Յուվյասկյուլյայի համալսարան

համալսարան Ֆինլանդիայում

Յուվյասկյուլյայի համալսարան (ֆիններեն՝ Jyväskylän yliopisto, շվեդ.՝ Jyväskylä universitet), Ֆինլանդիայի երրորդ խոշորագույն համալսարանը Հելսինկիի և Տուրկուի համալսարաններից հետո։ Գտնվում է Յուվյասկյուլյա քաղաքում։

Յուվյասկյուլյայի համալսարան
ֆիններեն՝ Jyväskylän yliopisto
Տեսակհամալսարան, հրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և կազմակերպություն
ԿարգախոսAmica veritas
Հիմնադրված է1934
ՌեկտորKeijo Hämäläinen?
ԱնդամակցությունORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], FinELib?[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Ֆինլանդիա[6][4]
ՏեղագրությունՅուվյասկյուլյա
Կայքjyu.fi
Յուվյասկյուլյայի համալսարան (Ֆինլանդիա)##
Յուվյասկյուլյայի համալսարան (Ֆինլանդիա)
Յուվյասկյուլյայի համալսարան, Ֆինլանդիա
 University of Jyväskylä Վիքիպահեստում

2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերության վարկանիշում համալսարանը աշխարհում լավագույն բուհերի շարքում զբաղեցրել է 299-րդ տեղը[7]։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1934 թվականին, սակայն համալսարանի նախորդը կարող է համարվել 1863 թվականին հիմնադրված ուսուցիչների ավագ դպրոցը՝ ուսուցիչների վերապատրաստման առաջին ֆիննալեզու կրթական հաստատությունը[8], որը 1937 թվականին վերածվել է կրթության քոլեջի և իրավունք է ստացել շնորհելու դոկտորի աստիճան։

1983-1984 թվականներին Ֆինլանդիայում առաջին անգամ համալսարանում թանգարանային դասավանդումը կազմակերպվել է որպես առանձին առարկայի ուսուցում, 1989 թվականին ներկայացվել է դասավանդման տոկոսադրույք, 1998 թվականին՝ պրոֆեսորական աստիճան[9]։

2010 թվականին համալսարանի կայք էջում սխալմամբ հրապարակվել է մոտ 4000 ուսանողի տվյալ, որոնք ստաժավորում են անցել արտասահմանում, որի հետ կապված հետաքննություն է անցկացվել[10]։

2013 թվականին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն արժանացել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը`65-ամյակի կապակցությամբ[11]։

Դասընթացներ խմբագրել

Համալսարանն ունի 7 ֆակուլտետ (ներառյալ երկրի միակ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը[12]), որտեղ սովորում է 15 հազար ուսանող և 25 հազար մեծահասակ մասնակից։ Ուսանողների և ուսուցիչների փոխանակման լայն ցանցը ներառում է ավելի քան 350 արտասահմանյան բուհեր[13]։

Ուսանողական միությունների հետ համագործակցությամբ համալսարանը մի շարք ծառայություններ է առաջարկում արտասահմանցի ուսանողների համար, ներառյալ ուսանողական բնակարաններում տեղավորում, կողմնորոշման ծրագիր, համալսարանական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներ, մի քանի երգչախմբեր և երաժշտական խմբակներ, ուսանողական թատրոն և ռոք ակումբ։

Կազմակերպություն խմբագրել

Համալսարանն առաջարկում է բակալավրի և հետբուհական կրթության աստիճաններ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և գիտության տարբեր ճյուղերի ավելի քան 120 առարկաներ։

Համալսարանն այժմ ունի վեց ֆակուլտետ՝

  • Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Կրթության և հոգեբանության ֆակուլտետ
  • Սպորտի և առողջապահության ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և գիտության ֆակուլտետ
  • Յուվյասկյուլյայի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոց

Գերազանցության կենտրոններ խմբագրել

Ֆինլանդիայի ակադեմիայի կողմից առաջադրված գիտությունների գերազանցության կենտրոններ՝

2018-2025 թթ.

  • Ծերացման և խնամքի վերաբերյալ հետազոտություն (համակարգող՝ Յուվյասկյուլյա)
  • Հակադարձ մոդելավորում և պատկերավորում (համակարգող՝ Հելսինկի)
  • Խաղի մշակույթի ուսումնասիրություն (համակարգող՝ Տամպերե)

2014-2019 թթ.

  • Վերլուծություն և դինամիկայի հետազոտություններ (Հելսինկիի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)

2012-2017 թթ.

  • Միջուկային և ակսելերատորի վրա հիմնած ֆիզիկա (Nuclear and Accelerator Based Physics) (ունի ցիկլատրոն)
  • Կենսաբանական փոխազդեցությունների հետազոտություն
  • Հակադարձ պրոբլեմների ֆիննական գերազանցության կենտրոն (Հելսինկիի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)
  • Հասարակության պատմություն։ Կրկին խորհրդածում Ֆինլանդիա 1400‒2000 (Տամպերեի և Յուվյասկյուլյայի համալսարաններ)
  • Ցածր ջերմաստիճանի քվանտային երևույթներ և սարքեր 2012-2017 թթ. (JYU Աալտոյի համալսարանի հետ համատեղ և VTT)
  • Միջառարկայական երաժշտության հետազոտության ֆիննական գերազանցության կենտրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001zVBNxIAO-university-of-jyvaeskylae
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. 4,0 4,1 https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
  8. «Ювяскюля — центр беспрерывного образования». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  9. Janne Vilkuna: 75 vuotta museoiden hyväksi. Suomen museoliitto 1923—1998. Vammala: Suomen museoliitto, 1998. ISSN 0355-1741 ISBN 951-9426-21-3.
  10. Университет Ювяскюля по ошибке разместил в Интернете личные коды студентов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 августа 2010.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
  11. Президенту Ниинистё в честь день рождения вручена степень почетного доктора // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
  12. Ювяскюля. Высшие учебные заведения
  13. «Высококачественное образование. Университет Ювяскюля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուվյասկյուլյայի համալսարան» հոդվածին։