Թորգոմ Փոստաճյան
Թորգոմ (Արամ) Արմենակի Փոստաճյան (մարտի 1, 1926, Վանք, Թուրքիա - հուլիսի 21, 2023), գրական, հասարակական, եկեղեցական հայ գործիչ։ Լոս Անջելեսի հայ գրողների միության ատենապետ (1994—2000):
Թորգոմ Փոստաճյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1926 |
Ծննդավայր | Վանք, Թուրքիա |
Մահացել է | հուլիսի 21, 2023 (97 տարեկան) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և քահանա |
Աշխատավայր | Մեսրոպյան ազգային վարժարան |
Կենսագրություն
խմբագրելԹորգոմ (Արամ) Փոստաճյանը ծնվել է 1926 թվականի մարտի 1-ին, Վանք (Արաբկիրի գավառակ) գյուղում։ 1947 թվականին ավարտել է Անթիլիասի դպրեվանքը, ձեռնադրվել աբեղա (1947), դարձել Գարեգին Ա Հովսեփյանի գավազանակիրը (մինչև 1949 թվականը)։ 1950—1951 թվականներին՝ Բոստոնի շրջանի Ուոթրթաունի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ[1]։ Այնուհետև թողել է եկեղեցական կարգը։ 1965 թվականին եղել է Լոս Անջելեսի հայկական ամենօրյա Մեսրոպյան ազգային վարժարանի հիմնադիր-տնօրեն[2]։
Հրատարակել է պատմվածքների երկու ժողովածու՝ «Անհանգրվան տարագիրներ» (1982) և «Սէրը եւ իր այլակերպութիւնները» (1988)։ Հեղինակ է նաև «Յուշամատեան՝ ձօնուած բանաստեղծ գրագէտ Լեւոն Զաւէն Սիւրմէլեանի յիշատակին» (1996), «Հայաստանեայց եկեղեցին եւ միաները» (2002, 2005 թվականին՝ նաև անգլերեն), «Քննադատութիւն եւ փաստաթուղթ» (2006), «Ականաւոր հայ գրական դէմքեր» (2006) ուսումնասիրությունների։
Երկեր
խմբագրել- Անհանգրուան տարագիրներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, 1982[3]։
- Անհանգրուան տարագիրներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Զանգակ-97», 1982։
- Սէրը և իր այլակերպութիւնները։ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, «Ալքօ», 1988։
- Սէրը եւ իր այլակերպութիւնները։ Պատմվածքներ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Կասգո», 1992։
- Յուշամատեան ձօնուած բանաստեղծ գրագէտ՝ Լեւոն Զաւէն Սիւրմէլեանի յիշատակին, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անջելես, Ա. հ., 1996:
- Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, Ա. հ., 2002[4]:
- 98,6*: (Վեպ)։ Սյուրմելյան Լևոն-Զավեն, Արսենյան Արամ, Անանյան Լևոն Զաքարի, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2005[5]։
- Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելոս, Ա. հ, 2005[6]։
- Քննադատութիւն եւ փաստաթուղթ։ Գրական քննադատութիւններ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, Ա. հ., 2006:
- Ականաւոր հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, «Զանգակ-97», 2006[7]։
- Անհանգրուան տարագիրներ։ [Վիպակներ]։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, «Զանգակ-97», 2006[8]։
- Մեծերու հետ եւ մեծեր։ Փօսթաճեան Թորգոմ, «Անթիլիաս», 2007[9]։
- Հրապուրուած վանականի մը օրագիրը։ Վէպ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երեւան, «Զանգակ-97», 2008[10]։
- Հայաստան աշխարհի նորագույն շինարարը՝ Վահագն Հովնանյան։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Աբրահամյան Քնարիկ, Անանյան Լևոն Զաքարի, Երևան, «Զանգակ-97», 2009[11]։
- Հայաստանյայց եկեղեցին և ավետարանականները։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Երևան, Ա. հ., 2009[12]:
- Մեծերու հետ եւ մեծեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Անանյան Լևոն Զաքարի, Երևան, «Զանգակ-97», 2009[13]։
- Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Անանյան Լևոն Զաքարի, Երեւան, «Զանգակ-97», 2010[14]։
- Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Ռ. Սեւակ, Մ. Մեծարենց, Ե. Դուրեան, Ու. Սարոյեան, Փօսթաճեան, Թորգոմ, Փասատինա- Արաքս, 2010[15]։
- Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Կլէնտէյլ Գալիֆորնիա, 2011։
- Բարեկրթական եւ բարոյագիտական կանոններ։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, 2011[16]։
- Պատմութիւն Կիլիկիոյ մեր հայրենիքի բռնագրաւման եւ պատմութիին Կիլիկիոյ կաթողիկոսութեան տեղահանման եւ Անթիլիաս (Լիբանան) հաստատման։ Անթիլիասի դպրեվանք, Մեծարժէք դէմքեր եւ յուշեր։ Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Լոս Անճելըս, 2012։
- Ա. Որբեր և իրենց շառաւիղները, Բ. Մանուկի մը օրագիրը, Փօսթաճեան, Թորգոմ. Լոս Անճելըս, Երևան, 2012[17]։
- Արուեստ քննադատութեան (Գրադատական վերլուծում), հ. Ա, Հայ ժողովուրդի հանճարները, հ. Բ, Փոստաճյան Թորգոմ Արմենակի, Հայ ժողովուրդի հանճարները Բ, Լոս Անճելոս, 2012[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «POSTAJIAN, Torkom Aram › Page 1 - Fold3.com». Fold3 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 642։
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (1982). Անհանգրուան տարագիրներ. Լոս Անճելոս: Alco printing co.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2002). Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները. Լոս Անճելոս: Ա. հ.
- ↑ Սյուրմելյան, Լևոն-Զավեն; Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2005). Անանյան, Լևոն Զաքարի (ed.). 98,6*: Վեպ. Translated by Արսենյան, Արամ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 9789994145348.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2005). Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները. Լոս Անճելոս: Ա. հ.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2006). Ականաւոր հայ գրական դէմքեր. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994111503.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2006). Անհանգրուան տարագիրներ։ Վիպակներ. Երեւան: Զանգակ-97. ISBN 9789994111411.
- ↑ Փօսթաճեան, Թորգոմ (2007). Մեծերու հետ եւ մեծեր. Անթիլիաս.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2008). Հրապուրուած վանականի մը օրագիրը։ Վէպ. Երեւան: Զանգակ-97. ISBN 9789994114757.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2009). Անանյան, Լևոն Զաքարի (ed.). Հայաստան աշխարհի նորագույն շինարարը՝ Վահագն Հովնանյան. Translated by Աբրահամյան, Քնարիկ. Երևան: Զանգակ-97.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2009). Հայաստանյայց եկեղեցին և ավետարանականները. Երևան: Ա.հ.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2009). Անանյան, Լևոն Զաքարի (ed.). Մեծերու հետ եւ մեծեր. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994116522.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2010). Անանյան, Լևոն Զաքարի (ed.). Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր. Երեւան: Զանգակ-97.
- ↑ Փօսթաճեան, Թորգոմ (2010). Մեծանուն եւ հանճարեղ հայ գրական դէմքեր; Ռ.Սեւակ; Մ. Մեծարենց; Ե. Դուրեան; ՈՒ. Սարոյեան. Փասատինա-: Արաքս.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2011). Բարեկրթական և բարոյագիտական կանոններ. Los Angeles, Calif.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Փօսթաճեան, Թորգոմ (2012). Ա. Որբեր և իրենց շառաւիղները ; Բ. Մանուկի մը օրագիրը. Լոս Անճելըս: տպ. Երևան.
- ↑ Փոստաճյան, Թորգոմ Արմենակի (2012). Արուեստ քննադատութեան (Գրադատական վերլուծում); Ա։ Հայ ժողովուրդի հանճարները; Բ. Հայ ժողովուրդի հանճարները Բ. Լոս Անճելոս.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Փոստաճյան» հոդվածին։ |