Թանգարանագիտություն, գիտական եզրույթ, որն առաջացել է 19-րդ դարում և ուսումնասիրում է թանգարանների պատմությունը, նրանց հասարակական գործառույթները, թանգարանային գործի տեսությունն ու մեթոդիկան։

Վլադիմիր Պուտինը և Ջորջ Բուշ կրտսերը Ռուսական պետական թանգարանում, 2002 թվական
Սանկտ Պետերբուրգի խաղալիքների թանգարան

1982 թվականին պրոֆեսոր Տոմիսլավ Շոլան առաջարկեց նաև հերիտոլոգիա եզրույթը, անգլ.՝ cultural heritage բառից, որ մի շարք թանգարանագետների կարծիքով, օրինակ՝ Յուվյասկյուլյայի համալսարանի պրոֆեսոր Յանա Վուլկինայի կարծիքով առավել կոնցեպտուալ է արտացոլում մարդկության մշակութային ժառանգության ուսումնասիրման նպատակային ուղղվածությունը[1][2], ինչպես նաև որպես հիմնական մաս մնեմոսոֆիայի (գիտություն մշակութային ժառանգության և այն սոցիալական ինստիտուտների մասին, որոնք պահպանում են մարդկային փորձը)։

20-րդ դարի վերջին տասնամյակում թանգարանների սոցիալականացման և թանգարանագիտության տեսության ուժեղացմանը զուգընթաց որոշակի միտում է նկատվում տարանջատելու, որի գլխավոր նպատակը այս երկու մասնագիտությունների կրթական չափանիշների առանձնացումն է։ Որպես գիտական դիսցիպլիններ՝ այս բնորոշումները չեն տարբերակվում, քանի որ տեսական թանգարանագիտության շրջանակում իրականացվում է համակարգային մոտեցում, հետազոտվում և քննարկվում է խնդրի ժամանակակից սպեկտրը ամբողջությամբ, որը կապված է բնական և մշակութային, շարժական և անշարժ, նյութական և ոչ նյութական ողջ ժառանգության պահպանման և արդիականացման հետ։ Խնդրի առաջքաշումն ու լուծումը սոցիալ-մշակութային լայն ընդգրկմամբ պայմանավորված է XX և XXI դարերի արտասահմանյան այն միտումների հետ, որոնք թանգարանագիտությունը դիտում են մշակութաբանության տիրույթում։ Ընդհանուր թանգարանագիտությունն ուսումնասիրում է այն օրինաչափությունները, որոնք բնութագրական են ցանկացած թանգարանի համար՝ որպես հանրային համընդհանուր հիշողության ինստիտուտի։ Հատուկ թանգարանագիտությունը ուսումնասիրում է այդ օրինաչափությունների յուրահատկությունը կապված կոնկրետ թանգարանի առանձնահատկությամբ և գործունեության տեսակով։

Որպես գիտական եզրույթ՝ թանգարանագիտությունը ունի ուսումնասիրման իր օբյեկտը, առարկան, մեթոդը, լեզուն և կառուցվածքը։

Նոր մեթոդաբանություն խմբագրել

Վիեննական մեթոդ խմբագրել

Վիեննական մեթոդ, հետագայում կոչվել է սխեմա (անգլ.՝ ISOTYPES), ստեղծվել է Հասարակական և տնտեսական Գործերի թանգարանի (գերմ.՝ Gesellschafts- und Wirtschaftsmuseum) կողմից Վիեննայում։ Վիեննայի քաղաքային խորհրդի՝ Օտտո Գլյոքելի (գերմ.՝ Otto Glöckel) աջակցությամբ թանգարանը ձգտում էր սոցիալոգիական և տնտեսական տեղեկատվությունը հասանելի դարձնել ամբողջ բնակչությանը՝ անկախ նրանց կրթության մակարդակից։

Թանգարանային միջամտություններ խմբագրել

Թանգարաններում միջամտություններ առաջին անգամ արել են նկարիչները, ինչպես օրինակ՝ Մարսել Դաչամփը (անգլ.՝ Marcel Duchamp), ով թվում է կասկածի տակ էր առնում և՛ ճանաչված էլիտայի արվեստի ավանդույթները, և՛ թանգարանի այցելուների սպասելիքներըը։ 20-րդ դարի վերջերին միջամտությունները դարձել էին մեթոդաբանություն, որը գործածվում էր ոչ միայն նկարիչների, այլ նաև այլ խմբերի կողմից, ներառյալ ակտիվիստները, թանգարանի այցելուները և նույնիսկ թանգարաններն ինքնին որպես ցուցահանդեսները հանրային դարձնելու միջոց՝ մարտահրավեր նետելու գլխավոր պատմություններին, առաջ քաշելու թանգարանային առարկաների գոյությունը և այլն։

