Ժխտական դերբայ, ժամանակակից հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս օժանդակ բայի ժխտական ձևերով արտահայտվող չկատարելի գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար և գործ է ածվում պայմանական եղանակի ժխտական խոնարհման ձևերում։

Կազմություն խմբագրել

Ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են , վերջավորությունները, ինչպես՝

գրել — գրի
կարդալ — կարդա
զարմանալ — զարմանա։

Ժամանակաձևեր խմբագրել

Ժխտական դերբայը ժամանակակից հայերենի միակ կախյալ դերբայն է, որ չի զուգորդվում օժանդակ բայի հաստատական ձևերի հետ, այսինքն՝ խոնարհման հարացույցում եմ օժանդակ բայի դրական ձևերի հարադրությամբ հանդես չի գալիս[1]։

Պայմանական եղանակ. Անցյալ խմբագրել

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք չէի ներկի չէինք ներկի
II դեմք չէիր ներկի չէիք ներկի
III դեմք չէր ներկի չէին ներկի

Պայմանական եղանակ. Ապառնի խմբագրել

Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք չեմ ներկի չենք ներկի
II դեմք չես ներկի չեք ներկի
III դեմք չի ներկի չեն ներկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 239։

Գրականություն խմբագրել

Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 287։