Էրիկ Յուան

չին-ամերիկացի միլիարդատեր

Էրիկ Յուան ((չինարեն՝ 袁征), փետրվարի 20, 1970(1970-02-20)[1], Tai'an, Q10379912?, Շանդուն, Չինաստան), չին-ամերիկացի միլիարդատեր, «Zoom Video Communications» ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր, որի 22 % բաժնեմասը պատկանում է նրան[2]։

Էրիկ Յուան
չինարեն՝ 袁征
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1970(1970-02-20)[1] (54 տարեկան)
ԾննդավայրTai'an, Q10379912?, Շանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան և  ԱՄՆ
Մայրենի լեզուչինարեն
ԿրթությունShandong University of Science and Technology? (անհայտ) և China University of Mining and Technology, Beijing?
Մասնագիտությունգործադիր տնօրեն և ձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և vice president of engineering?

Վաղ տարիներ խմբագրել

Էրիկ Յուանը ծնվել և մեծացել է Թայանում՝ արևելյան Չինաստանի Շանդունգ նահանգում՝ լեռնային ինժեներների ընտանիքում[3][4]։ Չորրորդ դասարանում Յուանը սկսել է հավաքել շինարարական մնացորդներ՝ կանխիկ գումարով պղինձը օգտահանության ենթարկելու համար[3]։

1987 թվականին որպես առաջին կուրսի ուսանող՝ Յուանը մտածել է նորամուծություն մտցնել տեսազրույցի մեջ, այդ քայլին նրան մղել է սիրեցյալին այցելելու ցանկությունը՝ առանց տասը ժամ գնացքներում անցկացնելու[4][5]։ Շանդունսկի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում ստացել է կիրառական մաթեմատիկայի բակալավրի, իսկ Չինաստանի լեռնահանքային և տեխնոլոգիական համալսարանում՝ հանքարդյունաբերության ոլորտի մագիստրոսի աստիճան։ Յուանը սովորել է նաև Սթենֆորդի համալսարանի բիզնես կառավարման գործադիր ծրագրում և 2006 թվականին ստացել MBA աստիճան[3][6]։

Կարիերա խմբագրել

Չորս տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, Յուանը աշխատել է Ճապոնիայում։ Ոգեշնչվելով Բիլ Գեյթսից, որը 1994 թվականին ելույթ է ունեցել Ճապոնիայում, Յուանը տեղափոխվել է Սիլիկոնային հովիտ, որպեսզի միանա տեխնոլոգիական բումին[5]։ Այդ ժամանակ Յուանը մի փոքր խոսում էր անգլերեն և ինը անգամ հայտ է ներկայացրել ամերիկյան վիզա ստանալու համար դիմել է[4][7]։

ԱՄՆ ժամանելուց հետո Յուանը միացել է WebEx-ին, որը ստարտապ է վիդեոկոնֆերանսի անցկացման համար[3]։ Cisco Systems-ը ընկերությունը ձեռք է բերել 2007 թվականին, այդ ժամանակ Յուանը ծրագրային ապահովման զարգացման փոխնախագահն էր[4]։ 2011 թվականին Յուանը Cisco-ի ղեկավարությանը ներկայացրել է սմարթֆոնների համար վիդեոկոնֆերանսների նոր համակարգ[8]։ Երբ գաղափարը մերժվել է, Յուանը հեռացել է Cisco-ից, որպեսզի հիմնի իր սեփական ընկերությունը՝ Zoom Video Communications[4]։

2019 թվականին Zoom-ը դարձել է հանրային ընկերություն, նախնական հանրային առաջարկի միջոցով այս ընթացքում Յուանը դարձել է միլիարդատեր[3][9]։

Անձնական կյանք խմբագրել

Յուանը ամուսնացել է 22 տարեկան հասակում, երբ Չինաստանի հանքարդյունաբերության և տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի ուսանող էր[3]։ Ունի երեք երեխա։ Ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bloomberg Billionaires Index - Eric YuanNYC: 1990.
  2. Pendleton, Devon (2020 թ․ մարտի 21). «The rise of social distancing during coronavirus pandemic pushes Zoom founder's net worth up by $2 billion in 2020». www.fortune.com.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Konrad, Alex (2019 թ․ մայիսի 31). «Zoom, Zoom, Zoom! The Exclusive Inside Story Of The New Billionaire Behind Tech's Hottest IPO». Forbes.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Weiner, Yitzi (2017 թ․ հոկտեմբերի 2). «The Inspiring Backstory of Eric S. Yuan, Founder and CEO of Zoom». Medium.
  5. 5,0 5,1 Huddleston Jr., Tom (2019 թ․ ապրիլի 18). «A Bill Gates speech inspired Zoom founder to start an internet business—now he's a billionaire». CNBC.
  6. Stone, Brett (2020 թ․ մարտի 29). «A Biography of Eric Yuan, Founder and CEO of Zoom». Medium.
  7. Levy, Ari (2020 թ․ ապրիլի 19). «Zoom's CEO emigrated from China 22 years ago and spoke little English — now he's worth almost $3 billion». CNBC.
  8. Rogers, Taylor Nicole (2020 թ․ ապրիլի 1). «Meet Eric Yuan, the founder and CEO of Zoom, who has made nearly $4 billion in 3 months as usage of his video conferencing software skyrockets amid the coronavirus pandemic». Business Insider.
  9. 9,0 9,1 «"Forbes profile: Eric Yuan & family"». Forbes. Retrieved 12 June 2020.