Առաջին Բալկանյան պատերազմ

Առաջին Բալկանյան պատերազմ (բուլղար․՝ Балканска война, հուն․՝ Α΄ Βαλκανικός πόλεμος, սերբ.՝ Први балкански рат Պրվի Բալկանսկի ռատ, թուրքերեն՝ Birinci Balkan Savaşı) տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը։ Հակամարտող կողմերն են եղել Բալկանյան լիգան (Բուլղարիա, Սերբիա, Հունաստան և Մոնտենեգրո) և Օսմանյան կայսրությունը։ Բալկանյան երկրների զորքերի միահամուռ ռազմավարության շնորհիվ Բալկանյան միությունը կարողացավ պարտության մատնել օսմանյան բանակին։

Առաջին Բալկանյան պատերազմ
Բալկանյան պատերազմներ

Ժամացույցի ուղղությամբ դեպի աջ. Սերբիական զորքերը մուտք են գործում Միտրովիցա քաղաք. Օսմանյան զորքերը Կումանովոյի ճակատամարտում, Հունաստանի թագավորը և Բուլղարիայի ցարը Սալոնիկիում, Բուլղարական ծանր հրետանի։
Թվական 8 հոկտեմբեր 1912 – 30 մայիս 1913
Վայր Բալկանյան թերակղզի
Արդյունք Բալկանյան միության հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Բալկանյան լիգա.
Բուլղարիա Բուլղարիա
Սերբիա Սերբիա
Հունաստան Հունաստան
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Մեհմեդ V
Օսմանյան կայսրություն Նազիմ Փաշա,
Օսմանյան կայսրություն Զեքի փաշա,
Օսմանյան կայսրություն Էսադ Փաշա
Օսմանյան կայսրություն Քյոլեմեն Աբդուլահ Փաշա,
Օսմանյան կայսրություն Ալի Ռիզա Փաշա,
Օսմանյան կայսրություն Հասան Թահշին Փաշա
Օսմանյան կայսրություն Էնվեր Փաշա
Բուլղարիա Ֆերդինանդ I
Բուլղարիա Միհաիլ Սավով
Բուլղարիա Իվան Ֆիչև,
Բուլղարիա Վասիլ Կուտինչև,
Բուլղարիա Նիկոլա Իվանով,
Բուլղարիա Ռադկո Դիմիտրիև,
Բուլղարիա Ստիլիյան Կովաչև
Բուլղարիա Գեորգի Թոդորով
Սերբիա Պետրոս I
Սերբիա Ռադոմիր Պուտնիկ,
Սերբիա Պետար Բոժովիչ,
Սերբիա Ստյոպա Ստեփանովիչ,
Սերբիա Բոժիդար Յանկովիչ
Հունաստան Գեորգ I
Հունաստան Թագաժառանգ արքայազն Կոնստանտին,
Հունաստան Պանագիոտիս Դանգլիս,
Հունաստան Պավլոս Կոնտորիոտիս
Չեռնոգորիա Նիկոլաս I արքա
Չեռնոգորիա Արքայազն Դանիլո Պետրովիչ,
Չեռնոգորիա Միտար Մարտինովիչ,
Չեռնոգորիա Յանկո Վուկոտիչ
Կողմերի ուժեր
336,742 զինվոր[2] Բուլղարիա 350,000+,
Սերբիա 230,000,
Հունաստան 125,000,
Մոնտենեգրո 44,500[1]
Ընդամենը` 749,500+
Ռազմական կորուստներ
[3]
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
50,000 սպանված
100,000 անհետ կորած
115,000 վիրավոր
75,000 մահացել են համաճարակից

Ընդամենը` 340,000 մահացած, անհետ կորած կամ վիրավոր

Բուլղարիա Բուլղարիա[4]
8,840 սպանված
4,926 անհետ կորած
36,877 վիրավոր
10,995 մահացած համաճարակից


Հունաստան Հունաստան[5]
2,373 սպանված
9,295 անհետ կորած
1,558 մահացած համաջարագից (ներառյալ 2-րդ բալկանյան պատերազմը)

Սերբիա Սերբիա
5,000 սպանված
18,000 անհետ կորած[6]
6,698 մահացած համաճարակից

Չեռնոգորիա Մոնտենեգրո[3][7]
2,430 սպանված
6,602 անհետ կորած
406 մահացած համաճարակից
Ընդամենը` առնվազն 108,000 մահացած կամ անհետ կորած

Պատերազմի արդյունքում դաշնակիցները նվաճեցին Օսմանյան կայսրության գրեթե ամբուղջ եվրոպական մասը։ Պատերազմից հետո նաև անկախացավ Ալբանիան։ Չնայած հաջողությանը Բուլղարիան դժգոհ մնաց Մակեդոնիայի բաժանումից, ինչը հանգեցրեց Երկրորդ Բալկանյան պատերազմին։

Նախապատերազմական իրավիճակ խմբագրել

Բալկանյան թերակղզու երկրների և Օսմանյան կայսրության ենթակա Ռումելիայի միջև լարվածությունը գնալով աճում էր, քանի որ գերտերությունները պաշտպանում էին տեղի քրիստոնյաների շահերը։ 1867 թվականին Սերբիան և Մոնտենեգրոն անկախացան, որը հաստատվեց 1878 թվականի Բեռլինի պայմանագրով։

Սերբիան ցանկանում էր տիրանալ Բոսնիա և Հերցեգովինային, սակայն նպատակը չիրագործվեց Ավստրիայի կողմից Բոսնիայի անէքսացիայի պատճառով 1908 թվականի հոկտեմբերին։ Սերբերը իրենց նպատակները ուղղեցին դեպի հարավ։ Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի անէքսացիայից հետո Երիտթուրքերը փորձեցին Բոսնիայի մուսուլման ժողովուրդներին տեղափոխել Օսմանյան կայսրություն։ Ովքեր համաձայնեցին տեղափոխվել, օսմանցիները նրանց բնակեցրին հյուսիսային Մակեդոնիայում, որտեղ մուսուլմանները մեծ թիվ չէին կազմում։ Այս փորձը օսմանցիների համար ողբերգական ավարտ ունեցավ, քանի որ այս մուսուլմանները հետագայում միավորվեցին ալբանացիների հետ և դուրս եկան կայսրության դեմ։

1912 թվականին ալբանացի Համիդյան հեղափոխականները, ովքեր ցանկանում էին վերադարձնել Աբդուլ Համիդ II-ի իշխանությունը, դուրս քշեցին երիտթուրքական զորքերին Սկոպյեից[8] և գրավեցին հարավում Մանաստիրի տարածքները (ներկայիս Բիտոլա) և ստիպեցին Երիտթուրքերին իրենց տրամադրել ինքնիշխանություն 1912 թվականի հունիսին[9]։ Սերբիան, որն օգնում էր ալբանական կաթոլիկներին և Համիդյան շարժման մասնակիցներին և ուղարկում էր գաղտնի ուժեր նրանց սատարելու համար, օգտագործեց ապստամբությունը որպես պատերազմի առիթ[10]։ Սերբիան, Չեռնոգորիան, Հունաստանը և Բուլղարիան միասին նախագծեցին հնարավոր հարձակումների մարտավարությունը Օսմանյան կայսրության դեմ մինչև Ալբանական ապստամբության բռնկումը։ Պաշտոնապես Սերբիայի և Չեռնոգորիայի միջև պայմանագիրը ստորագրվեց մարտի 7-ին[11]։

1912 թվականի հոկտեմբերի 18-ին Սերբիայի թագավոր Պետրոս I-ը հռչակագիր ուղղեց սերբ ժողովրդին, որը պետք է պաշտպաներ ալբանացիներին և սերբերին.

