2009/10 Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ և հարձակվող, Իտալիայի 2009/2010 առաջնության տարվա ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Միլիտո» հոդվածին։