Թոմաս Դյուինգ (անգլ.՝ Thomas Wilmer Dewing, մայիսի 4, 1851(1851-05-04)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 5, 1938(1938-11-05)[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-տոնալիստ[6], 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։

Թոմաս Դյուինգ
Ծնվել էմայիսի 4, 1851(1851-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 5, 1938(1938-11-05)[1][2][4] (87 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և լուսանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17492125?
ՈւսուցիչԳուստավ Բուլանժե
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՄարիա Օկի Դյուինգ[5]
 Thomas Dewing Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել 1851 թվականի մայիսի 4-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։

Դպրոցից հետո աշխատել է որպես վիմագրողի աշակերտ։ Այնուհետև սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում` լինելով Գուստավ Բուլանժեի և Ժյուլ Լեֆևրի աշակերտը։ 1878 թվականին վերադառնալով Միացյալ Նահանգներ` կանգ է առել Բոստոնում։ 1880 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել և ամուսնացել է նկարչուհի Մարիա Օկիի հետ։ 1881 թվականին սկսել է դասավանդել Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի գեղարվեստական դպրոցում։ 1885-1905 թվականներին կնոջ հետ ամառներն անց է կացրել Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքի գեղարվեստական գաղութում։

1888 թվականին Թոմաս Դյուինգն ընտրվել է որպես Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1898 թվականին դարձել է 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը, ովքեր 1897 թվականին առանձնացել էին Ամերիկացի նկարիչների միությունից։ 1899 թվականին Դյուինգը դարձել է Բնանկարիչների միության անդամ (անգլ.՝ Society of Landscape Painters), որը հիմնդարվել էր հենց նույն թվականին և որտեղ նա աշխատել է ուրիշ նկարիչ-տոնալիստների հետ։

1920 թվականից հետո դադարեցրել է նկարել և կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր տանը Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքում։ Մահացել է 1938 թվականին Նյու Յորքում։ Թաղվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Mount Auburn Cemetery գերեզմանատանը[7]։

Ամուսնացած է եղել նկարչուհի Մարի Օկի (Դյուինգի) հետ։ Նրանց որդին մահացել է մանուկ հասակում։ ունեցել են դուստր, Էլիզաբեթը, ով ծնվել է 1885 թվականին։

Աշխատանքներ խմբագրել

Դյուինգի աշխատանքները պահվում են շատ թանգարաններում, մասնավորապես, Սմիթսոնյան ինստիտուտի արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում, Ջոն Գելաթլիի (անգլ.՝ John Gellatly), Չարլզ Ֆրիրի և այլ կոլեկցիոներների հավաքածուներում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Thomas Wilmer Dewing // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00050830
  3. 3,0 3,1 Anderson R. C. Dewing, Thomas Wilmer // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022542
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Union List of Artist Names — 2020.
  6. Тонализм. Томас Уилмер Дьюинг.
  7. Thomas William Dewing(անգլ.)
  8. «Работы Томаса Дьюинга». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Դյուինգ» հոդվածին։