Թոմա Բուայ (ֆր.՝ Thomas Bouhail. հուլիսի 3, 1986(1986-07-03), Մոնֆերմել), ալժիրյան ծագումով ֆրանսիացի մարմնամարզիկ, որը 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել հենացատկում[1]։

Թոմա Բուայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Thomas Bouhail
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 3, 1986(1986-07-03) (37 տարեկան)
Ծննդավայր՝Մոնֆերմել
165 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

2011 թվականի դեկտեմբերին՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից ընդամենը մի քանի ամիս առաջ, Բուայը սրունքի և ֆիբուլայի կոտրվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ ընկնելու պատճառով[2]։ Ավելի ուշ պարզվել է, որ վնասվածքն ավելի լուրջ էր, քան սկզբում ենթադրվում էր, քանի որ այն ազդել է նաև նրա ծնկի հանգույցների և սիսատիկ նյարդի վրա, ինչը հանգեցրել է բարդությունների, և Բուայը ստիպված է եղել 15 վիրահատություն տանել վեց շաբաթվա ընթացքում՝ ոտքը փրկելու համար։ Վիրահատական միջամտությունը, բարեբախտաբար, հաջող է անցել, սակայն վստահ չեն եղել, թե արդյոք նա երբևէ կարող է վերադառնալ մարմնամարզական մրցապայքարի[3]։ Բուայն ինքն անձամբ հայտարարել է մարմնամարզական իր կարիերայի ավարտի մասին և անցել մարզչական աշխատանքի[4]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Օլիմպիական խաղեր խմբագրել

  • Պեկին 2008
    • 2  արծաթե մեդալ հենացատկի մրցումներում

Աշխարհի առաջնություններ խմբագրել

  • Ռոտերդամ, 2010
    • 1  ոսկե մեդալ հենացատկի մրցումներում

Եվրոպայի առաջնություններ խմբագրել

  • Ամստերդամ 2007
    • 2  արծաթե մեդալ անհատական հաշվարկով
  • Միլան 2009
    • 1  ոսկե մեդալ հենացատկի մրցումներում
  • Բեռլին 2011
    • 1  ոսկե մեդալ հենացատկի մրցումներում
    • 4-րդ տեղ՝ անհատական հաշվարկով

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ խմբագրել

  • Մադրիդ 2008
    • 1  ոսկե մեդալ հենացատկի մրցումներում

Աշխարհի գավաթի խաղարկության փուլեր խմբագրել

  • 1  3 ոսկե մեդալ
  • 2  3 արծաթե մեդալ
  • 2 բրոնզե մեդալ

Միջերկրածովյան խաղեր խմբագրել

  • 1  ոսկե մեդալ հենացատկի մրցումներում, 2009
  • 2  արծաթե մեդալ թիմային հաշվարկով, 2009
  • բրոնզե մեդալ թիմային հաշվարկով, 2005

Ֆրանսիայի առաջնություններ խմբագրել

  • 1  5 ոսկե մեդալ
  • 2  6 արծաթե մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Thomas Bouhail Biography and Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Bouhail, la grosse tuile». Sport24.com (French). Le Figaro. 2011 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «French gymnast has 15 operations in six weeks». AFP. Yahoo! News. 2012 թ․ փետրվարի 24. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  4. «Thomas Bouhail passe à autre chose». L'equipe.fr. 2014 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմա Բուայ» հոդվածին։