Թեոնոտաֆիլիա (լատին․՝ thea — թեյ, nota — պիտակ և հուն․՝ plilio — սիրել), թեյի պիտակների և փաթեթիկների հավաքածուների կազմում։ Տերմինը 2005 թվականին առաջարկել է Ալեքսեյ Միլյակովը[1] Լատվիայից։

Թեյի պիտակներ

Հավաքորդության ոչ տարածված տեսակ է, չնայած հավաքվող նյութի պարզությանը և մատչելիությանը։ Հավաքածուի ամենատարածված առարկան միանգամյա օգտագործման թեյի պիտակները (tea tags) և փաթեթիկներն (ծրարներ, սաշե) (tea bags) են։ Նաև հայտնի է, որ հավաքում են թեյի թրման միանգամյա փաթեթիկներ[2]։ Որոշ հավաքորդներ հավաքում են թեյի փաթեթավորումներ՝ թիթեղյա տուփեր[3], փայտե տուփեր, ստվարաթղթե տուփեր, ինչպես նաև գովազդային ներդիրներ[4]։ Եվրոպայում, մասնավորապես, Նիդերլանդներում, Չեխիայում, Բելգիայում, Դանիայում, առավել տարածված է թեյի փաթեթիկների հավաքածուների կազմումը։

Ռեկորդներ խմբագրել

Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ 839 թեյի պիտակներ ներառող ամենամեծ հավաքածուն գրանցվել է 2011 թվականի սեպտեմբերի 4-ին Բուդապեշտից Դանիել Սաբոյի (Daniel Szabo) մոտ (Հունգարիա)[5]։

Սակայն տեղեկատվական այլ աղբյուրներ նշում են թեոնոտաֆիլների ավելի մեծ հավաքածուներ։ Այսպես, Ռուսաստանում թեյի պիտակների ամենամեծ հավաքածուն (մոտ 20 000) պատկանում է Մարինե Յարլիկովային (Վլադիվոստոկ)[6]։ Նիդեռլանդների կոլեկցիոներների անձնական կայքի տվյալներով՝ Սոֆի Սիլվիուսը (Sofia Silvius) և Բերտ Բրակշման (Bert Braaksma) ունեն 24 621 պիտակի ընդհանուր հավաքածու[7]։ Թեյի փաթեթիկների կոլեկցիոներների թվում կարելի է առանձնացնել Նիդեռլանդներից Marjoke Rozier-ին, որի հավաքածուում կա մոտ 46 000 փաթեթիկ[8]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ թեյի ամենամեծ փաթեթիկը կշռել է 120 կգ[9]։
  • Վերջերս տարածված է դարձել թեյ փաթեթիկների և դրանց պիտակների դիզայնը[10][11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ярлычки от пакетиков чая
  2. Самые увлеченные коллекционеры пакетиков от чая — голландки
  3. Tea Tin Collection of Stano Breja
  4. Ресторан интеллектуальной кухни «Эрудит». Чайные рекорды
  5. «LARGEST COLLECTION OF TEA BAG TAGS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. О чайных ярлычках с пристрастием
  7. TheeLabels.nl. De website van Bert & Sofie
  8. TeaBag Online.nl
  9. LARGEST TEA BAG
  10. «Кусочки искусства. Дизайн чайных ярлыков». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. «Дизайн чайных пакетиков». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել