Ժոել Բատ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժոել Բատ (հունվարի 4, 1957(1957-01-04)[1][2][3], Մոն դե Մարսան), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը 1974-1992 թվականներին եղել է «Սոշո»-ի, «Օսեր»-ի և Պարի Սեն-Ժերմեն- ի դարպասապահ։ 1983 թվականին իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում ընդհանուր առմամբ անց է կացրել հիսուն միջազգային հանդիպում։ Ֆուտբոլիստի ակտիվ կարիերային հրաժեշտ տալուց հետո դարձել է մարզիչ։

Ժոել Բատ
ֆր.՝ Joël Bats
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1957(1957-01-04)[1][2][3] (67 տարեկան)
Ծննդավայր Մոն դե Մարսան
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Բատն իր կարիերան սկսել է ՖԱ Սոշոյում։ Այդ ակումբում նա մրցակցում էր Ալբեր Ռուստի հետ դարպասում հիմնական տեղ գրավելու համար։ Չորս մրցաշրջան Սոշո-ի գլխավոր թիմում անցկացնելուց հետո տեղափոխվել է «Օսեր», որտեղ դարձել է հիմնական դարպասապահը։ Այդ ակումբում հինգ մրցաշրջան հանդես է եկել որպես մեկնարկային խաղացող և այդ ընթացքում 184 հանդիպում անցկացրել առաջնությունում։ 1985 թվականին տեղափոխվել է Պարի Սեն Ժերմեն։ Փարիզյան այդ ակումբի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ 1992 թվականին՝ ՊՍԺ-ի կազմում 216 հանդիպում անցկացնելուց հետո հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Միջազգային կարիերա խմբագրել

Բատն իր նորամուտը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նշել է 1983 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դանիայի դեմ խաղում, որն ավարտվել է 3–1 հաշվով պարտությամբ։ Դարպասապահին ամբողջ խաղը թույլ է տվել խաղալ ազգային հավաքականի մարզիչ Միշել Իդալգոն[4]։ 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում Բատը եղել է հիմնական դարպասապահը։ Ֆրանսիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Իսպանիային 2–0 հաշվով՝ թիմի ավագ Միշել Պլատինիի և Բրունո Բելոնեի գոլերի շնորհիվ[5]։ Բատը ֆրանսիական հավաքականի հիմնական դարպասապահն էր նաև 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Այդ մրցաշարի ընթացքում նա փրկեց Ֆրանսիայի հավաքականին՝ Բրազիլիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում ետ մղելով Զիկոյի հարվածած 11 մետրանոցը[6]։ Սակայն կիսաեզրափակիչում Անդրեաս Բրեմեի տուգանային հարվածը չկարողացավ կասեցնել, և արդյունքում Արևմտյան Գերմանիան հաղթեց 2–0 հաշվով[7][8]։

Մեկ խաղում Բատը կրել է ազգային հավաքականի՝ Les Bleus- ի ավագի թևկապը. դա եղել է 1989 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ ֆրանսիացիները 3–0 հաշվով հաղթել են Շոտլանդիային[9]։

