Ամերիկացի նկարիչների միություն

Ամերիկացի նկարիչների համայնք, ամերիկացի նկարիչների միավորում։ Ստեղծվել է 1877 թվականին ամերիկացի արվեստագետների կողմից, ովքեր լքել են դիզայնի ակադեմիան` այն համարելով չափազանց պահպանողական[1]։

Պատմություն խմբագրել

1874 թվականին առաջին խումբը սկսել է հավաքվել բանաստեղծ Ռիչարդ Գիլդերի (անգլ.՝ Richard Watson Gilder) և նրա կնոջ Էլենի (անգլ.՝ Helena de Kay Gilder) տանը։ Երեք տարի անց ընկերությունը պաշտոնապես ստեղծվել է, և նրա առաքելություններից մեկն էր անցկացնել արվեստի ամենամյա ցուցահանդեսներ։ Հասարակության առաջին նախագահը նկարիչ Վոլտեր Շիրլոուն էր։ Նոր հասարակության մեջ առաջիններից մեկն էր քանդակագործ Օգոստոս Սենտ-Գոդենը, նկարիչ Վոլտեր Շիրլոուն, Ալբերտ Րայդերը, Ռոբերտ Գիֆորդը, Ջոն Լաֆարժը, Ջուլիան Ուիրը, Ջոն Տվախտման և Ալեքսանդր Վայանտը, դիզայներ և նկարիչ Լուիս Տիֆանին։ Արդյունքում, այդ ժամանակի ամենահայտնի արվեստագետներից շատերը միացել են խմբին, նրանցից ոմանք նաև Ազգային ակադեմիայի դիզայնի անդամ են։ Պահպանողականության հետքերը դրսևորվում են նաև նոր միության մեջ և վերջ ի վերջո 1897 թվականին տասը արվեստագետներ բաժանվում են այս խմբից ու ձևավորում են նոր խումբ։ Ի վերջո 1906 թվականին Ամերիկացի նկարիչների միությունը միավորվել է Ազգային ակադեմիայի մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W., J. B. F. «Society of American Artists». The Aldine. 9 (9): 275. doi:10.2307/20637627. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկացի նկարիչների միություն» հոդվածին։