Նկարչի միջամտություններ խմբագրել

Ինստիտուցիոնալ քննադատական ուսումնասիրության գլխավոր հատկանիշ. որոշ նկարիչների միջամտություններ միասնական կազմակերպվել են թանգարանների կողմից, ինչպես օրինակ՝ Ֆրեդ Ուիլսոնի (անգլ.՝ Fred Wilson) Հանքարդյունաբերության Թանգարանը 1992 Մերիլենդ պատմական հանրությունում, Մայքլ Նիքոլ Յագուլանասի (անգլ.՝ Michael Nicholl Yahgulanaas) Միջամտությունը Թանգարանում 2007 Կոլումբիայի բրիտանական համալսարանի Մարդաբանության թանգարանում կամ Նկարչի միջամտությունները Օքսֆորդի[3] Փիթ Գետերի թանգարանում, մինչդեռ մյուսները արվել են առանց որոշակի թույլտվության, ինչպես՝ Անդրեա Ֆրեյզրի (անգլ.՝ Andrea FraserԹանգարանի ամենակարևոր պահերը Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[4][5][6][7][8][9][10]։

Թանգարանում նկարչի միջամտություններից ամենահայտնին Ջեյմս Լունայի (անգլ.՝ James Luna) Հին Մշակույթի Արվեստի գործն է, որն առաջին անգամ ներկայացվել է 1987 թվականին Սան Դիեգոյի Մարդաբանության Թանգարանում, իսկ հետո 1990 թվականին՝ Նյու Յորքում՝ Տասնամյակների Ցուցահանդեսում։ Լունան՝ Լուիզանայի (անգլ.՝ Luiseño) նկարիչը, գրեթե ակներև ցուցադրություն է անում, ողողված հին մշակույթի իրերով, որպեսզի մարտահրավեր նետի բնիկ ժողովուրդների խորդրդանիշներին թանգարաններում և պատմություններում, որ ուղեկցում էին այդ ներկայացուցիչներին, ենթադրելով, որ բնիկ ժողովուրդները և մշակույթները մահանում էին։ Այդ արվեստի գործի առարկաները ընդգրկում էին Լունայի սիրելի գրքերը և երաժշտությունը, նրա բաժանման փաստաթղթերը, նրա համալսարանի դիպլոմը, լուսանկարները և այլ հուշաիրեր, միաժամանակ մարմնի վրա սպիներ նկարագրող նշաններ և թե ինչպես է նա դրանք ձեռք բերել[11]։ Արվեստի գործը քննադատորեն գովասանքին է արժանացել բնիկների փորձառության և արհամարհանքի ավանդական պատմությունների հավակնության համար։ Մի քանի տարի անց երկու նկարիչներ՝ Գիլերմո Գոմեզ Պենան (անգլ.՝ Guillermo Gómez-Peña) և Կոկո Ֆասքոն (անգլ.՝ Coco Fusco) զարգացրել են ճամփորդող ներկայացման արվեստի գործ, որը կոչվել է Զույգը Վանդակում. երկու հնդկամերիկացիներ այցելում են արևմուտք, որն անդրադարձել է գաղութային միջավայրում բնիկ ժողովրդի վարվեցողությանն ու ներկայացվածությանը և ներկայացվել է շատ տարբեր վայրերում, ներառյալ Քովնթ Գարդնս (անգլ.՝ Covent Gardens), Քայլող Արվեստի կենտրոնը, Սմիթսոնյան Բնապատմական ազգային թանգարանը, Ավստրալիայի թանգարանը և Դաշտային թանգարանը[12]:

Ակտիվիստական միջամտություններ խմբագրել

Չնայած մասնակի համընկնում գոյություն ունի նկարչական և ակտիվիստական միջամտությունների միջև, հատուկ ակտիվ խմբերը, ինչպես օրինակ՝ Կապիկ Աղջիկներ (անգլ.՝ Guerrilla Girls) խումբը երկար ժամանակ ստեղծելիս է եղել ցուցահանդեսներ և հանրային գովազդներ՝ ցուցանակների, պիտակների, պաստառների և պրոյեկցիաների միջոցով, քննադատելու հզոր շարժումը՝ կապված թանգարաններում սեռականության, ռասիզմի և դասակարգային արտոնությունների վերաբերյալ[13]։

