Թրաշուշան հայաստանյան

բույսերի տեսակ
Թրաշուշան հայաստանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Թրաշուշան (Gladiolus)
Տեսակ Թրաշուշան հայաստանյան (G. hajastanicus)
Միջազգային անվանում
Gladiolus hajastanicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Թրաշուշան հայաստանյան (լատին․՝ Gladiolus hajastanicus), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Պալարասոխուկավոր, գեղազարդային բույս է։ Ցողունը բարակ է, 25-40 սմ բարձրության։ Տերևները համարյա զուգահեռ ջղերով են։ Ծաղկաբույլը 1-2, երբեմն 3 ծաղիկներով է։ Ծաղկապատը երկշուրթ, ծիրանագույն է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Արագածի, Սևանի, Դարեղեգիսի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային և երթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2900 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, կաղնու ենթալպյան նոսրանտառներում, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Հայաստանի Էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրաշուշան հայաստանյան» հոդվածին։