  Թուրքիայի կառավարությունը ոչ մի հետաքրքրություն ցույց չտվեց իր սեփական քաղաքացիների բողոքներին և անհանգստություններին։ Օսմանյան կայսրությանը չի հետաքրքրում, որ ոչ ոք գոհ չէ նրա քաղաքականությունից իր եվրոպական տարածքներում։ Դա անընդունելի է սերբերի, հույների և ալբանացիների համար։ Աստծու գթածությամբ ես հրամայել եմ մեր զորքերին պատրաստվել պաշտպանել մեր եղբայրներին սուրբ պատերազմում, ավելի լավ ապագայի համար։ Իմ բանակը կազմված է ոչ միայն քրիստոնյա սերբերից, այլ նաև մուսուլման սերբերից, ովքեր նույնպես համակարծիք են մեզ հետ, բացի այդ մեզ սատարում են քրիստոնյա և մուսուլման ալբանացիները, ում հետ մենք կազատագրենք մեր հողերը, որոնք տասներեք դար մնացել են օտարների լծի տակ և կապահովենք մեր ժողովուրդներին բարեկեցիկ և անհոգ կյանք։  

Դաշնակիցների որոնման ժամանակ Սերբիան պատրաստ էր մոռանալ վաղեմի թշնամանքը Բուլղարիայի հետ[12]։ Դաշնության պայմանագրով սահմանվեց, որ օսմանցիների դեմ հաղթանակի դեպքում Բուլղարիային կանցներ Մակեդոնիայի ամբողջ հարավային մասը։ Բուլղարիան համաձայնվեց Սերբիային զիչել Շար լեռների հյուսիսային մասը (Կոսովոն)։ Միջանկյալ տարածքը պետք է համարվեր վիճարկելի և հետագա ճակատագիրը պետք է որոշեր Ռուսաստանի ցարը պատերազմի հաջող ելի դեպքում[13]։ Պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ ալբանացիները չեն համարում սերբերին որպես իրենց ազատագրողներ, ինչպես խոստացել էր Պետրոս I-ը։

Բուլղարիայի Արևելյան Ռումելիայի հետ հաջող միացումից հետո[14], Բուլղարիան սկսեց երազել բուլղար ժողովրդի միացման մասին։ Այդ նպատակով Բուղարիան ստեղծեց հզոր բանակ և իրեն համարեց Բալկանների «Պրուսիա»[15]։ Բայց Բուլղարիան չէր կարող միայնակ պատերազմել օսմանցիների դեմ։

Հունաստանում բանակի սպաները հեղաշրջում իրականացրեցին 1909 թվականի օգոստոսին և երկիրը ընկավ Էլեֆթերիոս Վենիզելոսի կառավարման ներքո, ով հույս ուներ լուծել Կրետեի հարցը հօգուտ Հունաստանի։ Նա ցանկանում էր նաև վերադարձնել 1897 թվականի հույն-թուրքական պատերազմի կորուստները։ Բալկանյան միությանը Հունաստանի միանալու ժամանակ, Բուլղարիան հրաժարվեց քննարկել հնարավոր հաղթանակի դեպքում տարածքների բաժանման հարցը, բացի սերբերի հետ պայմանավորվածություններից Մակեդոնիայի հարցում։ Բուլղարիան հավատում էր, որ իր բանակը ի վիճակի կլինի գրավել Էգեյան Մակեդոնիան և Սալոնիկա (Սալոնիկի) քաղաքը հույներից շուտ։

1911 թվականին Իտալիան ներխուժեց Տրիպոլանիա (ներկայիս Լիբիա) և արագ նվաճեց Դոդեկանես կղզիները Էգեյան ծովում։ Իտալացիների արագ հաղթանակը օսմանցիների դեմ հույս ներշնչեց Բալկանյան երկրներին Օսմանյան կայսրության դեմ առաջիկա հաղթանակի հարցում։ 1912 թվականի գարնանը Բալկանների քրիստոնյա երկրները կազմեցին դաշինք, որը հայտնի դարձավ որպես Բալկանյան միություն։

Մեծ տերությունները, հատկապես Ֆրանսիան և Ավստրո-Հունգարիան այս միության ստեղծումից հետո փորձեցին համուզել Բալկանյան երկրներին պատերազմ չսկսել, սակայն ապարդյուն։ Սեպտեմբերի վերջին Բալկանյան միությունը և Օսմանյան կայսրությունը սկսեցին զորահավաքները։ Չեռնոգորիան առաջինը պատերազմ հայտարարեց սեպտեմբերի 25-ին, հին տոմարով հոկտեմբերի 8-ին։ Բուլղարիան, Սերբիան և Հունաստանը պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը հոկտեմբերի 17-ին։

Պատերազմին պատրաստվածություն և պլաններ խմբագրել

 
Բալկանները Առաջին Բալկանյան պատերազմից առաջ

Օսմանցիները մինչև պատերազմի սկիզբը ունեին 12.024 սպա, 324.718 զինվոր, 47.960 կենդանի, 2.318 հրետանի և 388 գնդացիր։ Սպաների թվից 920-ը և 42.607 զինվոր սպասարկող անձնակազմից էին, մնացած 293.206 սպա և զինվոր բաժանվեցին չորս բանակների[16]։ Նրանց դեմ Բալականյան միությունը պլանավորում էր կռվել մի քանի ճակատով. սերբերը և չեռնագորացիները Սանջակում, սերբերը, հույները և բուլղարները Մակեդոնիայի և Թրակիայի ճակատներում։

Բուլղարական զորքի հիմնական մասը (346,182 զինվոր) հարձակվեց Թրեյսի վրա, որին դիմադրում էր թուրքական 96,273 և 26,000-անոց բանակները[17] կամ միասին 115.000-անոց զորքը։ Օսմանյան բանակի մնացած 200.000 զինվորը[18] տեղակայված էր Մակեդոնիայում, ընդդեմ սերբերի (234,000 սերբ և 48,000 բուլղարացի զինվոր սերբերի հրամանատարության ներքո) և հույների (115,000 զինվոր) բանակների։

Բուլղարիա խմբագրել

 
Պատերազմի նախապատրաստություն

Բուլղարիան ռազմապես ամենահզորն էր Բալկանյան չորս երկրների մեջ, իր մեծաքանակ, լավ պատրաստված և լավ զինված բանակով[19]։ Բուլղարիան հավաքագրեց 599,878 զինվոր 4,3 միլոն բնակչությունից[20]։ Բուլղարիայի ցամաքային զորքերը բաժանվեցին ինը դիվիզիոնը, մեկ հեծելազորային դիվիզիոնի և 1,116 հրետանային ստորաբաժանման[19]։ Զորքերի գլխավոր հրամանատարն էր ցար Ֆերդինանդը, սակայն հրամանատարական գործողությունները ղեկավարում էր նրա տեղակալ Գեներալ Միխայիլ Սավովը։ Բուլղարացիները ունեին նաև փոքրաթիվ նավատորմ վեց նավից, որոնք տեղակայված էին Սև ծովի ափամերձ հատվածում[21]։

Բուլղարիան հիմնական ուժերը կենտրոնացրել էր Թրակիայում և Մակեդոնիայում։ Բուլղարիան երեք բանակից բաղկացած զինված ուժերը տեղակայեց Թրակիայում։ Բուլղարիայի առաջին բանակը (79,370 զինվոր), գեներալ Վասիլ Կուտինչևի գլխավորությամբ երեք հետևակային դիվիզիայով տեղակայվեց Յամբոլի հարավում, Տունջա գետի ուղղությամբ։ Երկրորդ բանակը (122,748 զինվոր), Գեներալ Նիկոլա Իվանովի գլխավորությամբ երկու հետևակային դիվիզիայով և մեկ հետևակային գնդով տեղակայվեց Առաջին բանակի արևմուտքում և նպատակն էր գրավել Ադրիանապոլիս լավ պաշտպանված ամրոց։ Համաձայն պլանների, Երրորդ բանակը (94,884 զինվոր), գեներալ Ռադկո Դիմիտրևի գլխավորությամբ տեղակայված էր Առաջին բանակի թիկունքում և պետք է անտեսանելի լիներ թուրքերի համար։ Երրորդ բանակը ուներ երեք հետևակային դիվիզիա և պետք է շարժվեին Ստրանյա լեռներ և գրավեին Կիրկ Կիլես ամրոցը։ 2-րդ(49,180) և 7-րդ(48,523) դիվիզիաները անկախ դերակատարում ունեին Արևմտյան Թրակիայում և արևելյան Մակեդոնիայում համապատասխանաբար։

Սերբիա խմբագրել

Սերբիան հավաքագրեց ավելի քան 255,000 զինվոր (բնակչությունը 2,912,000 մարդ), ուենր 228 թնդանոթ, կազմավորեց 10 հետևակային դիվիզիոն, երկու անկախ գունդ և հեծելազորային դիվիզիա, որոնք գտնվում էին նախկին պատերազմի նախարար Ռադոմիր Պուտնիկի հրամանատարության ներքո[20] Սերբիայի հրամանատարական կազմը մինչև պատերազմը գտնում էր, որ օսմանյան բանակի հետ վճռական մարտերը պետք է տեղի ունենան Սկոպյեի մոտակա Օվցե Պոլե հարթավայրում։ Այսպիսով հիմնական զորքերը բաժանվեցին երեք բանակների, Սկոպյեի մոտակայքում, մինչդեռ մեկ դիվիզիա և մեկ անկախ գունդ տեղակայվեց Մոնտենեգրոյի Նովի Պազարի Սանժակում։