Միջազգային հանդիպումներ խմբագրել

Բատը միջազգային հանդիպումներում   Ֆրանսիա
Ամսաթիվ Մրցակիցն. Հաշիվը Խաղ Գոլ
Որպես Օսեր-ի խաղացող  
1 7 սեպտեմբերի 1983   Դանիա  Ֆրանսիա 3 – 1 Ընկերական խաղ
2 5 հոկտեմբերի 1983   Ֆրանսիա  Իսպանիա 1 – 1 Ընկերական խաղ
3 12 նոյեմբերի 1983 Հաավսլավիա –   Ֆրանսիա 0 – 0 Ընկերական խաղ
4 29 փետրվարի 1984   Ֆրանսիա  Անգլիա 2 – 0 Ընկերական խաղ
5 28 մարտի 1984   Ֆրանսիա  Ավստրիա 1 – 0 Ընկերական խաղ
6 18 ապր. 1984   Ֆրանսիա – ԳՖՀ 1 – 0 Ընկերական խաղ
7 1 հունիսի 1984   Ֆրանսիա  Շոտլանդիա 2 – 0 Ընկերական խաղ
8 12 հունիսի 1984   Ֆրանսիա  Դանիա 1 – 0 ԵԱ 1984
9 16 հունիսի 1984   Ֆրանսիա  Բելգիա 5 – 0 ԵԱ 1984
10 19 հունիսի 1984   Ֆրանսիա – Հարավսլավիա 3 – 2 ԵԱ 1984
11 23 հունիսի 1984   Ֆրանսիա  Պորտուգալիա 3 – 2 ԵԱ 1984
12 27 հունիսի 1984   Ֆրանսիա  Իսպանիա 2 – 0 ԵԱ 1984
13 13 հոկտ. 1984   Լյուքսեմբուրգ  Ֆրանսիա 0 – 4 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
14 21 նոյեմբ. 1984   Ֆրանսիա  Բուլղարիա 1 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
15 8 դեկտ. 1984   Ֆրանսիա – ԳԴՀ 2 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
16 3 ապր. 1985 Հարավսլավիա –   Ֆրանսիա 0 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
17 2 մայիսի 1985   Բուլղարիա  Ֆրանսիա 2 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
Որպես   Պարի Սեն-Ժերմեն-ի խաղացող
18 21 օգոստ. 1985   Ֆրանսիա – ԽՍՀՄ 2 – 0 Արտեմիո Ֆրանչիի գավաթի խաղարկություն
19 11 սեպտ. 1985 ԳԴՀ –   Ֆրանսիա 2 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
20 30 հոկտ. 1985   Ֆրանսիա  Լյուքսեմբուրգ 6 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
21 16 նոյեմբ. 1985   Ֆրանսիա – Հարավսլավիա 2 – 0 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
22 26 փետրվ. 1986   Ֆրանսիա  Հյուսիսային Իռլանդիա 0 – 0 Ընկերական խաղ
23 26 մարտի 1986   Ֆրանսիա  Արգենտինա 2 – 0 Ընկերական խաղ
24 1 հունիսի 1986   Կանադա  Ֆրանսիա 0 – 1 ԱԱ 1986
25 5 հունիսի 1986   Ֆրանսիա – ԽՍՀՄ 1 – 1 ԱԱ 1986
26 9 հունիսի 1986   Ֆրանսիա  Հունգարիա 3 – 0 ԱԱ 1986
27 17 հունիսի 1986   Ֆրանսիա  Իտալիա 2 – 0 ԱԱ 1986
28 21 հունիսի 1986   Բրազիլիա  Ֆրանսիա 1 – 1 ԱԱ 1986
29 25 հունիսի 1986   Ֆրանսիա – ԳՖՀ 0 – 2 ԱԱ 1986
30 19 օգոստ. 1986   Շվեյցարիա  Ֆրանսիա 2 – 0 Ընկերական խաղ
31 10 սեպտ. 1986   Իսլանդիա  Ֆրանսիա 0 – 0 Kwalificatie ԵԱ 1988
32 11 հոկտեմբ. 1986   Ֆրանսիա – ԽՍՀՄ 0 – 2 Kwalificatie ԵԱ 1988
33 19 նոյեմբ. 1986 ԳԴՀ –   Ֆրանսիա 0 – 0 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ
34 29 ապր. 1987   Ֆրանսիա  Իսլանդիա 2 – 0 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ
35 16 հունիսի 1987   Նորվեգիա  Ֆրանսիա 2 – 0 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ
36 12 օգոստ. 1987 ԳՖՀ –   Ֆրանսիա 2 – 1 Ընկերական խաղ
37 9 սեպտ. 1987 ԽՍՀՄ –   Ֆրանսիա 1 – 1 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ
38 18 նոյեմբ. 1987   Ֆրանսիա – ԳԴՀ 0 – 1 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ
39 23 մարտի 1988   Ֆրանսիա  Իսպանիա 2 – 1 Ընկերական խաղ
40 24 օգոստ. 1988   Ֆրանսիա – Չեխոսլովակիա 1 – 1 Ընկերական խաղ
41 28 սեպտ. 1988   Ֆրանսիա  Նորվեգիա 1 – 0 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
42 22 հոկտ. 1988   Կիպրոս  Ֆրանսիա 1 – 1 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
43 19 նոյեմբ. 1988 Հարավսլավիա –   Ֆրանսիա 3 – 2 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
44 7 փետրվ. 1989   Իռլանդիա  Ֆրանսիա 0 – 0 Ընկերական խաղ
45 8 մարտի 1989   Շոտլանդիա  Ֆրանսիա 2 – 0 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
46 29 ապր. 1989   Ֆրանսիա – Հարավսլավիա 0 – 0 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
47 16 օգոստ. 1989   Շվեդիա  Ֆրանսիա 2 – 4 Ընկերական խաղ
48 5 սեպտ. 1989   Նորվեգիա  Ֆրանսիա 1 – 1 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
49 11 հոկտ. 1989   Ֆրանսիա  Շոտլանդիա 3 – 0 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ
50 18 նոյեմբ. 1989   Ֆրանսիա  Կիպրոս 2 – 0 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ

Մարզչական կարիերա խմբագրել

1992 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բատը դարձել է Պարի Սեն Ժերմենի դարպասապահների մարզիչ, ավելի ուշ՝ Արթուր Խորխեի օգնականը։ Խորխեի հեռանալուց հետո նա նույն պաշտոնն է զբաղեցրել Լուիս Ֆերնանդեսի և Ռիկարդո Գոմեշի օրոք։ 1997 թվականին նշանակվել է գլխավոր մարզիչ։ 1997/98 մրցաշրջանից հետո հեռացվել է աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվել է Ալեն Ժիրեսը[10]։ LB Châteauroux- ում կարճ ժամանակ գլխավոր մարզիչ աշխատելուց հետո Բատը 2000 թվականին նշանակվել է դարպասապահների մարզիչ Լիոնի Օլիմպիկում[11]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջանը Ակումբը Առաջնությունը Առաջնութ. Գավաթային Միջազգային Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
1976/77   Սոշո ՖԱ Դիվիզիոն 1 16 0 0 0 2 0 18 0
1977/78 16 0 4 0 20 0
1978/79 21 0 0 0 21 0
1979/80 13 0 0 0 13 0
1980/81   Օսեր ՖԱ 34 0 3 0 37 0
1981/82 38 0 3 0 41 0
1982/83 38 0 1 0 39 0
1983/84 36 0 1 0 37 0
1984/85 38 0 1 0 2 0 41 0
1985/86   Պարի Սեն-Ժերմեն 38 0 8 0 46 0
1986/87 31 0 4 0 2 0 37 0
1987/88 38 0 3 0 41 0
1988/89 38 0 5 0 43 0
1989/90 38 0 1 0 4 0 43 0
1990/91 37 0 3 0 40 0
1991/92 34 0 2 0 36 0
Ընդամենը 504 0 39 0 10 0 553 0

Մարզական նվաճումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

Պարի Սեն Ժերմեն
1985/86 թթ
Ֆրանսիայի հավաքականի կազմում
Չեմպիոն - 1984 թ
Երրորդ տեղ - 1986 թ

Որպես մարզիչ խմբագրել

Պարի Սեն Ժերմեն
1997/98 թթ
1997/98 թթ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Բատ» հոդվածին։