Թումա մեզրե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գյուղը տեղադրված էր երեք կողմից լեռնաղբյուրներով շրջափակված հարթակի վրա։

Գյուղ
Թումա մեզրե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՏումա Մեզրե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդության գյուղը հիմնադրվել է վերաբնակիչ մի քանի հայ ընտանիքների կողմից։ 1880-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել նաև թուրքերը։

1915 թվականի Մեծ եղեռնից կենդանի մնացած հայերը տարագրվել են ԱՄՆ։

Բնակչություն խմբագրել

1879 թվականին ուներ 26, իսկ 1915 թվականին՝ 37 տուն հայ և 12 տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թումա մեզրեն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը 1900 թվականի վերանորոգումից հետո վերանվանվեց Ս. Գեորգ։ Գյուղում կար նաև թուրքական մզկիթ։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան։ Մզկիթին կից գործում էր թուրքական ուսումնարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 494

Աղբյուրներ խմբագրել