Ժիլմար

բրազիլացի ֆուտբոլիստ

Ժիլմար Դոս Սանթոս Նևես (պորտ.՝ Gylmar dos Santos Neves, առավել հայտնի է Ժիլմար , (պորտ.՝ Gilmar) անունով), օգոստոսի 22, 1930(1930-08-22)[1][2], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա - օգոստոսի 25, 2013(2013-08-25)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա ), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ, աշխարհի չեմպիոն (1958,1962), 20-րդ դարի Բրազիլիայի լավագույն դարպասապահ, համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահներից՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի։ Մարզական կարիերայի տարիների մեծ մասն անց է կացրել բրազիլական «Կորինթիանս» և «Սանթոս» ակումբներում։

Ժիլմար
պորտ.՝ Gylmar dos Santos Neves
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 22, 1930(1930-08-22)[1][2]
Ծննդավայր Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ օգոստոսի 25, 2013(2013-08-25)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Ժիլմարը ծնվել է Սան Պաուլու նահանգի Սանտուս քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Ժաբաչուարա» ակումբում, որտեղից էլ 1951 թվականին տեղափոխվել է հանրահայտ «Կորինթիանս» ակումբ, որտեղ նա 1951, 1952 և 1954 թվականներին դարձել է Սան Պաուլու նահանգի եռակի չեմպիոն։

1961 թվականին նա պայմանագիր է կնքում «Սանթոս» ակումբի հետ։ Այդ տարիներին «Սանթոսում» էին հանդես գալիս Պելեն, Պեպե, Զիտոն և ուրիշ հանրահայտ ֆուտբոլիստներ։

Իր ամբողջ ակումբային կարիերայի ընթացքում նա անց է կացրել 729 խաղ և բաց թողել 941 գնդակ։

Բրազիլիայի ազգային հավաքականում նա անց է կացրել 103 խաղ, սակայն հետագայում կապված ընկերական խաղերի ՖԻՖԱ-յի կողմից կրճատվել է և հասել 94-ի։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում առանց փոփոխության երկու անգամ, 1958 և 1962 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։

Ժիլմարը մահացել է 2013 թվականի օգոստոսի 25-ին, սրտի կաթված ստանալուց հետո[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. «Bicampeão nas Copas de 58 e 62, Gilmar morre aos 83 anos» (պորտուգալերեն). Jornal O Globo. 2013 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Brasile, addio a Gilmar: il portiere della grande Seleção» (իտալերեն). La Repubblica. 2013 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլմար» հոդվածին։