Էվզոնի
Էվզոնի (հուն․՝ Εύζωνοι[1]), գյուղ Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 108 մետր բարձրության վրա, Վարդար (Ակսոնա) գետի աջ ափին, Մակեդոնիայի նախկին հարավսլավիական հանրապետության սահմանի մոտ, Պոլիկաստրոնից 12 կմ հյուսիս, Սալոնիկից 61 կմ հյուսիս-արևմուտք և Աթենքից 362 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Պեոնիյա (դիմա) համայնքի մեջ, Կիլկիսի ծայրամասային միավոր է Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 331 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Էվզոնի | ||
Երկիր | Հունաստան | |
Բնակչություն | ▼293 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 23430 | |
Փոստային դասիչ | 61200 | |
| ||
Գյուղի արևելյան ծայրամասով անցնում է ավտոմայրուղի 1-ը, որը եվրոպական E75 երթուղու մի մասն է։
Մինչև 1927 թվականի օգոստոսը կոչվել է Մացիկովո (Ματσίκοβο)[2]: Անունը ստացել է էվզոններ εύζωνας բառից։ Էվզոնները այժմ նախագահական գվարդիա են, որը հանդիսավոր պատվո պահակություն է անում անհայտ զինվորի գերեզմանի մոտ և պահպանում է Աթենքում գտնվող նախագահական պալատը։
Միացվել է Հունաստանին Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը գյուղը բնակեցված է եղել մակեդոնացիների (բուլղարական աղբյուրներում բուլղարարացիների) կողմից, ավելի ուշ բնակեցվել է Բոգդանցիից, Գևգելիայից, Գրչիշտեից և Ստրումիցայից (որը միացվել էր Սերբիային) եկած հույն մակեդոնացի գաղթականներով, իսկ 1922 թվականից հետո՝ Արդագանայից, Գյոլեից, Կերասունից, Կարսից և Սուխումից եկած փախստական պոնտացիներով։
Էվզոնի միություն խմբագրել
Էվզոնի տեղական միության մեջ են մտնում չորս բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 919 մարդ։ Մակերեսը 59,092 կմ² է։
Բնակավայր | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Մետամորֆոսիս | 206 |
Պլատանյա | 382 |
Ցոլյադես | 0 |
Էվզոնի | 331 |
Բնակչություն խմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 519[3] |
2001 | 482[3] |
2011 | 331[1] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Ματσίκοβο — Εύζωνοι» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվզոնի» հոդվածին։ |