Էրքան Զենգին (օգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3], Kulu, Քոնյայի մարզ, Թուրքիա), թուրքական ծագումով շվեդ ֆուտբոլիստ, «Սեգելթորփս» ակումբի կիսապաշտպան։ 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։

Էրքան Զենգին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրKulu, Քոնյայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Շվեդիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Erkan Zengin Վիքիպահեստում

Զենգինի ծնողները թուրքեր են։ Էրքանի ծնվելուց անմիջապես հետո նրանք տեղափոխվել են Շվեդիա։ Նա հանդես է եկել Թուրքիայի պատանեկան հավաքականում, սակայն հետո որոշել է ընտրել Շվեդիան։

Ակումբային կարիերա խմբագրել

Զենգինը «Համարբյու» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին նա իր նորամուտը նշել է Ալսվենսկյան լիգայում, «Մալմյո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Մի քանի մրցաշրջաններից հետո Էրքանը կիսապաշտպանության կենտրոնից տեղափոխվել է եզր, բայց չնայած դիրքի փոփոխությանը, նա կարող է խաղալ նաև կենտրոնում։

2009 թվականին Զենգինը կես տարվա վարձավճարով տեղափոխվել է թուրքական Բեշիկթաշ։ Փետրվարի 15-ին «Տրաբզոնսպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Զենգինը Բեշիկթաշի կազմում դարձել է Թուրքիայի չեմպիոն և գավաթակիր։ Ամռանը Էրքանի տրանսֆերը գնվել է 400 հազար եվրոյով, չնայած նրան, որ նա անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում Զենգինը խաղադաշտ դուրս չի եկել բարձր մրցակցության պատճառով։

2010 թվականի ձմռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Էսքիշեհիրսպոր»՝ խաղային փորձ ձեռք բերելու համար։ Հունվարի 23-ին «Մանիսասպորի» դեմ խաղում Զենգինը նորամուտը նշել է նոր ակումբում[5]։ Փետրվարի 14-ին «Անթալյասպորի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Թուրքիայի առաջնությունում[6]։ Նույն թվականի ամռանը «Էսքիշեհիրսպորը» գնեց Զենգինի տրանսֆերը։ 2013 թվականին Էրքանը հինգ գոլով դարձավ ազգային գավաթի լավագույն ռմբարկու։ 2015 թվականի սկզբին Զենգինը տեղափոխվել է «Տրաբզոնսպոր»։ Հունվարի 23-ին «Սիվասսպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմի կազմում[7]։ Օգոստոսի 15-ին «Բուրսասպորի» դեմ խաղում Էրքանը խփել է իր առաջին գոլը «Տրաբզոնսպորի» կազմում[8]։ 2016 թվականին Զենգինը վերադարձել է «Էքսիշեհիրսպոր»։ 2018 թվականի սկզբին նա միացել է իր առաջին թիմին՝ «Համարբյուին»։ Նույն թվականի ամռանը Էրքանը դարձել է Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆաթիհ Կարագյումրյուք» ակումբի խաղացող։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի մարտի 26-ին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Զենգինը նորամուտը նշել է Շվեդիայի հավաքականում[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում Էրքանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։

2016 թվականի ամռանը Զենգինը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի հավաքականի դեմ խաղին[11]։ «ՈՒԵՖԱ Եվրո 2016»-ից հետո հրաժարվել է խաղալ հավաքականում։

Գոլերը Շվեդիայի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 8 սեպտեմբերի 2014 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա   Ավստրիա 1:1 1:1 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
02. 12 հոկտեմբերի 2014 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա   Լիխտենշտայն 1:0 2:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
03. 12 հոկտեմբերի 2015 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա   Մոլդովա 2:0 2:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում

Նվաճումներ խմբագրել

Թիմային

  «Բեշիկթաշ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Бешикташ VS. Трабзонспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Эскишехирспор VS. Манисаспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Атальяспор VS. Эскишехирспор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. «Трабзонспор VS. Сивасспор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Трабзонспор VS. Бурсаспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Словакия VS. Швеция 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Австрия VS. Швеция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. «Швеция VS. Бельгия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել