Թանկարժեք գազանիկները (ճապ.՝ ジュエルペット), մանկական անիմացիոն սերիալ մախո-սյոձյո ժանրում, որը թողարկվել է Comet ստուդիայում։ Jewelpet մեդիաֆրանշիզայի մասն է։

Թանկարժեք գազանիկները
Տեսականիմե հեռուստասերիալ
Ժանրկատակերգական անիմե և մանգա, ռոմանտիկ անիմե կամ մանգա և Մահո-շոջո
ՀնչյունավորումAki Toyosaki?
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
Թվական2013, 2012, 2011, 2010 և 2009
tv-osaka.co.jp/ip4/jewelpet/(ճապոներեն)

Անիմե սերյալի առաջին սերիան, որը պարզապես կոչվում էր Jewelpet, թողարկվել է 2009 թվականին և հեռարձակվել է TV Tokyo հեռուստաալիքով, 2009 թվականի մայիսի 5-ից մինչև 2010 թվականի մարտի 28-ը։ Հետո հայտնվել են «Jewelpet Twinkle», «Jewelpet Sunshine», «Jewelpet Kira Deco!» շարքերը, «Jewelpet Sweets Dance Princess» լիամետրաժ ֆիլմը, և վերջապես` «Jewelpet Happiness» հինգերորդ շարքը (2013)[1][2]։

Սյուժե խմբագրել

Առաջին եթերաշրջան. «Jewelpet» խմբագրել

Գլխավոր հերոսուհի. Րինկո Կագյոկու

Գոյություն ունի կախարդական երկիր, որտեղ ապրում են գազանիկներ։ Մի անգամ երեք կախարդուհիներ, որոնք այդ կախարդական քաղաքում գլխավորն էին, ցանկանում են մաքրել քաղաքը և դրա բոլոր բնակիչներին ժամանակավորապես դարձնում են թանկարժեք քարեր։ Բոլորին, բացի Ռուբիից, որը ինչպես միշտ ներկա չէր դասին և ամեն ինչ բաց է թողնում։ Թալիսմանները կախարդական անտառ բերելիս, որտեղ նրանք պետք է բարեհաջող սպասեին քաղաքի մաքրմանը, նրանց տեղափոխող հավալուսնի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում, և բոլոր թանկարժեք քարերը թափվում են երկրի վրա և ցրվում։ Երեք հրաշագործուհիները Ռուբի նապաստակին ուղարկում են երկիր, որպեսզի գտնի և վերադարձնի բոլոր ընկերներին։ Երկրի վրա նա հանդիպում է Ռինկո անունով մի աղջկա, որը պետք է օգնի նրան։

Երկրորդ եթերաշրջան. «Jewelpet Twinkle» խմբագրել

Գլխավոր հերոսուհի` Ակարի Սակուրա

Գոյություն ունի կախարդական ակադեմիա, որտեղ հրաշագործները և գազանիկները զույգով կարող են սովորել կախարդություն։ Սակայն Ռուբի անունով գազանիկը չի կարողանում իրեն արժանի զույգ գտնել։ Մի անգամ նա պատահաբար ընկնում է Երկիր (մարդկանց աշխարհ), որտեղ հանդիպում է Ակարի Սակուրա անունով աղջկա։ Ավելի ուշ նա համաձայնում է դառնալ Ռուբիի նոր զույգը, բայց կախարդական ակադեմիա հասնելու համար նրան հարկավոր է հավաքել 12 թանկարժեք քար։

Երրորդ եթերաշրջան. «Jewelpet Sunshine» խմբագրել

Գլխավոր հերոսուհի` Կանոն Միձուսիրո

Կախարդական երկրում, որտեղ ապրում են կախարդական գազանիկները, կա Արևի լույսի ակադեմիա, որտեղ մարդիկ և գազանիկները սովորում են կախարդություն։ Գազանիկ Ռուբին, իր սենյակակից Կանոն Միձուսիրոն և նրանց ընկերները ակադեմիայում լայնորեն հայտնի էին իրենց չարաճճիություններով։ Նրանք բոլորը երազում են հաջող կերպով ավարտել ակադեմիան և պետք է մի շարք բարդ խնդիրներ կատարեն իրենց նպատակին հասնելու համար։ Նրանք նաև անընդհատ ընկնում են ծիծաղելի իրավիճակների մեջ։

Չորրորդ եթերաշրջան. «Jewelpet Kira Deco!» խմբագրել

Գլխավոր հերոսուհի` Փինկ Օմիյա

Ըստ լեգենդի, կախարդական գազանիկները ծնվել են հրաշագործ թագուհի Ջուելինայի սիրուց և հոգատարությունից։ Ջուելինան ապակե գնդակ ուներ, բայց մի անգամ դրա վրա երկնաքար է ընկնում և կոտրում այն բազմաթիվ մանր կտորների, որոնք ըստ լեգենդի անվանել էին դեկորատիվ քարեր։ Գազանիկները գնում են գտնելու և հավաքելու այդ քարերը։ Այդպես նրանք կկարողանան կանգնեցնել հավերժ չարի թագավորությունը Երկրի վրա։ Ճանապարհին նրանք հանդիպում են հինգ տարօրինակ անձանցից կազմված խմբին, որոնք իրենց անվանում են Kira Deco 5 և նույնպես քարեր են հավաքում։ Նրանք կընկերանան նրանց հետ։

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Գլխավոր հերոսուհի` Տիարի Ցուկիկագե

Լեդի Ջուելինան Ռուբիին կախարդական զարդատուփ է տալիս, որպեսզի վերջինս դրա մեջ հավաքի կախարդական թանկարժեք քարերը։ Առաջադրանքն իրականացնելու համար Ռուբին պետք է զուգահեռաբար սովորի Թանկարժեք քարերի ակադեմիայում և «Jewelpet» անունով սրճարան բացի։ Ցավոք, սրճարանը շատ աշխատանք է պահանջում, և այնտեղ ոչ ոք չի գնում։ Մի անգամ Ռուբին հանդիպում է երեք աշակերտուհիների, որոնք որոշում են նրան օգնել։ Միասին նրանք առաջ կմղեն խանութը և կպաշտպանեն կախարդակնան զարդատուփը գողերից։

Վեցերորդ եթերաշրջան խմբագրել

Գլխավոր հերոսուհի ` Մոմոնա

Ջևելենդի թագուհի դառնալու համար Մոմոնան պետք է փորձություն անցնի Թանկարժեք պալատում, որտեղ նա պատահաբար հայտնվել է իր սիրելի ավագ եղբոր հարսանիքից։ Բայց միայն Մոմոնան չէ, որ ցանկանում է թագուհի դառնալ, պալատում ապրում են բազմաթիվ արժանի մրցակցուհիներ, ինչպես նաև` արքայազներ, որոնք պետք է լեդիների հետ կատարեն առաջադրանքը` Ջևելենդի թագավոր դառնալու համար։ Աղջիկներին օգնում են Ջևելփեթ կախարդական գազանիկները` մարդկանց լավագույն ընկերները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jewelpet Magical Girl Anime Gets 4th TV Show, 1st Film (Updated) - News - Anime News Network». Anime News Network (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  2. «Jewelpet Magical Girl Anime Gets 5th TV Show in April - News - Anime News Network». Anime News Network (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.