Թոմաս Ստրակոշա (ալբ․՝ Thomas Strakosha, մարտի 19, 1995(1995-03-19)[1][2][3], Աթենք, Հունաստան), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Թոմաս Ստրակոշա
Thomas Strakosha
Ստրակոշան Լացիոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Thomas Fotaq Strakosha
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1995(1995-03-19)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 193 սմ
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 1
Պատանեկան կարիերա
2011-2012 Հունաստան Պանիոնիոս
2012-2014 Իտալիա Լացիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-ներկա Իտալիա Լացիո 111 (0)
2015-2016   Իտալիա Սալերնիտանա 11 (0)
Ազգային հավաքական
2012 Ալբանիա Ալբանիա Մ17 1 (0)
2012-2014 Ալբանիա Ալբանիա Մ19 6 (0)
2013-2016 Ալբանիա Ալբանիա Մ21 14 (0)
2017-ներկա Ալբանիա Ալբանիա 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 9-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 9-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Լացիո խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ստրակոշան սկսել է Պանիոնիոսում[5]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին նա 75․000 եվրոյի դիմաց միացավ Լացիոյի ակադեմիային[6][7]։ 2012-13 մրցաշրջանի երկրորդ կեսում՝ Խուան Պաբլո Կարիսոյի Ինտեր տեղափոխությունից հետո Ստրակոշան դարձավ Լացիոյի երրորդ դարպասապահը՝ Ֆեդերիկո Մարկետիից և Ալբանո Բիսառիից հետո[8]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բիսառին միացավ Ջենոային[9], սակայն Լացիոն գնեց Էտրիտ Բերիշայի տրանսֆերը[10][11], և Ստրակոշան շարունակեց մնալ թիմի երրորդ դարպասապահը[12]։ 2014 թվականի հուլիսի 11-ին ալբանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[13]։

2015 թվականի հուլիսի 17-ին Ստրակոշան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ ստանալով 12 համարի մարզաշապիկը[14][15][16]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 6-ին՝ Ավելինոյի դեմ խաղում։ Սալերնիտանայի կազմում Ստրակոշան անցկացրեց 12 հանդիպում՝ բաց թողելով 15 գնդակ և 2 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

2016-17 մրցաշրջանում Ստրակոշան վերադարձավ Լացիո[17]։ Էտրիտ Բերիշայի Ատալանտա տեղափոխության[18][19] և Ֆեդերիկո Մարկետիի վնասվածքի շնորհիվ, ալբանացին հնարավորություն ստացավ իր դեբյուտը նշել Սերիա A-ում՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին խաղադաշտ դուրս գալով Միլանի դեմ խաղում[20][21]։ 5 օր անց՝ Էմպոլիի դեմ խաղում Ստրակոշան առաջին անգամ Իտալիայի առաջնության խաղում իր դարպասը անառիկ պահեց[22], ինչից հետո 1982 թվականի աշխարհի առաջնության հաղթող Դինո Ձոֆը գովաց նրան՝ ասելով, որ «ես չեմ կարող դատել նրան ընդամենը 2 խաղում, բայց, իմ կարծիքով, նա երկու հանդիպումներում էլ իրեն շատ լավ դրսևորեց»[23]։ 2017 թվականի մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում, սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[24][25]։ 2016-17 մրցաշրջանում Ստրակոշան անցկացրեց 25 հանդիպում՝ բաց թողելով 33 գնդակ[26]։

2017 թվականի օգոստոսի 13-ին Ստրակոշան խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[27]՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[28][29]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 14-ին ալբանացին հետ մղեց Պաուլո Դիբալայի 11-մետրանոց հարվածը Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ Սա Ստրակոշայի առաջին հետ մղած 11-մետրանոցն էր Սերիա A-ում և 2015 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ Յուվենտուսի առաջին տնային պարտությունը Իտալիայի առաջնությունում[32]։ Հոկտեմբերի 21-ին ալբանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[33][34][35]։ 2017-18 մրցաշրջանում Ստրակոշան անցկացրեց 53 հանդիպում[36]՝ ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[37]։

2019 թվականի մայիսի 15-ին Ստրակոշան մասնակցեց Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղին[38]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[39][40]։ Դեկտեմբերի 22-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[41], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ստրակոշան ներկայացրել է Ալբանիան մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[8]։ Ալբանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսին՝ Մարոկկոյի և Մակեդոնիայի դեմ խաղերի համար[44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Իտալիայի դեմ խաղում[47][48]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սալերնիտանա (վարձավճար) 2015–16 Սերիա B 11 0 2 0 13 0
Լացիո 2016–17 Սերիա A 21 0 4 0 25 0
2017–18 38 0 4 0 10 0 1 0 53 0
2018–19 35 0 5 0 4 0 0 0 44 0
2019–20 17 0 0 0 4 0 1 0 22 0
Ընդհանուր 111 0 13 0 18 0 2 0 144 0
Կարիերայի ընդհանուր 122 0 15 0 18 0 2 0 157 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[49]

Ալբանիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 4 0
2019 4 0
Ընդհանուր 12 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լացիո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Albania - T. Strakosha - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Profile: Thomas Strakosha, Karius' replacement at Anfield?». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Lazio sign Thomas Strakosha from Panionios». www.soccerfame.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Zyrtare: Strakosha te Lazio - korneri.net». 2014 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «Who is Thomas Strakosha? Meet the man tipped to be the next Liverpool No.1». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «UFFICIALE: dopo Calaiò, anche Bizzarri al Genoa - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Lazio complete signing of Albanian 'keeper | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Lazio clinch deal for Albania keeper Etrit Berisha - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Strakosha: 'Voglio diventare il primo portiere della Lazio'». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «Strakosha edhe 5 vjet te Lacio | aSport.al». 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «Salernitana, arriva il giovane portiere Strakosha dalla Lazio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «Thomas Strakosha è il primo acquisto della Salernitana». Salerno Notizie News Cronaca ultima ora sport (իտալերեն). 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «Thomas Strakosha zyrtarisht te Salernitana - SuperSport | Pakete Televizive Sportive». 2015 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. GazetaExpress (2016 թ․ հուլիսի 18). «Strakosha rikthehet te Lazio: Të kënaqur me Inzaghin». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Official: Atalanta buy Berisha | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Atalanta buy Lazio goalkeeper Etrit Berisha - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. «AC Milan - SS Lazio, Sep 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. «Milan v Lazio Live Commentary & Result, 20/09/2016, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «SS Lazio - FC Empoli, Sep 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. «Dino Zoff good words for Thomas Strakosha». Oculus News English. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  25. «Juventus 2-0 Lazio: Dani Alves and Leonardo Bonucci strike». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  26. «Thomas Strakosha | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  27. «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  28. 28,0 28,1 Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  29. Editorial, Reuters. «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  30. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  31. «Juventus FC - SS Lazio, Oct 14, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. «Juventus 1-2 Lazio: Ciro Immobile brace downs Old Lady». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  33. Editorial. «Immobile and Strakosha extend contract until 2022». www.sslazio.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  34. «Lazio Extend Immobile and Strakosha Contracts | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  35. «Immobile, Strakosha extend Lazio contracts». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  36. «Thomas Strakosha | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  37. OutsideoftheBoot (2018 թ․ մայիսի 29). «Best Young Goalkeeper 2017-18: Thomas Strakosha». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  38. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  39. 39,0 39,1 «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  40. «Atalanta 0-2 Lazio: FT, Lazio the winners of Coppa Italia». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  41. «Juventus FC - SS Lazio, Dec 22, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  42. 42,0 42,1 «Lazio beat Juventus 3-1 to win Italian Super Cup in Saudi Arabia». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  43. Jones, Matt. «Lazio Shock Juventus, Cristiano Ronaldo to Win Italian Super Cup». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  44. «De Biasi: Duhet të japim 101 % të mundësive tona». 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  45. «Albania - Morocco, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  46. «Albania - Macedonia, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  47. «Italy - Albania, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  48. Football, Mirror (2017 թ․ մարտի 24). «Buffon's 1,000th appearance ends in Italy win despite crowd troubles». mirror. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  49. 49,0 49,1 «Thomas Strakosha». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  50. Daley, Terry. «Lazio defeat Roma to win Italian Cup for sixth time». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ստրակոշա» հոդվածին։