Առաջին բանակի (132,000 զինվոր) հրամանատարն էր Պետար Բոժովիչը, որը ամենամեծաքանաք զորամիավորումն էր և տեղակայված էր Սկոպյեի մոտակայքում։ Երկրորդ բանակի (74,000 զինվոր) հրամանատարն էր Գեներալ Ստյոպա Պտեփանովիչը, որի մեջ մտնում էր մեկ սերբական և մեկ բուլղարական դիվիզիա։ Այն համարվում էր բանակի ձախ թևը և տեղակայված էր Ստրացինում։ Բուլղարական դիվիզիոնի ներառումը սերբական բանակի կատարվել էր համաձայն Բուլղարիայի հետ կնքված պայմանագրի։ Սակայն երբ պատերազմը սկսվեց Ստեփանովիչը կատարում էր միայն Բուլղարիայի գլխավոր հրամանատարության հրամանները։ Երրորդ բանակի (76,000 զինվոր) հրամանատարն էր Գեներալ Բոժիդար Յանկովիչը և համարվում էր բանակի աջ թևը, նրա նպատակն էր վերցնել Կոսովոն։ Այն պետք միանար մյուս բանակենրին սպասվող Օվցե Պոլյեի ճակատամարտին։ Կային նաև երկու ստորաբաժանում Սերբ-ավստրական սահմանին, Իբար բանակը (25,000 զինվոր) Գեներալ Մոհայլո Զիվկովիչի գլխավորությամբ և Յավոր գունդը (12,000 զինվոր) գնդապետ Միլովեժե Անդելկովիչի գլխավորությամբ։

Հունաստան խմբագրել

 
Հույն հրետանավորը 75 մմ դաշտային թնդանոթի հետ:

Հունաստանի բնակչությունը այդ ժամանակ կազմում էր 2,666,000 մարդ[22], և համարվում էր Բալկանյան երեք հիմնական երկրներից ամենաթույլը, որը ուներ ամենաքիչ ցամաքային զորքերը և պարտվել էր թուրքերին դրանից 16 տարի առաջ հույն-թուրքական պատերազմում։ Սակայն Հունաստանը միակ Բալկանյան երկիրն էր, որը ուներ քիչ թե շատ կազմավորված նավատորմ։ Սա շատ կերևոր էր Բալկանյան միության համար, քանի որ հույները կարող էին կտրել թուրքերի օգնությունը ծովային եղանակով Եվրոպայից։ Այս փաստը գիտակցում էին սերբերը և բուլղարները, դա կարևոր պայման էր հույներին ներքաշել Բալկանյան լիգա[23]։

Հունական բանակը սկսած 1911 թվականից դեռևս վերակազմավորվում էր ֆրանսիացիների կողմից։ Ֆրանսիայի վերահսկողության ներքո հույները անցան եռանկունաձև հետևակային դիվիզիաների ձևին, նոր զորահավաքների մեթոդների կիրառման արդյունքում հավաքագրեցին ավելի մեծ թվով զինվորներ քան 1897 թվականին։ Մինչդեռ արտասահմանյան մասնագետները կարծում էին, որ հույներին չի հաջողվի հավաքագրել 50.000-ից ավել զորք, հույները հավաքագրեցին 125.000 զինվորական[22][24]։ Զինված ուժերը բաժանվեցին երկու դաշտային բանակների, որոնք պետք է գործեին երկու պատմական տարածաշրջաններում՝ Թեսալիայում և Էպիրուսում։ Թեսալիայի բանակի (Στρατιά Θεσσαλίας) հրամանատարն էր թագաժառանգ արքայազն Կոնստանտինը։ Նրա մեջ էին հունաստանի զինված ուժերի մեծ մասը կազմված յոթ դիվիզիայից, հեծելազորային գումարտակից և չորս անկախ լեռնային գումարտակից, մոտավոր 100.000 զինվոր։ Այն պետք է պաշտպաներ նավահանգիստները ցամաքից և շարժվեր կենտրոնական և հարավային Մակեդոնիա և գրավեին Սալոնիկին և Բիտոլան։ Մնացած 10.000-ից 13.000 զորքը բաժանվեց ութ գումարտակի, գեներալ լեյտենանտ Կոնստանտինոս Սապոնցակիսի գլխավորությամբ։ Նրանք պետք է գրավեին Հոնիան, որը ամուր պաշտպանությու ունեցող ամրոց էր Էպիրուսում։

Հունական նավատորմը ժամանակակից, վերջին սպառազինություն ունեցող զինված ուժեր էր, որի արդիականացման հարցում օգնել էր Մեծ Բրիտանիան։ Սակայն պատերազմի սկսվելուն պես հունական նավատորմը դեռ հեռու էր պատրաստ լինելուց։ Օսմանյան նավերը ունեին մաքուր առավելություն թվաքանակով և արագությամբ[24]։

Չեռնոգորիա խմբագրել

Չեռնոգորիան Բալկանյան թերակղզու ամենափոքր երկրներից մեկն էր, սակայն մինչև պատերազմը նրան օգնում էր Ռուսաստանը։ Նաև այն միակ Բալկանյան երկիրն էր, որը ամբողջությամբ երբեք չէր գրավել Օսմանյան կայսրությունը։ Քանի որ Չեռնոգորիան ամենափոքր երկիրն էր Բալկանյան միությունում, այն մեծ ազդեցություն չուներ։ Չնայած սրան Չեռնոգորիան ուներ առավելություն, որովհետև Օսմանյան կայսրությունը պետք է կենտրոնանար միության մյուս երկրների վրա, իսկ Չեռնոգորիան կունենար բավականին ժամանակ պատրաստվելու պատերազմին։

Օսմանյան կայսրություն խմբագրել

1912 թվականին օսմանցինեը դժվար դրության մեջ էին։ Նրանք ունեին մեծ բնակչություն, 26 միլիոն, սակայն նրանցից 6.1 միլիոնն էր ապրում կայսրության եվրոպական մասում։ Նրանցից միայն 2.3 միլիոնն էր մուսուլման, մնացածը քրիստոնյա էր, ովքեր չէին սատարում օսմանցիներին։ Շատ աղքատ տրանսպորտային ցանցը, հատկապես Ասիայի հատվածում, միակ զինվոր տեղափոխելու արդյունավետ ուղին դարձնում էր ծովային ճանապարհը, սակայն դա ռիսկային էր, Էգեյան ծովում հունական նավատորմի պատճառով։ Բացի այդ նրանք դեռ պատերազմի մեջ էին Իտալացիների հետ Լիբիայում։ Իտալիայի հետ պատերազմը ավարտվեց հոկտեմբերի 15-ին, որից մի քանի օր հետո բռնկվեց Բալկանյան պատերազմը։ Օսմանցիները այդ կարճ ժամանակում ի վիճակի չէին զգալի ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը Բալկաններում[25]։

Օսմանյան զորքերը Բալկաններում խմբագրել

 
Օսմանյան զինվորները Բալկանյան պատերազմների ընթացքում

Օսմանյան ռազմական ուժերը մեծ կորուստներ ունեին պայմանավորված մի քանի գործոններով, նախ ներքին անկայունությունը, պայմանավորված Երիտթուրքերի հեղափոխության և հակահեղափոխական ընդվզումների հետ։ Սրա պատճառով զինվորական ղեկավարության կազմում կատարվեցին առանցքային փոփոխություններ։ Գերմանացիները փորձեցին վերակազմավորել բանակը, սակայն նրան ոչ բոլոր խորհուրդները կատարվեցին։ Բացի այդ բանակի լավագույն գումարտակները ուղարկվեցին Եմեն` ճնշելու հասունացող ապստամբությունը։ 1912 թվականի ամռանը Օսմանյան կայսրության գլխավոր հրամանատարությունը որոշեց զորացրել 70.000 զինվորականի[20][26]։ Կանոնավոր բանակը (Նիզամ) կազմված էր լավ զինված և վարժեցված ակտիվ դիվիզիաներից, բայց պահեստային զորքերը (Ռեդիֆ) անփորձ, վատ զինված զինվորներից էր կազմված։

Օսմանցիները ռազմավարական վիճակը ծանր էր, քանի որ նրանք չէին կարող պաշտպանել ամբողջ սահմանը Բալկանյան միության հարձակումներից։ Օսմանյան ղեկավարությունը որոշել էր պաշտպանել իր տարածքների ամբողջականությունը։ Այս պատճառով, եղած զորքերը բաժանվեցին սահմանի երկայնքով շատ նոսր քանակությամբ։ Նրանք չկարողացան արագորեն պատրաստել Բալկանյան բանակների պատերազմին[27]։ Օսմանցիները Եվրոպայում ունեին երեք բանակ (Մակեդոնական, Վարդարյան և Թրակիան բանակներ)։

Գործողություններ խմբագրել

Չեռնոգորիան Առաջին Բալկանյան պատերազմը սկսեց Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարելով 1912 թվականի հոկտեմբերին 8-ին։