Գոյություն ունի նաև ակտիվիստական միջամտությունների մի ավանդույթ՝ որպես պատասխան ցուցադրվող արվեստի գործերի գրաքննությանը։ 1989 թվականի Քորքորնի պատկերասրահի Կատարյալ Պահը ցուցահանդեսի չեղյալ հայտարարումից հետո, Ռոբերտ Մափլեթորփի (անգլ.՝ Robert Mapplethorpe) անկեղծ լուսանկարների ցուցադրությունը, բողոքողները պատկերել էին Մափլեթորփի լուսանկարները թանգարանի արտաքին պատերին[14]։ Նմանատիպի բողոքներ տեղի են ունեցել, երբ Դավիթ Վոյնավորիչի (անգլ.՝ David Wojnarowicz) Կրակն իմ որովայնում (անգլ.՝ A Fire in My Belly) ֆիլմը հեռացվեց Թաքցրու կամ Փնտրիր՝ Տարաձայնությունը և կիրքը ամերիկյան լուսանկարում ցուցադրությունից ազգային լուսանկարների պատկերասրահում 2010 թվականին[15]։

Ներքին ինստիտուցիոնալ միջամտություններ խմբագրել

Մինչ միջամտությունների մեծ մասը ուղղված է թանգարաններին արտաքին աղբյուրներից, թանգարանները նույնպես միջամտում են որպես ինքնաքննադատման ներկայացման ձև։ Օրինակ՝ 2015 թվականին Ժամանակակից Արվեստի թանգարանը (անգլ.՝ MoMA) կազմակերպել է Մետամիջամտության ցուցահանդես, որը կոչվել է Խառնվելը Ժամանակակից Արվեստին. քննադատական միջամտությունը Ժամանակակից Արվեստի թանգարանում 1939 թվականից մինչ մեր օրեր[16][17]։ Նույն կերպ, ազգային ցուցահանդեսները ընդգրկել են ժամանակակից արվեստը որպես միջոց խանգարելու ավանդական սպասելիքները և պատմությունները[18]։

Թանգարաններում մշտական ցուցահանդեսների գաղափարն է մեկ այլ քննադատական միջամտությունը (երկարատև պատկերասրահներ՝ ներկայացնելով թանգարանի հավաքածուները), որոնք քննադատորեն բացահայտում և կապեր են ստեղծում հաստատությունների միջև, դրա պատմության ու փորձի, մշակութային և հասարակական վիճակի, որում հիմնարկությունները ներգրավված են։ Այս փորձով ձգտել են ընդգծել փոփոխությունները օրինակների մեջ, որոնք սահմանել են անցյալի գաղափարները և թանգարանների լեզուն, և հրավիրել են այցելուներին պատմության միջոցով անդրադառնելու թանգարանների տարբեր գործերին։ Անտիոքիա թանգարանի (անգլ.՝ Museum of Antioquia) (Մեդիլին, Կոլումբիա) հավաքածուների ցուցադրությունը օրինակ է ծառայում այս պրակտիկայի համար։ Անդրադառնալով Պատմության պատկերասրահի դիզայնին՝ այն կենտրոնանում է 19-րդ դարի և 20-րդ դարի կեսերի վրա և առաջարկում է տարածաշրջանի արվեստի պատմության քննադատական գրախոսություն, դրա միջոցով պահանջելով հավաքողների և թանգարանային գործերի մասին գեղագիտական նմուշների կառուցում։ Պատկերասրահը ընդգրկում է ժամանակակից արվեստի գործեր, որպեսզի ապահովի երկխոսություն անցյալի և ներկայի միջև:[1] Ի հավելումն, մշտական ցուցահանդեսի հատվածը վերնագրված Պատկերասրահների Անկախացման Երկխոսություններ անառարկելի պնդումը, ցույց է տալիս արվեստի գործերի և փաստաթղթերի ժամանակավրեպության շարքը, որպեսզի հաղորդեն, թե ինչպես դիմանալով գաղութային անառարկելի պնդումներին սահմանվեց երկրի մշակութային արժեքները և տեսական փորձը 19-րդ դարի ընթացքում:[2] Արխիվացված 2020-08-04 Wayback Machine Թանգարանի մշտական պատկերասրահների վերազարգացման նախագիծը ավելի մեծ ինստիտուցիոնալ վերափոխման մասն է, որը դարձնում է Անտիոքիա թանգարանը քննադատական ընկալման թանգարանային փորձառության մի մեծ օրինակ:[3] Արխիվացված 2020-07-20 Wayback Machine Թանգարանի քննադատական մոտեցման մեկ այլ օրինակ է նկարիչ Նադիա Գրադանոսի (անգլ.՝ Nadia Granados) նկարչական բնակավայրի նախագիծը, ով թանգարանապահ Քարոլինա Չաքոնի (անգլ.՝ Carolina Chacón) և ինտիմ ծառայություններ մատուցողների խմբի հետ, հիմնված Մեդելին քաղաքի կենտրոնում, զարգացրել են մրցանակ շահող ներկայացում՝ Ոչ ոք չգիտի ես ով եմ։ Այդ ժամանակվանից կատարողները հովանավորեցին Las Guerreras del Centro խմբին, համատեղ ընդգծելու ինտիմ ծառայություններ մատուցողների կյանքն ու պատմությունները գեղարվեստական ներկայացումների, գործող շրջանակների խմբի և այլ համայնքային գործողությունների միջոցով։

