Թոմաս Միլիան (անգլ.՝ Tomas Milian, իրական անունը Թոմաս Կինտին Ռոդրիգես անգլ.՝ Tomás Quintín Rodriguez, մարտի 3, 1933(1933-03-03)[1][2], Հավանա, Կուբա[1] - մարտի 22, 2017(2017-03-22)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), կուբա-ամերիկացի դերասան, ով մեկ քառորդ դար աշխատել է Իտալիայում։ Իտալական Ռոդոլֆ Վալենտինոյի անվան կինոմրցանակի և իտալական կինոյում ունեցած մեծ ավանդի համար մրցանակների դափնեկիր։

Թոմաս Միլիան
Ծնվել էմարտի 3, 1933(1933-03-03)[1][2]
ԾննդավայրՀավանա, Կուբա[1]
Մահացել էմարտի 22, 2017(2017-03-22)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կուբա
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, երգիչ, թատրոնի դերասան և հնչյունավորող
Ժանրերվեսթեռն
tomasmilian.it

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Միլիանը ծնվել է 1932 թվականի մարտի 3-ին, Կուբայի Հավանա քաղաքում։ Կուբացի գեներալ, բնիկ հավանացու որդի է։ Նրա հորը ձերբակալում և բանտարկում են, որի արդյունքում Նոր տարվա գիշերն ինքնասպանություն է գործում։ 1956 թվականին գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հետագայում սովորել է Մայամիի համալսարանում, որտեղ, անգլերեն սովորելու ժամանակ, հաջողությամբ անցնում է ուսանողական բեմադրության մասնակցության փորձերը։ Դրա շնորհիվ, ինչպես նաև դրամատիկական բաժնի դեկանի խորհրդով, Միլիանը որոշում է դառնալ դերասան.

  Երբ ես տեսա իմ անունով հայտարարությունը, ասացի. գրողը տանի, ես ի՞նչ գործ ունեմ այստեղ։ Ես ժամանակ եմ կորցնում[3]։
- հիշում է Միլիանը
 

Դրանից հետո նա լքում է Կուբան և շարունակում հետևել իր՝ դերասան դառնալու նպատակին[4]։ Այդ իսկ պատճառով բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ ցանկանում էր սովորել Նյու Յորքի դերասանական ստուդիայում[5], միայն թե փորձի պակասից դա իրեն չի հաջողվում։ Այդ ժամանակ Միլիանը գտնում է վերելակավարի աշխատանք պրեսբիտերական հիվանդանոցում, որտեղ նույնպես երկար չի մնում։ Ընդունվում է ռազմածովային ծառայության, բայց երիկամների լուրջ հիվանդության պատճառով ծառայում է ուսուցողական ճամբարում միայն վեց ամիս[3]։ Չկորցնելով դերասան դառնալու հույսը և գնելով Ստանիսլավսկու ընդունելության քննության գիրքը, Միլիանը, այնուամենայնիվ, դիմում է Նյու Յորքի դերասանական ստուդիա։

Կարիերա խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր դերասանական կարիերան սկսելուց հետո, նա 1958 թվականին մեկնում է Իտալիա, որպեսզի մասնակցի Սպոլետո քաղաքում կայացող կինոփառատոնին[6]։

Թատրոն, առաջին ֆիլմեր խմբագրել

Ստուդիայում ստանալով անհրաժեշտ դերասանական փորձը, Միլիանը սկզբում հայտնվեց մի քանի շոուներում, ապա ստացավ իր առաջին դերը թատրոնում։ Դերասանի խաղը դուր եկավ Ժան Կոկոտոյին և կոմպոզիտոր Ժան Կարլ Մենոթիին։ Մենոթիին հատուկ Թոմաս Միլիանի համար գրում է «Բանաստեղծը և մուսա»-ն մնջախաղը, որը ներկայացվել էր Իտալիայի հանրության առաջ Սպոլետո քաղաքում կայացող կինոփառատոնի ժամանակ։ Մնջախաղի բեմադրիչը իտալացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերաների բեմադրիչ Ֆրանկո Ձեֆֆիրելլին էր։

Նրա տաղանդը նկատում է նաև ռեժիսոր Մաուրո Բոլոնինին, ով առաջարկում է Թոմասին խաղալ «Փոտորկոտ գիշեր» ֆիլմում որպես երկրորդական դեր։ Ավելի ուշ նա խաղում է նաև «Գեղասքանչ Անտոնիո» դրամայում։

  Իտալիայում իմ անցկացրած առաջին տարիներին ես խաղում էի բացառապես ինտելեկտուալ ֆիլմում, որն իրականում ինձ ձանձրացնում էր։
- Հիշում է Թոմաս Միլիանը[3]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • Giorgio Navarro, Er Cubbano de Roma, Edizioni IME, Firenze, 1999, ISBN 88-900359-2-7
  • Gordiano Lupi, Il trucido e lo sbirro, Edizioni Profondo Rosso, Roma, 2001, ISBN 88-89084-50-2
  • Daniele Magni e Silvio Giobbio, Ancora più... Cinici infami e violenti - Dizionario dei film polizieschi italiani anni '70, Bloodbuster Edizioni, 2010, ISBN 978-88-902087-4-4