Ընտանիքի միջազգային օր

ՄԱԿ-ի համաշխարհային օր

Ընտանիքի միջազգային օր (անգլ.՝ International Day of Families| ֆր.՝ Journée internationale des familles|արաբ․՝ اليوم الدولي للأسر‎‎|իսպ.՝ Día Internacional de las Familias|չինարեն՝ 国际家庭日), 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին[3]։ Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված № A/REC/47/237 «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Այդ օրվա՝ բազմաթիվ պետությունների կողմից պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանիքի առջև ծառացած մի շարք խնդիրներին։

Ընտանիքի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄայիսի 15[1]
սկսած1994[2]
Հաստատվածսեպտեմբերի 20, 1993[2]
Անվանված էընտանիք
Ի հիշատակընտանիք[1]
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն
Կայքun.org/en/events/familyday/(անգլ.) և un.org/es/observances/international-day-of-families(իսպ.)

Յուրաքանչյուր տարի ՄԱԿգլխավոր ասամբլեան Ընտանիքի միջազգային օրվա հետ հետ կապված ուղերձներ է ուղարկում՝ դրանով իսկ որոշելով այդ տարվա թեման։ Օրինակ՝ 2005 թվականի ուղերձի մեջ նշվում է ընտանիքի կարևորագույն դերի և ՄԻԱՎ-վարակակիրներին սատարելու, երեխաների մասին հոգ տանելու անհրաժեշտության և հիվանդ ծնողներին խնամելու մասին։

Օրվա թեմաներ խմբագրել

Յուրաքանչյուր տարի Ընտանիքի միջազգային օրվա համար հատուկ թեմա է ընտրվում.

  • 2019 թվական՝ «Ընտանիք և կլիմայական շարժում»
  • 2018 թվական՝ «Ընտանիք և ինկլյուզիվ հասարակություն»
  • 2017 թվական՝ «Ընտանիք, կրթություն և բարեկեցություն»[4]
  • 2016 թվական՝ «Ընտանիք, առողջ ապրելակերպ և կայուն ապագա»
  • 2015 թվական՝ «Տղամարդիկ պատասխանատու՞ են։ Գենդերային իրավահավասարություն և երեխաների իրավունքները ժամանակակից ընտանիքներում»
  • 2014 թվական՝ «Ընտանիքի կարևոր դերը՝ նպատակներին հասնելու գործում. Ընտանիքի միջազգային տարի +20»
  • 2013 թվական՝ «Սերունդների սոցիալական ինտեգրման և համերաշխության աջակցություն»
  • 2012 թվական՝ «Աշխատանքային գործունեության և ընտանեկան պարտավորությունների միջև հավասարակշռության ապահովում՝ ի նպաստ ընտանիքի և հասարակության»
  • 2011 թվական՝ «Անապահով ընտանիքների և սոցիալական մեկուսացման խնդիրների որոշում»
  • 2010 թվական՝ «Միգրացիայի ազդեցությունն ընտանիքի վրա՝ ամբողջ աշխարհում»
  • 2009 թվական՝ «Մայրեր և ընտանիքներ. փոփոխվող աշխարհի մարտահրավերներ»
  • 2008 թվական՝ «Հայրեր և ընտանիքներ. պարտականություններ և մարտահրավերներ»
  • 2007 թվական՝ «Ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք»
  • 2006 թվական «Փոփոխվող ընտանիքներ. մարտահրավերներ և հնարավորություններ»
  • 2005 թվական՝ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ազդեցությունն ընտանիքի բարօրության վրա»
  • 2004 թվական՝ «Ընտանիքի միջազգային օրվա տասնամյակ. գործողությունների շրջանակային ծրագիր»
  • 2003 թվական՝ «Նախապատրաստում՝ Ընտանիքի միջազգային օրվա տասներորդ տարեդարձին և այն տոնելուն»
  • 2002 թվական՝ «Ընտանիք և ծերացում. հնարավորություններ և առաջադրանքներ»
  • 2001 թվական՝ «Ընտանիքներ և կամավորական գործունեություն. սոցիալական միասնության ամրապնդում»
  • 2000 թվական՝ «Ընտանիքներ. սուբյեկտներ և զարգացման հեռանկարներ»
  • 1999 թվական՝ «Ընտանիքներ՝ բոլոր տարիքների մարդկանց համար»
  • 1998 թվական՝ «Ընտանիքներ՝ ապահովում և մարդու իրավունքների պրոպագանդա»
  • 1997 թվական՝ «Գործընկերության հիման վրա ընտանիքների ստեղծում»
  • 1996 թվական՝ «Ընտանիքներ՝ աղքատության և անտնության առաջին զոհերը»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.un.org/en/observances/international-day-of-families
  2. 2,0 2,1 https://documents.un.org/symbol-explorer?s=A/RES/47/237&i=A/RES/47/237_2495892
  3. http://yerevanstyle.com/6754/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Международный день семей (15 мая)» (ռուսերեն). www.un.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանիքի միջազգային օր» հոդվածին։