Nadie Sabe quien soy yo թանգարանապահական և կրթական համագործակցությունների շարքը սկիզբն էր Las Guerreras del Centro և Անտիոքիա թանգարանի միջև։ Այսպիսի համագործակցության նախագծերը արգելում և թույլատրում են քննադատական թանագարանային փորձը, որը ստեղծում է նոր տարածքներ փոխանակման և հասարակական երկխոսությունների համար։ Այս տարածքները դուրս են գալիս թանգարանի շրջակայքից, հարաբերություններ ստեղծում թանգարանի պատերի ետևում և արմատականորեն փոխում թանգարանի հարաբերությունը իր հասարակական միջավայրի հետ:[4]

Թանգարանի ներկայացման մեկ այլ օրինակ է գաղափարների քննադատական գրախոսությունը հաղորդված անցյալի ինստիտուցիայի կողմից, որը կարելի է գտնել Թագավորական Օնտարիո թանգարանի մշտական ցուցահանդեսում, հատկապես կանադական պատմական պատկերասրահներում։ Այս դեպքում Թագավորական Օնտարիոյի թանգարանի թանգարանապահները վերանպատակավորել են հին մոդելները որպես միջոց քննադատորեն արտացոլելու հին տեսարանների կիրառությունը նկարագրելու բնիկ ժողովուրդների մշակույթը։ Նոր հեգնական տեսարանը հարցադրում է այս փորձը թանգարաններում և ցույց է տալիս կարծրատիպեր, որպես անցյալում առաջ քաշված փորձեր (ինչպես օրինակ՝ մեկ այլ ժամանակի պատկանող բնիկ ժողովուրդների նկարագրություն կամ ինչ որ մի ձևով պարզունակ կամ հանգած մշակույթներ)։

Թանգարանապահպանության երազանք խմբագրել

Թանգարանապահպանության երազանքը սկզբնապես զարգացել էր որպես մարտահրավեր թանգարանի քննադատներին, ովքեր սովորաբար չէին սպասում, որ ապահովեին պրակտիկ լուծումներ այդ հարցին, որ առաձնացնում են այն ցուցահանդեսները, ոըրոնց քննադատում են զարգացնելու իրենց սեփական պատկերացրած ցուցահանդեսները։ Նկատի է առնվել որպես «քննադատական, բանական փորձի այլընտրանքային ձև, կոնկրետության մեջ առաջադրված ձև»[15]։

Թանգարանապահպանության հանդիպումներ, դասընթացներ և լաբորատորիաներ խմբագրել

Վերջին երեք տասնամյակներին թանգարանապահպանության հանդիպումների, դասընթացների և լաբորատորիաների քանակական աճ է գրանցվել, որը միավորում է Նոր Թանգարանագիտությունը և քննադատական թանգարանագիտությունը թանգարանի տարածքում, համալսարաններում և էլի այլ վայրերում[19]։ Օրինակ՝ Նյու Յորքի Թանգարանապահմանության ուսումնասիրության Բարդ կենտրոնը (անգլ.՝ Bard Center for Curatorial Studies) հիմնադրվել է 1990 թվականին և սկսել առաջարկել ավարտական ծրագրեր 1994 թվականին[20]։ Գերմանիայում Թանգարանների և Ժառանգության մարդաբանական հետազոտության կենտրոնը միավորում է հասարակական, մշակութային և քաղաքական խնդիրները՝ մրցելով ժամանակակից թանգարանների հետ[21]։ Կանադայում ամենանորարարական թանգարանապահպանական լաբորատորիաներից երկուսը Վանքուվերի Սայմն Ֆրեյզր համալսարանի Մշակույթի ստեղծման լաբորատորիան և Մոնթրեալի Քոնքորդի համալսարանի Թանգարանապահպանության և հանրային կրթաթոշակային լաբորատորին է, որոնք 2017 թվականի մայիսին առաջարկեցին իր պաշտոնամուտի քննադատական Թանգարանագիտության Միջազգային ոլորտի դպրոցը[22][23][24]։ Քեյփ թաունի Թանգարանի և ժառանգության ուսումնասիրության աֆրիկյան ծրագիրը ընդգրկում է թանգարանապահպանության մոդելը համապարփակ դիպլոմով և մագիստրոսական ծրագրում, որը քննադատորեն միավորում է թանգարանը և ժառանգության ուսումնասիրությունը, մայրցամաքի առաջատար ծրագիրը[25]։