Բուլղարական թատերաբեմ խմբագրել

Բալկանների արևմտյան մասը ներառյալ Ալբանիան, Կոսովոն և Մակեդոնիան ավելի քիչ կարևոր էին պատերազմի արդյունքի համար քան Թրակիայի թատերաբեմը, որտեղ Բուլղրացինեը հիմնական ճակատամարտերը տվեցին Օսնմանյան կայսրության դեմ։ Նաև աշխարհագրությունն էր թելադրում, որ Թրակիան կլինի պատերազմի հիմնական թատերաբեմը[28]:, Օսմանյան բանակի դիրքերը սկզբնական շրջանում սխալ էին դասավորված, քնի որ նրանք ստացել էին սխալ հետախուզական տվյալներ հակառակորդի դիրքերի վերաբերյալ։ Չիմանալով Սերբիայի և Բուլղարիայի կողմից հետպատերազմական շրջանում Մակեդոնիայում կառուցած քաղաքական և ռազմական բազաների մասին` Օսմանյան կայսրությունը իր զորքերի հիմնական մասը տեղակայեց Մակեդոնիայում։ Գերմանիայի դեսպան Հանս Բարոն Ոանգենհեյմը, ով ամենաազդեցիկ դեմքերից էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, հոկտեմբերի 21-ին հաշվետվություն ուղարկեց Բեռլին, որ օսմանցիները կարծում են, որ բուլղարական բանակի մեծ մասը կլինի Մակեդոնիայում։ Միաժամանակ օսմանյան հրամանատար Աբդուլահ փաշան կարծում էր, որ արևելյան Արդիանապոլսում կհանդիպի միայն բուլղարական երեք հետևակային գումարտակի և մեկ հեծելազորային ստորաբաժանման[29]։ Համաձայն Է. Ջ. Էրիկսոնի, այս ենթադրությունը հնարավորը է օսմանցիների մոտ առաջ է եկել ուսումնասիրելով Բալկանյան պակտը, բայց այն մահացու հետևանք ունեցավ օսամանյան բանակի համար Թրակիայում, որտեղ օսմանցիները պետք է դիմակայեին բուլղարական հիմնական ուժերին կյանքի գնով[30]։ Այս սխալի նաև պատճառ դարձավ օսմանցիների ջախջախիչ պարտության Թրակիայի թատերաբեմում։

Բուլղարիայի հարձակում և առաջխաղացում դեպի Չատալկա խմբագրել

 
Բուլղարիայի ռազմական գործողությունները Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ:

Թրակիայի ռազմաճակատում Բուլղարական բանակը ուներ 346.182 զինվոր Օսմանյան 1-ին բանակի դեմ, որոնց թվաքանակը կազմում էր 105.000 զինվոր արևելյան Թրակիայում և 24.000 զինվոր արևմտյան Թրակիայում։ Բուլղարական զորքերը բաժանվել էին 1-ին (Գեներալ-Լեյտենանտ Վասիլ Կուտինչև), 2-րդ (Գեներալ-Լեյտենանտ Նիկոլա Իվանով) և 3-րդ (Գեներալ-Լեյտենանտ Ռադկո Դիմիտրև) բուլղարական բանակների 297,002 զինվորով արևելյան մասում և 49.180 զինվոր (33.180 կանոնավոր և 16.000 ոչ կանոնավոր զորքով) 2-րդ բուլղարական դիվիզիայի կազմում (Գեներալ Ստիլիան Կովաչև) արևմտյան հատվածում։ Առաջին մեծ ճակատամարտը տեղի ունեցավ Ադրիանապոլիս-Կիրկլարելի պաշտպանական գծի դեմ, որտեղ բուլղարական 1-ին և 2-րդ բանակները (միասին 174.254 զինվոր) պարտության մատնեցին օսմանյան արևելյան բանակին (96.273 զինվոր)[31], Գեչկենլիի, Սելիոլուի և Պետրայի մոտ։ Օսմանյան XV կորպուսը թողեց պաշտպանական գիծը որպեսզի պաշտպանի Գալիպոլի Թերակղզիին հունական զորքերի հարձակումներից[32]։ Կորպուսի թափուր տեղը մեծ վակում ստեղծեց Ադրիանապոլսի և Դեմոտիկայի միջև ընկած պաշտպանական գոտում, և 11-րդ հետևակային դիվիզիան և արևելյան բանակի IV կորպուսը ուղարկվեցին փոխարինելու նրանց։ Այսպիսով օսմանյան արևելյան բանակը կորցրեց մեկ լավ կազմավորված կորպուս ճակատամարտից առաջ[32]։ Այսպիսով օսմանցիների նախապես մշակված հարձակվողական պլանը ձախողվեց, փոխարենը Բուլղարիան անցավ հարձակման և հաղթանակ տարավ Կիրկ Կելիսի ճակատամարտում և գրավեց Կիրկ Կելիսը[32]։

Ադրիանապոլսի անտառներում 61.250 թուրք զինվոր կտրված էին և նրանց շրջապատեց Բուլղարիայի երկրորդ բանակը, սակայն նրանց վրա չհարձակվեցին, քանի որ բուլղարական բանակը պատրաստ չէր[33]։ Հունական նավատորմի կողմից գրոհները թույլ չտվեցին օսմանցիներին ստանալ օգնություն և օսմանցիների նախապես պլանավորված ռազմավարությունը տապալվեց[34]։ Այսպիսով հունական նավատորմը մեծ դեր կատարեց Թրակիայի ճակատիում օսմանցիների պարտության մեջ[34]։ Թուրքերի պարտության մեջ մեծ դեր ունեցավ նաև բուլղարական 7-րդ դիվիզիայի միցումը թԹրակիայի ճակատին, որը եկավ Մակեդոնիայի ճակատից այնտեղ գործողությունները ավարտելուց հետո[35]։ Կիրկ Կիլիսի ճակատամարտից հետո բուլղարիայի բանակի հրամանատարությունը որոշեց սպասել մի քանի օր, ինչը թույլ տվեց օսմանյան զորքերին ստեղծել Լյուլեբուրգաս-Կարագաչ-Պինարհիսար պաշտպանական գիծը։ Բուլղարացիների հարձակմանը մասնակցեցին Առաջին և Երրորդ բանակները ընդհանուր 107.386 հետևակով, 3.115 հեծելազորով, 116 գնդացիր և 360 հրետանիով, օսմանցիները պաշտպանվում էին 126.000 հետևակով, 3.500 հեծելազորով, 96 գնդացիրով և 342 հրետանիով[36]։ Զորքերի ներգրավվածության թվով այն ամենամեծ ճակատամարտն էր Եվրոպայում Ֆրանս-պրուսական պատերազմից հետո[36]։ Արդյունքում օսմանցիները նահանջեցին իրենց վերջին պաշտպանողական գիծ, որը գտնվում էր Չատալկայում, որը գտնվում էր նույն թերակղզու վրա ինչ Կոստանդնուպոլիսը։ Օսմանցիները կարողացան հաջող կազմակերպել պաշտպանությունը, քանի որ օգնության հասան թարմ ուժեր Ասիայի պրովինցիաներիվ։ Այս պաշտպանողական գիծը կառուցվել էր Ռուս թուրքական պատերազմ 1877-78-ի ժամանակ գերմանացի ինժեներ Բլուլմ փաշայի նախագծով և վերանորոգվել էր 1912 թվականին[37]։

Բուլղարական 2-րդ թրակիան դիվիզիան 49.180 զինվորով բաժանվեց Հակովոյի և Ռոդոպի ստորաբաժանումների միջև և շարժվեցին դեպի Էգեյան ծով։ Օսմանյան Կիրչալի ստորաբաժանումը առաջադրանք ստացավ պաշտպանել Սալոնիկի-Ալեքսանդրապոլի 400 կմ երկարությամբ երկաթգիծը, ինչը ձախողվեց քանի որ Յավեր Փաշան և իր 10.131 զորքը ջախջախվեց Մակեդոնա-Ադրիանապոսյան կամավորական կորպուսի կողմից, որոնց մեջ էին նաև հայ հայտնի զորավարներ Անդրանիկ Օզանյանը և Գարեգին Նժդեհը։

1912 թվականի նոյեմբերի 4-ին սկսվեց Չատալկայի պաշտպանողական գծի վրա գրոհը, չնայած ռուսների սպառնալիքներին, որ եթե Բուլղարիան գրավի Կոստանդնուպոլիսը, ապա նրանք կհարձակվեն Բուլղարիայի վրա։ Բուլղարացիները գրոհը սկսեցին 176.365 զինվորով և 462 հրետանիով, որոնց դիմակայում էր 140.571 թուրք զինվոր և 316 հրանոթ[34], բայց չնայած բուլղարացիների առավելությանը օսմանցիները կարողացան ետ շպրտել նրանց։ Նոյեմբերի 20-ին կնքվեց զինադադար օսմանցիների և Բոլղարիայի միջև, որին ավելի ուշ միացան Սերբիան և Չեռնոգորիան։ Խաղաղության համաձայնագրի քննարկումները անցկացվեցին Լոնդոնում։ Հունաստանը նույնպես միացավ քննարկումներին, սակայն հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնության չեկավ Էպիրուսի տարածաշրջանի հարցում։ Քննարկումները սառեցվեցին երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Երիտ թուրքերի հեղափոխությունը։

Օսմանյան հակահարձակում խմբագրել

Փետրվարի 20-ին օսմանյան զորքերը անցան հարձակման Չատալկայի և Գալիպոլիի ուղղություններով։ Օսմանյան X կորպուսը 19.858 զինվորով և 48 թնդանոթով իջևանեց Շարկոյում, և օգնեց հարձակման անցնել տեղի 15.000 զորքին 36 թնդանոթով (սա օսմանյան բանակի այն մասն էր, որը կտված էր Գալիպոլիի թերակղզում)։ Նրանց օգնում էին նավատորմի թնդանոթների կրակը և կարողացան ճնշել բուլղարացիներին մինչև Ադրիանապոլիս։ Նրանց դիմադրում էին 10.000 զինով 78 թնդանոթով[38]։ Հավանաբար օսմանցիները չգիտեին նոր կազմավորված բուլղարական 4-րդ բանակի մասին 92.289 զինվորով Գեներալ Ստիլիյան Կովաչովի գլխավորությամբ։ Օսմանյան գրոհը նեղ տեղանքով էր, 1800 մետր ճակատային գծով, նրանք ընկան մառախուղի մեջ և բուլղարական հրետանիի և թնդանոթների տակ ընկան։ Արդյունքում գրոհը ձախողվեց և սկսվեց բուլղարացիների հակագրոհը։ Օրվա վերջում որկու կողմերը դուրս եկան ելման դիրքեր։ Երկու կողմերի կորուստները մեծ էին։ Գրոհի ձախողումից հետո Շարկոյի զորքերը վերադարձան Գալիպոլի փետրվարի 11-ին։

Ադրիանապոլսի անկում և սերբ-բուլղարական հարաբերություններ խմբագրել

 
Բուլղարացի զինվորները Այվազ Բաբա նավահանգստում, Արդիանապոլսից դուրս, նրա գրավումից հետո:

Շարկոյ-Բուլայր գործողության անհաջողությունից հետո, բուլղարական 2-րդ բանակը իր ծանր հրետանու հետ ուղևորվեց դեպի Ադրիանապոլիս։ Մարտի 11-ին երկու շաբաթ հրետակոծությունից հետո, որոնք վնասեցին քաղաքի շրջակայքի շատ ենթակառուցվածնքեր, սկսվեց դաշնակից զորքերի եզրափակիչ գրոհը, որոնց դիմադրում էր քաղաքի թուրքական գառնիզոնը։ Գեներալ Նիկոլա Իվանովի հրամանատարության ներքո բուլղարական 2-րդ բանակը 106.425 զինվորով և սերբական երկու դիվիզիոնները 47.275 զինվորով նվաճեցին քաղաքը, բուլղարացիները ունեցան 8.093 կորուստ, իսկ սերբերը՝ 1,462 կորուստ[39]։ Թուրքերի կողմից Ադրիանապոլսի ողջ արշավանքի ժամանակ եղավ 23.000 սպանված[40]։

Ճակատամարտը որոշիչ արդյունք ունեցավ սերբ-բուլղարական հարաբերությունների վրա, հիմք դնելով երկու կողմերի հարաբերությունների սրման մի քանի ամիս անց։ Բուլղարական քարոզչամեքենան խստորեն արգելեց ցանկացած մեջբերում կապված Սերբիայի մասնակցության հետ, այդ թվում հեռագրերում և միջազգային փաստաթղթերում։ Սերբիայի հասարակությունը չկարողացավ պաշտպանել սերբիայի դիրքերը, որոնք ձեռք էին բերվել մարտում։ Միաժամանակ սերբերը հայտարարեցին, որ սերբական 20-րդ վաշտն էր, որ գերի վերցրեց օսմանցիների հրամանատարին քաղաքի գրավման ժամանակ, բուլղարացիները հերքեցին այս հայտարարությունը։ Արդյունքում սերբերը հայտարարեցին, որ օգնել են բուլղարացիներին գրավել Ադրիանապոլսը, սակայն դաշնության պայմանագրով պարտավոր չէին[41], փոխարենը բուլղարացիները չկատարեցին պայմանագրի պայմանները, համաձայն որի պետք է ուղարկեին 100.000 զինվոր Վարդարի ճակատ սերբերին օգնելու նպատակով։ Բուլղարացիները պատասխանեցին, որ իրենց հրամանատարությունը տեղեկացրել էր սերբերին այդ մասին օգոստոսի 23-ին։ Հարաբերությունները սրվեցին մի քանի շաբաթ անց, երբ բուլղարացի պատվիրակները Լոնդոնում հայտարարեցին, որ սերբերը ոչ մի իրավունք չեն ձեռք բերելու Ադրիանապոլսի տարածքի նկատմամբ։ Արդյունքում անկում ապերս սերբ-բուլղարական հաշտությունը, որը պատճառ հանդիսացավ Երկրորդ Բալկանյան պատերազմի

Հունական թատերաբեմ խմբագրել

Մակեդոնիայի ռազմաճակատ խմբագրել

 
Հունական գործողությունները Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ (սահմանները գծված են մինչև Երկրորդ Բալկանյան պատերազմի սկզբի դրությամբ)

Հունական ռազմաճակատում օսմանյան հետախուզթյունը նույնպես ձախողվել էր։ Հետ նայելով հասկացվում է, որ օսմանցիների ղեկավարությունը կարծում էր, որ հույները կհարձակվեն երկու ուղղությամբ՝ Մակեդոնիայի և Էպիրուսի։ Դրա պատճառով օսմանյան 2-րդ բանակը բաժանվեց երկու մասի՝ պաշտպանելու Էպիրուսը և Մակեդոնիան։ Հունական բանակը բաժանված էր յոթ դիվիզիայի, սակայն ունեին առավելություն թուրքական բոլոր կորպուսների նկատմամբ՝ և թողեցին միայն անկախ գումարտակներ Էպիրուսի ճակատում։ Սա ունեցավ բախտորոշ նշանակություն Մակեդոնիայի ճակատի երեք ուղղությունների համար, որը մարտավարական առումով առավելություն տվեց հույներին[42]։ Արդյունքում շատ անսպասելի և կայծակնային հունական Թեսելի բանակը գրավեց Սալոնիկի քաղաքը։ Չունենալով անվտանգ ծովային կապեր Սալոնիկի-Կոստանիդինապոլիս ուղղությամբ, Օսմանյան կայսրությունը ընկավ մարտավարական ծանր իրավիճակի մեջ Բալկաններում։ Սրանից հետո օսմանյան բանակի պարտությունը անխուսափելի էր։ Այս պատճառով բուլղարական և սերբական ուժերը կարողացան մեծ հաղթանակներ տանել օսմանյան բանակի նկատմամբ։ Նրանց մեծ հաղթանակները Կիրկլիսում, Լյուլեբուրգասում, Կումանովոյում և Մոնաստիրում կազմալուծեց նաև արևելյան և Վարդարի բանակները։ Այնուամենայնիվ այս հաղթանակները որոշիչ չէին, որպեսզի պատերազմը ավարտվեր։ Օսմանյան դաշտային զորքերը Թրակիայում օրեցօր ուժեղանում էին։ Մարտավարական տեսանկյունից այս հաղթանակները իրականացան մասամբ հունական նավատորմի շնորհիվ[43]։

Պատերազմ հայտարարելուց հետո Թեսելիի հունական բանակը թագաժառանգ արքայազն Կոնստանտինի գլխավորությամբ շարժվեց հյուսիս և հաղթեց առաջ շարժվող օսմանյան բանակին և նվաճեց Սարանապորոյի նեղուցնարը։ 1912 թվականի հոկտեմբերի 20-ի Ենիդիեի մոտ տարած մեկ այլ հաղթնակից հետո օսմանյան հրամանատար Հասան Թահսին փաշան շրջապատեց Սալոնիկին և նրա 26.000 զինվորով գառնիզոնը։ Մարտերի արդյունքում հույները կորցրին երկու կորպուս և երկու դիվիզիա։ Թուրքերը կորցերիցն 70 հրետանի, 30 գնդացիր և 70.000 հրացան։ Օսմանցիները հայտարարեցին, որ կորցրել են 15.000 զինվոր՝ հակառակորդին պատճառելով մոտ 41.000 կորուստ[18]։ Օսմանցիների մեկ այլ գրոհի ուղղությունն էր դեպի մակեդոնական բանակ, որտեղ շարժվեցին օսմանյան Վարդարյան բանակը, որը կռվում էր սերբերի դեմ հյուսիսում։ Սալոնիկիի անկումից հետո հունական զորքերը մեկուսացան և հնարավորություն չունեցան մանևրելու, արդյունքում պարտություն կրեցին։

Իմանալով Գանիստայի ճակատամարտի արդյունքի մասին, Բուլղարիայի բարձր հրամանատարությունը արագ տեմպով քաղաքի հյուսիս ուղարկեցին իրենց 7-րդ դիվիզիան։ Դիվիզան հասավ մեկ շաբաթ ուշ, հույների շրջափակումից մեկ օր ուշ։ Մինչև նոյեմբերի 10-ը հույների գրաված տարածները հասան Դոժրան լճից մինչև Պանգայոն բարձունքներ Կավալլայի արևմուտք։ Մակեդոնիայի արևմուտքում այնուամենայնիվ հունական և սերբական բանակների վատ կողմնորոշման արդյունքում հույները պարտություն կրեցին Վևվիի ճակատամարտում նյոեմբերի 15-ին, երբ հունական 5-րդ հետևակային դիվիզիան հանդիպեց օսմանյան Վադար բանակի մի մասին, որից հետո հույները նահանջեցին Ալբանիա՝ օգնելու սերբերին Պրիլեպի ճակատամարտում։ Հունական դիվիզիան ընկավ հակահարձակվող օսմանյան կորպուսի շրջափակման մեջ և կտրվեց հունական բանակի մյուս մասից։

Էպիրուսի ռազմաճակատ խմբագրել

Էպիրուսի ռազմաճակատում հունական զորքերը թվապես զգալիորեն գերազանցում էին օսմանցիներին և օսմանցիների պասիվ դիրքի շնորհիվ կարողացան նվաճել Պրևեզան (21 հոկտեմբեր 1912) և շարժվեցին դեպի հյուսիս Հոնինայի ուղղությամբ։ Նոյեմբերի 5-ին մայոր Սպիրոս Սպիրոմիլիոսը կազմակերպեց ապստամբություն Հիմարեում և հաղթեց օսմանյան գառնիզոնին առանց լուրջ դիմադրության[44][45]։ Նոյեմբերի 20-ին հունական զորքերը արևմտյան Մակեդոնիայից մետան Կորչե։ Այնուամենայնիվ հունական զորքերը չնայած թվային գերակշռության չհամարձակվեցին գրոհել գերմանացիների կողմից նախագծված Բիզանիի պաշտպանողական գիծը, որը պաշտպանում էր Հոնանիա քաղաքը, և սպասեցին Մակեդոնիայից զորքերի համալրման[46]։

Մակեդոնիայի արշավանքի ավարտից հետո հունական բանակի մեծ մասը ուղևորվեց Էպիրուսի ճակատ, թագաժառանգ արքայազն Կոնստանտինը ինքը գլխավորեց զորքերը։ Բիզանիի ճակատամարտում օսմանյան բանակը ջախջախվեց և Հոնանիան վերցրեցին 1913 թվականի փետրվարի 22-ին։ Պաշարման ժամանակ 1913 թվականի փետրվարի 8-ին ռուս օդաչու Ն. Սակովը դարձավ առաջին օդաչուն, ում օդանավը խոցվեց մարտի ժամանակ։ Նրա օդանավը վայրէջք կատարեց Պրևեզա փոքր քաղաքից մի փոքր հեռու և հույների օգնությամբ վերանորոգեց օդանավը և վերադարձավ ծառայության[47]։ Հոնիայի անկումից հետո հունական բանակը շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիսային Էպիրուս, ներկայիս Ալբանիայի հարավային մաս և նվաճեց այն։ Այստեղ նրանց առաջխաղացումը կանգնեցվեց, չնայած սերբական վերահսկողության գծին շատ մոտ էին։

Ռազմածովային գործողություններ Էգեյան և Հոնիական ծովերում խմբագրել

 
Հունական նավատորմը հավաքվեց Ֆալերոն ծոցում 1912 թվականի հոկտեմբերի 18-ին Լեմնոս ուղևորվելուց առաջ:

Պատերազմի բռնկումից հետո հոկտեմբերի 18-ին հունական նավատորմը Ադմիրալ Պավլոս Կուտուրիոտիսի գլխավորությամբ ուղևորվեց Լեմնոս կղզի և նվաճեց այն երեք օր անց (չնայած կղզում մարտերը շարունակվեցին մինչև հոկտեմբերի 27-ը) և վերահսկողություն հաստատեցին Մուդրոս ծոցի նկատմամբ։ Սա մեծ առավելություն տվեց հույներին, անի որ այն ճանապարհ էր բացում դեպի Դարդանելի նեղուց[48][49]։ Ունենալով առավելություն օսմանյան նավատորմի նկատմամբ արագության և մանևրելու տեսանկյունից, հույները կարծում էին որ կնվաճեն նեղուցները պատերազմի սկզբից։ Սակայն հունական նավատորմը պատրաստ չէր պատերազմի սկսվելու ժամանակ և օսմանցիները կարող էին ջախջախել նրանց նավատորմը, եթե հարձակվեին։ Այնուամենայնից օսմանյան նավատորմը երկու ամիս կորցրեց Բուլղարացիների դեմ Սև ծովում՝ հույներին տալով ժամանակ նախապատրաստվելու և վերահսկողություն ունենալ Էգեյան ծովում[50]։

Նոյեմբերի կեսերին հունական նավատորմը կարողացավ նվաճել Իմբրոս, Տասոս, Ագիոս Էֆստրատիոս, Սամոթրակե, Պսարա և Իկարիա կղզիները, իսկ ավելի մեծ կղզիներ Լեսբոսը և Չիոսը գրավեցին միայն նոյեմբերի 21-ից 27-ը։ Օսմանյան գառնիզոնների հետ պայքարը թեժ էր։ Նրանք նահանջեցին լեռնային հատվածներ և մինչև մյուս տարվա հունվարի 3-ը չհանձնվեցին[49][51]։ Սամոսը չգրոհեցին մինչև 1913 թվականի մարտի 13-ը, քանի որ ցանկություն չունեին իտալացիների հետ կոնֆլիկտի մեջ մտնել Դոդեկանես մոտակայքում։ Սակայն կղզին այնուամենայնիվ անցավ հույների ձեռքը մարտի 16-ին, քանի որ օսմանյան զորքերը նահանջեցին Անատոլիա[49][52]։

Նույն ժամանակ հունական նավատորմը կարողացավ փակել Դարդանելիից Սուեզի ջրանցք տանող ճանապարհը, ինչը կտրեց օսմանցիներին սնուցման ուղուց և մոտ 250.000 օսնայան զորքը մնաց Ասիայում և չկարողացավ օգնության գալ, բաց մնաց միայն Սև ծովի ուղին դեպի Ռումինիա[53][54]։ Հոնիական ծովում հունական նավատորմը գործեց առանց դիմադրության և օգնության հասան իրենց բանակին Էպիրուսի ճակատում։ Այնուհետև հունյները գնդակոծեցին և շրջափակեցին Վլորե նավահանգիստը Ալբանիայում դեկտեմբերի 3-ին և Դուրրեսը փետրվարի 27-ին։ Հույների շրջափակմեն արդյունքում մեկուսացվեց նուր հիմնադրված Ալբանիայի տարածաշրջանային կառավարությունը, որը մնաց առանց աջակցության[55]։

Հոկտեմբերի 31-ին լեյտենանտ Նիկոլաոս Վոտսիսի գործողությունը բարձրացրեց հույների բարոյահոգեբանական վիճակը, երբ իր տորպեդո նավով գիշերով Սալոնիկիի մետակայքում խորտակեց թուրքական երկաթե ռազմանավ և անվնաս վերադարձավ։ Նույն օրը հունական զորքերը Էպիրուսի բանակից գրավեցին օսմանյան Պրևեզա նավահանգիստը։ Օսմանցիները կարողացան փախցնել 4 նավ, սակայն հույների ձեռք ընկան իտալական արտադրված երկու ռազմանավ, որոնք փոխակերպվեցին հունականի[56]։ Մի քանի օրից հունական նավատորմը կարողացավ խորտակել ևս մեկ օսմանյան ռազմանավ։

Պայքար Դարդանելի նեղուցի համար խմբագրել
 
L'Illustration ֆրանսիական ամսագրի շապիկը, որտեղ ցույց է տրված հունական և օսմանյան նավատորմերի հարաբերակցոթյունը
 
Էլլիի ծովային ճակատամարտը, որը նկարել է Վասիլեյոս Չացիս, 1913 թվական:

Օսմանյան նավատորմի մեծ մասը պատերազմի սկզբում մնաց Դարդանելի նեղուցում, մինչդեռ հույները ընդհուպ մոտեցել էին նեղուցին և պատրաստ էին գրոհին։ Հույները ցանկանում էին ականապատել նեղուցները, սակայն վախեցան միջազգային արձագանքից[57]։ Դեկտեմբերի 7-ին օսմանյան նավատորի ղեկավարը դարձավ Ռամիզ Նաման բեյը, ով շատ հարգված էր սպայական անձնակազմի կողմից։ Ընդունվեց նոր մարտավարություն, համաձայն որի օսմանցիները կարող էին հարձակվել հունական նավերի վրա առանց հրամանի։ Օսմանցիները շատ հունական նավերի համար ծուղակներ կառուցեցին։

Առաջին մեծ նավատորմային ընդհարումը պատերազմում տեղի ունեցավ Էլիի ճակատամարտում դեկտեմբերի 16-ին, որտեղ հաղթանակ տարան հույները։ Այս պարտությունից հետո օսմանյան նավատորմի հրամանատար դարձավ Ռաուֆ Բեյը, ով նոր հակահարձակում նախագծեց, սակայն հաջողության չհասավ, քանի որ օսմանցիները գործեցին անկազմակերպ[58]։ Օսմանցիների հետագա փորձերը դուրս գալ շրջափակումից նույնպես անցան անհաջող։

