Մահո-շոջո (ճապ.՝ 魔法少女, մահո շոոջո կամ մաջոկկո` «կախարդուհի աղջիկ»), շոջոյի ենթաժանր է։ Մահո-շոջոյի հիմնական սյուժետային հատկությունն է գլխավոր հերոսուհին՝ աղջիկը կամ երիտասարդ օրիորդը, ով օժտված է գերբնական ուժերով և օգտագործում է դրանք չարի դեմ պայքարելու, Երկիրն ու թույլերին պաշտպանելու և այլ նմանատիպ հերոսությունների համար։ Հաճախ հանդիպում են տարբեր կարողություններով օժտված մի քանի աղջիկներ, որոնք սովորաբար թիմ են դառնում։ Այս ենթաժանրի ամենավառ ներկայացուցիչներն են «Sailor Moon» (առաջին սերիալը, որտեղ այդպիսի հերոսուհիները մի քանիսն են), «Cardcaptor Sakura», «Tokyo Mew Mew», «Magic Knight Rayearth», «Magical Girl Pretty Sammy» և «Futari wa Pretty Cure» անիմեները։

«Կախարհուհի աղջիկ» ճապոներենով

Մանգա ու անիմե պատամբանները 1953 թվականին թողարկված «Princess Knight» մանգան համարում են կախարդուհիների ժանրի նախատիպը։ 1962 թվականին հրատարակված «Հիմիցու նո Աքքո-չանը» համարվում է ժանրի առաջին մանգան։

Առաջին մահո-շոջո ժանրի սերիալը 1966 թվականին լույս տեսած «Mahou Tsukai Sally»-ն էր։

Գոյություն ունի նաև համապատասխան մահո-շոնեն (ճապ.՝ 魔法少年, «կախարդ-տղաներ») ենթաժանրը, որտեղ օգտագործվում են նույն էլեմենտները՝ սեռային ուղղության փոփոխություններով. այսինքն՝ գլխավոր հերոսն այստեղ տղա/երիտասարդ է։ Սակայն, այս ենթաժանրը շատ հազվադեպ է հանդիպում որպես սյուժեի հիմնական գիծ։

Կարևոր է նաև տարբերել մահո-շոջո ենթաժանրը մահո-կանոջո (ճապ.՝ 魔法彼女, «կախարդուհի-ընկերուհի») ենթաժանրից, որտեղ գլխավոր հերոսը տղա կամ երիտասարդ է, ում ընկերուհու մոտ հայտնաբերվում են գերբնական կարողություններ։

Ճապոնիայում կախարդուհի-աղջիկները հայտնի են նաև որպես մաջոկկոներ (ճապ.՝ 魔女っ子) կամ «վհուկ-աղջիկներ»։ Նրանց սովորաբար բաժանում են երեք հիմնական տեսակների՝

  • Կախարդական էակ Հաճախ այս աղջիկը կախարդական թագավորությունից է։ (Ultra Maniac, Sugar Sugar Rune);
  • Սովորական աղջիկ, ով ի սկզբանե օժտված չէ որևէ կախարդական ուժերով, սակայն այդ կարողությունները արթնանում են նրանում որևէ իրադարձության արդյունքում։ (Cardcaptor Sakura, Shugo Chara);
  • Սովորական աղջիկ, ով կախարդական ուժը ստանում է այլ ուժերից (Tokyo Mew Mew

Կոնցեպցիան խմբագրել

 

Մահո-շոջոյի կոնցեպցիայի հիմքում ընկած է կնոջ նկատմամբ ավանդական ճապոնական հայացքների և արևելյան մենտալիտետի համադրությունը։ Վերջինում հատուկ ուշադրություն է դարձվում մեծացման և բնավորության ստեղծման գործընթացին։ Կախարդուհի աղջիկները սովորաբար իրենց ուժը օգտագործում են որոշակի կախարդական առարկայի՝ վզնոցի, կախարդական փայտիկի, ժապավենի կամ այլ նմանատիպ իրերի միջոցով։ Ուժի ակտիվացման համար աղջիկները կարող են առարկայի վրա կենտրոնանալ, դրանով տարբեր մանիպուլյացաների դիմել, համապատասխան խոսքեր արտասանել, զանազան ակրոբատիկ կամ մարտարվեստի շարժումներ կատարել։ Հերոսուհին նաև սովորաբար կերապարանափոխվում է. օրինակ, փոխում է հագուստը, արտաքինը, մեկ-մեկ նաև տարիքը։

Այդպիսի կերապարանափոխության տեսարանները, որոնք կոչվում են հեսին, սերիաների ընթացքում չեն փոխվում, ինչը բերում է սերիալի արտադրման ժամանակ միջոցների բավականին մեծ խնայմանը։ Պատահում է նաև, որ չնայած նրան, որ հերոսուհու արտաքին տեսքը չի ենթարկվում շատ մեծ փոփոխությունների (կերպարի հետ կապը չկորցնելու համար), այլ հերոսները կարող են նրան չճանաչել։

Մահո-շոջո ժանրի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ հերոսուհին պետք է շրջապատից թաքցնի իր գերբնական ուժերը, ինչը հանգեցնում է երկակի կյանքին։ Այլ հաճախ օգտագործվող շաբլոններից են առեղծվածային երիտասարդները, ովքեր նույնպես օժտված են հատուկ կարողություններով և օգնության են գալիս դժվար պահերին; խոսող տնային կենդանիները կամ կախարդական էակները, որոնք կատարում են օգնականների և խորհրդատուների դեր; մոտ ընկերուհին, ով չունի կախարդական ուժեր և գլխի չի ընկնում դրանց գոյության մասին (որպես կանոն նա հանդիսանում է չար ուժերի անդադար հարձակումների թիրախ)։

Սիրո, ընկերության, խաղաղության, չարի և այլ հասկացությունները, որպես կանոն, շատ իդեալականացված են և հիմնականում հանդիսանում են գլխավոր հերոսների մոտիվացիաները։ Չար ուժերի հարձակումների ետևում սովորաբար կանգնած է լինում գլխավոր թշնամին, ում հերոսները հաղթում են միայն սերիալի վերջում։ Լինում է նաև, որ հաղթանակից հետո հերոսուհին կորցնում է իր կախարդական ուժերը։

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել