Էսթեր Քենուորթի Ուոթերհաուս (անգլ.՝ Esther Kenworthy Waterhouse, 1857 - 1944), անգլիացի նկարչուհի, թատերական քննադատ և դեկորատիվ խեցեգործության նկարչուհի[1]։

Էսթեր Ուոթերհաուս
Ծնվել է1857
Վախճանվել է1944
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինՋոն Ուիլյամ Ուոթերհաուս

Անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի կինը։

Կենսագրություն խմբագրել

 
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս. «Լեդին Շալոտից» (1888)

Էսթեր Քենուորթի Ուոթերհաուսը ծնվել է 1857 թվականի հոկտեմբերի 5-ին Արևմտյան Լոնդոնի Իլինգում, եղել է նկարիչ և դպրոցական ուսուցիչ Ջեյմս Լիս Քենուորթիի և դպրոցական ուսուցչուհի Էլիզաբեթ Քենուորթիի ինը երեխաներից մեկը[1][2]։

1883 թվականի սեպտեմբերի 8-ին Իլինգի եկեղեցում նա ամուսնացել է իր գործընկեր նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի հետ[2]։ Սկզբնապես նրանք ապրել են Փրիմռոուզ Հիլլում հատուկ կառուցված գեղարվեստի գաղութում, որտեղ տներում կային արվեստանոցներ։ Մոտավորապես 1900 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սենթ Ջոնս Վուդ[2]։ Համարվում է որ «Լեդին Շալոտից» կտավում հենց նա է եղել ամուսնու բնորդուհին[3]։

Ստեղծագործություն խմբագրել

1881-1890 թվականներին նա պարբերաբար ցուցադրել է իր ծաղկային նկարները Լոնդոնի Գեղարվեստի թանգարանում և Լոնդոնի Բրիտանացի նկարիչների թագավորական միությունում[4]։ Բացի այդ, նրա նկարները ցուցադրվել են Մանչեստրի, Բիրմինգհեմի, Լիվերպուլի պատկերասրահներում և այլ գեղարվեստական սալոններում։ 1890 թվականին նա հանկարծակի դադարեցրել է ցուցադրել իր նկարները մինչև 1925 թվականը, երբ ցուցադրության է ներկայացրել իր «Մարգարտածաղիկներ» նկարը, հավանաբար կապված 1917 թվականին ամուսնու մահով պայմանավորված ֆինանսական դժվարությունների հետ։ Բացի այդ, նա գրել է նաև թատերական վերլուծություններ։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է դեկորատիվ խեցեգործությամբ[1]։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

1917 թվականին ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ է ունեցել։ Նա ստիպված է եղել Սենթ Ջոնս Վուդի արվեստանոցից վաճառել ամուսնու շատ կտավներ։ Սակայն այդ ժամանակաշրջանում արվեստի ստեղծագործությունները լավ գնով չէին վաճառվում, և նա, փորձելով միջոցներ հայթայթել մինչև գներն էլ ավելի կընկնեին, 1926 թվականի հուլիսի 23-ին Քրիստիս աճուրդում կազմակերպել է արվեստանոցի մնացած պարունակության վաճառք։ 1933 թվականի նոյեմբերին Հոլլ Ռոուդի նրանց տունը դրվել է վաճառքի։ Էսթերն ապրել է հյուրանոցում։ Նրանք երեխաներ չեն ունեցել, ըստ երևույթին նա ինքը չի ցանկացել՝ մեծացած լինելով բազմանդամ ընտանիքում, ընդ որում տանը մշտապես գտնվել են նաև նրա ծնողների աշակերտները[1]։

Էսթերը մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆավերշեմի ծերանոցում ուղեղի արյունազեղության արդյունքում։ Թաղվել է ամուսնու կողքին Քենսալ Գրինում։

Ջոն Ուոթերհաուզի վրձնով գծված նրա դիմանկարը գտնվում է Ուեսթոն Պարկի (Շեֆիլդ) թանգարանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Esther Kenworthy Waterhouse». engole.info (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Peter Trippi (2004), «Waterhouse, John William (1849–1917)», Oxford Dictionary of National Biography, Oxford University Press
  3. «Джон Уотерхаус». artchallenge.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Christopher Wood (1978). The Dictionary of Victorian Painters. Antique Collectors' Club. ISBN 0 902028 72 3.

Արտաքին հղումներ խմբագրել