Պատմություն խմբագրել

Թանգարանագիտությունը՝ որպես առանձին գիտական դիսցիպլին առաջացել է 19-րդ դարի վերջին քառորդում, երբ 1877 թվականին Դրեզդենում լույս ընծայվեց առաջին մասնագիտական ամսագիրը՝ «Հնաոճ իրերի և թանգարանագիտության ամսագիր» (գերմ.՝ «Zeitschrift für Museologie und Antiquitätenkunden»):

1919 թվականին Բրյունի համալսարանում թանգարանագիտությունը ընդգրկվել է դասավանդվող դիսցիպլինների շարքում։

Թանգարանագիտության օբյեկտը

  • Թանգարանագիտության օբյեկտը թանգարանն է և թանգարանային գործը իր հասարակական բոլոր դրսևորումներով։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mitä museologia on? Jyväskylän yliopisto, Taiteiden ja kulttuurin tutkimuksen laitos. Viitattu 14.10.2009.
  2. Janne Vilkuna: Paikallisuuden asema arkeologissa ja museologiassa Paikallisuus tieteessä — kotiseuduntutkimusseminaari I (Kotiseutuliitto). 12.4.2005. Jyväskylä: Kotiseutuliitto. Viitattu 14.10.2009.(չաշխատող հղում)
  3. «Artists' Interventions». Pitt Rivers museum. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. Wilson, Fred; Halle, Howard (1993). «Mining the Museum». Grand Street (44): 151–172. doi:10.2307/25007622. JSTOR 25007622.
  5. «How Mining the Museum Changed the Art World – BmoreArt | Baltimore Contemporary Art». www.bmoreart.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. Berger, Maurice (2001). Fred Wilson: Objects and Installations 1979-2000. Baltimore, Maryland: Center for Art and Visual Culture.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Levell, N. (2013). «Site-Specificity and Dislocation: Michael Nicholl Yahgulanaas and His Haida Manga Meddling». Journal of Material Culture. 18 (2): 93–116. doi:10.1177/1359183513486231. S2CID 146874627.
  8. UBC MOA (2007). «Michael Nicholl Yahgulanaas: Meddling in the Museum» (PDF).
  9. Martin, Richard (2014). «Andrea Fraser – Museum Highlights: A Gallery Talk (1989)». Tate: Art & Artists.
  10. «Spotlight: Andrea Fraser | Arts | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. K. R., Fletcher (2008). «James Luna. Smithsonian Magazine».
  12. Mannheim, Bruce; Behar, Ruth (1995). «In Dialogue: The Couple in the Cage: A Guatinaui Odessy». Visual Anthropology Review. 11 (1): 118–127. doi:10.1525/var.1995.11.1.118.
  13. «Guerrilla Girls».
  14. Gamarekian, Barbara; Times, Special to The New York (1989 թ․ հուլիսի 1). «Crowd at Corcoran Protests Mapplethorpe Cancellation». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. 15,0 15,1 Kennicott, Philip (2010 թ․ դեկտեմբերի 10). «'Fire' man: Wojnarowicz, censored by Smithsonian, sounded an alarm in dire times» (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. Tobias, Jennifer (2016 թ․ մայիսի 26). «Messing with MoMA: Critical Interventions at the Museum of Modern Art, 1939–Now». post.at.moma.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  17. «Moma.org | Interactives | Exhibitions | Messing With MoMA». www.moma.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. Geismar, Haidy (2015). «he Art of Anthropology: Questioning Contemporary Art in Ethnographic Display». The International Handbooks of Museum Studies. 2 (10): 183–210. doi:10.1002/9781118829059.wbihms110. ISBN 9781118829059.
  19. «Art Radar». 14 Curatorial Training Programmes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  20. «About CSS». CSS Bard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  21. «CARMAH – Our Centre». www.carmah.berlin (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  22. «Making Culture Lab». hennessy.iat.sfu.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. «Curating and Public Scholarship Lab». Curating and Public Scholarship Lab (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  24. «Curatorial Dreams». www.concordia.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  25. «African Programme in Museum and Heritage Studies». UWC APMHS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարանագիտություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 139