Բուլղարական 2-րդ բանակի հրամանատար Գեներալ Իվանովը հունական նավատորմի դերը բարձր գնահատեց Բալկանյան լիգայի հաղթնակում։

Սերբիայի և Չեռնոգորիայի թատերաբեմ խմբագրել

Սերբական զորքերը դուրս եկան օսմանյան արևմտյան բանակի հիմնական ուժերի դեմ, որոնք տեղակայված էին Նովի Պազարում։ Մարտավարական տեսանկյունից սերբական զորքերը բաժանված էին չորս անկախ բանակների և խմբերի։ Յավոր բրիգադը և Իբար բանակը կռվում էին օսմանցիների դեմ Նովի Պազարում, երրորդ բանակը կռվում էր Կոսովոյում և Մետոհիխայում, առաջին բանակը կռվում էր հյուսիսային Մակեդոնիայում և վերջապես երկրորդ բանակը կռվում էր արևելյան Մակեդոնիայում։ Ճակատամարտը պատրասվում էին տալ հյուսիսային Մակեդոնիայի Օվցե պոլե տարածքում, որտեղ դիրքավորվել էր օսմանյան Վարդար բանակը։

Սերբերը նախատեսում էին շարքից հանել օսմանյան Վարդար բանակը Օվցե Պոլեում։ Առաջին բանակը շարժվեց հյուսիսց, երկրորդը` արևելքից և երրորդը հյուսիս արևելքից։ Համաձայն մարտավարության հիմնական դերակատարումը տրված էր առաջին բանակւն, մինչդեռ երկրորդ բանակին հրամայված էր կտրել օսմանցիների մատակարարման ճանապարհը և անհրաժեշտության դեպքում հարձակվել Վարդար բանակի աջ թևի վրա։ Երրորդ բանակի հիմնական նպատակն էր նվաճել Կոսովոն և Մետոհիխան և անհրաժեշտության դեպքում օգնության հասներ առաջին բանակին Վարդարի ձախ թևից։ Իբարի բանակը և Յավոր բրիգադը ունեին քիչ դերակատարում համաձայն նախագծի, նրանք պետք է պաշտպանեին Նովի Պազարի Սենժակը և փոխարինեին երրորդ բանակին Կոսովոն գրավելուց հետո։

 
Թագաժառանգ արքայազն Դանիլոյի այցելությունը Չեռնոգորական գունդ:

Սերբական բանակւ գեներալ (հետագայում մարշալ) Պուտնիկի գլխավորությամբ երեք մեծ հաղթանակ տարավ օսմանցիների դեմ Մակեդոնիայում և կարողացավ ժարքից հանել օսմանյան զորքին և նվաճել հյուսիսային Մակեդոնիան։ Նրանք նաև օգնեցին չեռնագորացիներին գրավել Սանջակը և օգնության հասան բուլղարացիներին Էդրինի պաշարման ժամանակ։ Մակեդոնիայում ճակատամարտը տեղի ունեցավ մոնաստիրում, որից հետո օսմանցիները ստիպված նահանջեցին կենտրոնական Ալբանիա։

Օսմանյան կայսրության պարտության պատճառներ խմբագրել

Օսմանյան կայսրության պարտության հիմնական պատճառը այն էր, որ երբ Բալկանյան լիգան վերջնագիր ներկայացրեց կայսրությանը և պատերազմ հայտարարեց 1912 թվականի հոկտեմբերի 15-ին, օսմանյան բանակը դեռ մասամբ էր մոբիլիզացվել[59]։ Պատերազմի հայտարարման ժամանակ օսմանյան բանակի զորքը կազմում էր 580.000, իսկ Բալկանյան լիգայինը` 912.000[60]: Օսմանյան կայսրության վատ ճանապարհները և երկաթգծի աղքատիկ ցանցը թույլ չտվեց նրանց կազմակերպել զորահավաք ժամանակին[60]։ Թուրք պատմաբան Հանդան Նազիր Ակմեշը գրել է, որ երբ Բալկանյան լիգան վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կայսրությանը, օսմանցիները պետք է դիվանագիտական խաղ խաղային և ժամանակ շահեին, որպեսզի ավարտեին զորահավաքը[60]։

Օսմանյան կայսրության պատերազմի նախարար Նազիմ փաշան և ռազմածովային նախարար Մամուդ Մութար փաշան գերագնահատեցին իրենց ուժերը և լավատեսորեն ենթադրում էին, որ օսմանցիները հեշտ հաղթանակ կտանեն, եթե նախահարձակ լինեն[60]։ Մինչդեռ շատ հրամանատարներ խորհուրդ էին տալիս պաշտպանողական մարտավարություն ընդունել և սպասել մինչև զորահավաքի ավարտը[60]։ Մյուս պատճառներն էին.

  • Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք, օսմանյան բանակին արգելված էր զորավարժություններ անցկացնել` վախենալով ռազմական հեղաշրջումից[61]։ 1908 թվականի Երիտթուրքերի հեղափոխությունից հետո չորս տարն բավական չէր, որպեսզի բանակը սովորեր ռազմական գործողություններ իրականացնել[61]։ 1909 և 1910 թվականների զորավարժությունները ցույց տվեցին, որ օսմանյան սպաները պատրաստ չեն զորքերի մեծ տեղաշարժերին, իսկ Գեներալ Կոլմար ֆոն դեր Գոլցը 1909 թվականի զորավաժություններից հետո հայտարարեց, որ օսմանյան բանակից կպահանջվի նվազագույնը հինգ տարի վարժվելու համար[62]։
  • Օսմանյան բանակը բաժանված էր երկու դասի` Նիզամի զինվորներ, ովքեր ծառայում էին հինգ տարի և Ռադիֆ զինվորներ, որոնք պահեստազորայիններն էին և ծառայում էին յոթ տարի[63]։ Ռադիֆ զինվորները չէին վարժվել տասնամյակներ և Բալկանյան պատերազմը ցույց տվեց, որ 50.000 Ռադիֆի պատրաստածությունը չափազանց ցածր մակարդակի վրա էր[64]։ Գերմանացի սպա մայոր Օտտո ֆոն Լոսովը, ով ծառայում էր օսմանյան բանակում ասել էր, որ շատ Ռադիֆ զինվորներ անգամ չգտեն ինչպես բռնել զենք և անգամ չգիտեն ինչպես կրակել[65]։
  • Օսմանցիների մատակարարման ծառայությունները վատ կազմակերպված էին և շատ աղքատիկ[65]։ Մեծ թվով վիրավորներին բաժին էին ընկնում քիչ թվով բժիշկներ և դեղորայք[65]։ Վիրավորների մեծ մասը մահանում էին անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով։ Նաև ժամանակին չէին մատակարարում սնունդ և առաջնային օգտագործման պարագաներ, ինչի պատճառով զինվորները կռվում էին ոչ ամբողջ ուժով[65]։
  • 1908 թվականի հեղափոխությունից հետո, շատ օսմանյան սպաներ ներքաշվեցին քաղաքականություն, ինչի արդյունքում նրանք ավելի շատ ժամանակ հատկազնում էին քաղաքականությանը քան զորավարժություններին[66] Բացի այդ սպայական կազմը բաժանվեց երկու հիմնական մասի, մեծ մասը դարձան Մություն և առաջընթաց կոմիտեի անդամ, մյուս մասը սատարում էին Երիտթուրքերին[66]։

Հետևանքներ խմբագրել

Լոնդոնի պայմանագրով ավարտվեց Առաջին Բալկանյան պատերազմը 1913 թվականի մայիսի 30-ին։ Էնեզ-Կիյիկոյ գծից արևմուտք ընկած բոլոր օսմանյան տարածքները անցան Բալկանյան լիգային, համաձայն զինադադարի ստատուս քվոյի։ Պայմանագրով Ալբանիան հայտարարվեց անկախ երկիր։ Ալբանիայի տարածքը գրեթե ամբողջությամբ օկուպացված էր հույների կամ սերբերի կողմից, ովքեր հանեցին զորքերը տարածաշրջանից։ Ունենալով չլուծված խնդիրներ սերբերի հետ հյուսիսային Մակեդոնիայում և հույների հետ հարավային Մակեդոնիայում, Բուլղարիան պատրաստվեց լուծել հարցը զենքի ուժով և կոնտրանացրեց զորքերը վիճելի տարածքներում։ Չցանկանալով զիջել բուլղարացիների ճնշմանը, հույները և սերբերը կազմեցին ռամզական դաշինք 1913 թվականի մայիսի 1-ին, մինչև Լոնդոնի պայմանագրի կնքումը։ Սա առիթ եղավ Երկրորդ Բալկանյան պատերազմի սկսման։

Մեծ տերություններ խմբագրել

Զարգացումները, որոնք բերեցին պատերազմի չմնացին աննկատ մեծ տերությունների կողմից, չնայած կար որոշակի համաձայնություն Եվրոպական տերությունների միջև կապված Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության հետ, ինչը պետք է զգուշացներ Բալկանյան երկրներին, ոչ պաշտոնապես յուրաքանչյուր տերություն ուներ իր հետաքրքրությունները տարածաշրջանում։ Արդյունքում օսմանյան հողերի զավթման հետ կապված ոչ մի պաշտոնական զգուշացում չեղավ, փոխարենը եղան փոքր ոչ պաշտոնական հայտարարություններ.

  • Ռուսական կայսրությունը Բալկանյան լիգայի հիմնական շարժիչ ուժն էր և նրանց տեսնում էր հիմնական դաշնակից հնարավոր Ավտրո-Հունգարիայի դեմ պատերազմում[67]։ Սակայն նա չգիտեր Թրակիայի և Կոստանդինոպոլսի վերաբերյալ բուլղարացիների պլանների մասին, որոնց հանդեպ ռուսները նույնպես ունեին հավակնություններ երկար տարիներ։
  • Ֆրանսիան պատրաստ չէր պատերազմելու Գերմանիայի դեմ 1912 թվականին և դեմ էր արտահայտվում Բալկանյան պատերազմին, անգամ զգուշացերլ էր իր դաշնակից Ռուսաստանին, որ եթե ռուները պատերազմեն, Ավտրո-Հունգարիայի դեմ Բալկանյան լիգայի պատճառով, Ֆրանսիան չի սատարի ռուսներին։
  • Բրիտանական կայսրությունը չնայած պաշտոնապես սատարում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, սակայն գաղտին դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ կարողացավ համոզել հույներին մտնել Բալկանյան լիգա ի հակակշիռ ռուսների, բացի այդ Բրիտանիան նախընտրում էր, որպեսզի Թրակիան դառնա բուլղարական, այլ ոչ ռուսական։
  • Ավստրո-Հունգարիան ինքն էր ցանկանկանում տիրել Օսմանյան կայսրության այս տարածներին և բացի իրենից չէր ընդունում որևէ այլ երկրի հավակնությունները։ Միևնույն ժամանակ Հաբսբուրգյան կայրությունը ուներ ներքին խնդիրներ, հիմնականում սլավոնական ժողովուրդների հետ, որոնք ընդվզում էին գերմանո-հունգարական վերահսկողության դեմ։ Սերբիայի հավակնությունները Ավստրո-Հունգարիայի վերահսկողության տակ գտնվող Բոսնիայի նկատմամբ գաղտնիք չէին և և համարվում էին ավստրիացիների թշնամիներ, իսկ ռուսները պաշտպանում էին սերբերին։ Այնուամենայնիվ գերմանացիների ճնշման ներքով Հաբսբուրգները ձեռնպահ մնացին որևէ միջամտությունից պատերազմին։
  • Գերմանական կայսրությունը լավ հարաբերությունների մեջ էր օսմանյան կայսրության հետ և պաշտոնապես դեմ էր պատերազմին։ Սակայն գայթակղությունը, որ Բուլղարիան կմիանա Կենտրոնական ուժերին առաջիկա պատերազմում և մտահղացումը, որ ավելի լավ կլինի ունենալ հզոր Բուլղարիայի նման դաշնակցի օրեցօր թուլացող Օսմանյան կայսրության փոխարեն, թույլ չտվեցին Գերմանիայի միջամտել պատերազմին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Erickson (2003), p. 69
  2. Erickson (2003), p. 52
  3. 3,0 3,1 Erickson (2003), p. 329
  4. Bulgarian troops losses during the Balkan Wars.
  5. Hellenic Army General staff: A concise history of the Balkan Wars, page 287, 1998.
  6. Βιβλίο εργασίας 3, Οι Βαλκανικοί Πόλεμοι, ΒΑΛΕΡΙ ΚΟΛΕΦ and ΧΡΙΣΤΙΝΑ ΚΟΥΛΟΥΡΗ, translation by ΙΟΥΛΙΑ ΠΕΝΤΑΖΟΥ, CDRSEE, Thessaloniki 2005, page 120,(Greek). Retrieved from http://www.cdsee.org Արխիվացված 2015-06-27 Wayback Machine
  7. http://www.montenegrina.net/pages/pages1/istorija/cg_od_20vij_do_1_svj_rata/moji_memoari.htm
  8. Olsi Jazexhi, Ottomans into Illyrians : passages to nationhood in 20th century Albania, pp 86-89
  9. Noel Malcolm, A short History of Kosovo, pp 246-247
  10. Noel Malcolm, A Short History of Kosovo pp. 250-251.
  11. Hall, The Balkan Wars 1912-1913, pp 10-13
  12. The war correspondence of Leon Trotsky: Hall, The Balkan Wars, 1912–13, 1980, p. 221
  13. Hall, The Balkan Wars, 1912-1913 p. 11
  14. Joseph Vincent Fulle, Bismarck's Diplomacy at Its Zenith, 2005, p.22
  15. Emile Joseph Dillon, The Inside Story of the Peace Conference, Ch. XV
  16. Balkan Harbi (1912–1913) (1993). Harbin Sebepleri, Askeri Hazirliklar ve Osmani Devletinin Harbi Girisi. Genelkurmay Basimevi. էջ 100.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. The War between Bulgaria and Turkey, 1912–1913, Volume II, Ministry of War 1928, pp. 659–663
  18. 18,0 18,1 Erickson (2003), p. 170
  19. 19,0 19,1 Hall (2000), p. 16
  20. 20,0 20,1 20,2 Hall (2000), p. 18
  21. Hall (2000), p. 17
  22. 22,0 22,1 Erickson (2003), p. 70
  23. Fotakis (2005), p. 44
  24. 24,0 24,1 Fotakis (2005), pp. 45–46
  25. Hall (2000), p. 19
  26. Uyar & Erickson (2009), pp. 225–226
  27. Uyar & Erickson (2009), pp. 226–227
  28. Hall (2000),p. 22
  29. Erickson (2003), p. 85
  30. Erickson (2003), p. 86
  31. The war between Bulgaria and Turkey 1912–1913, Volume II Ministry of War 1928, p.660
  32. 32,0 32,1 32,2 Erickson (2003), p. 82
  33. Seton-Watson (1917), p. 238
  34. 34,0 34,1 34,2 Erickson (2003), p. 333
  35. Seton-Watson (1917), p. 202
  36. 36,0 36,1 Erickson (2003), p.102
  37. Hall (2000), p. 32
  38. Erickson (2003), p. 262
  39. The war between Bulgaria and Turkey 1912–1913, Volume V, Ministry of War 1930, p.1057
  40. Zafirov – Зафиров, Д., Александров, Е., История на Българите: Военна история, София, 2007, ISBN 954-528-752-7, Zafirov p. 444
  41. Seton-Watson, pp. 210–238
  42. Erickson (2003), p. 215
  43. Erickson (2003), p. 334
  44. Kondis, Basil (1978). Greece and Albania, 1908–1914. Institute for Balkan Studies. էջ 93.
  45. Epirus, 4000 years of Greek history and civilization. M. V. Sakellariou. Ekdotike Athenon, 1997. ISBN 978-960-213-371-2, p. 367.
  46. Albania's captives. Pyrros Ruches, Argonaut 1965, p. 65.
  47. Baker, David, "Flight and Flying: A Chronology", Facts On File, Inc., New York, New York, 1994, Library of Congress card number 92-31491, ISBN 0-8160-1854-5, page 61.
  48. Fotakis (2005), pp. 47–48
  49. 49,0 49,1 49,2 Hall (2000), p. 64
  50. Fotakis (2005), pp. 46–48
  51. Erickson (2003), pp. 157–158
  52. Erickson (2003), pp. 158–159
  53. Fotakis (2005), pp. 48–49
  54. Langensiepen & Güleryüz (1995), p. 19
  55. Hall (2000), pp. 65, 74
  56. Langensiepen & Güleryüz (1995), pp. 19–20, 156
  57. Fotakis (2005), p. 50
  58. Langensiepen & Güleryüz (1995), p. 23
  59. Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris pages 124-127
  60. 60,0 60,1 60,2 60,3 60,4 Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris page 127
  61. 61,0 61,1 Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris page 128
  62. Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris pages 120-121
  63. Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris page 5
  64. Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris pages 128-129
  65. 65,0 65,1 65,2 65,3 Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris page 129
  66. 66,0 66,1 Akmeșe, Handan Nezir The Birth of Modern Turkey The Ottoman Military and the March to World I, London: I.B Tauris pages 130-131
  67. Stowell, Ellery Cory (2009). The Diplomacy Of The War Of 1914: The Beginnings Of The War (1915). Kessinger Publishing, LLC. էջ 94. ISBN 978-1-104-48758-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին Բալկանյան պատերազմ» հոդվածին։