Էշթոն Սանդերս

ամերիկացի դերասան

Էշթոն Դյուրանդ Սանդերս (անգլ.՝ Ashton Durrand Sanders; հոկտեմբերի 24, 1995(1995-10-24)[1][2], Քարսոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան[4]։ Նա առավել հայտնի է օսկարակիր «Լուսնի լույս» ֆիլմում երիտասարդ Չայրոնի դերով։

Էշթոն Սանդերս
անգլ.՝ Ashton Sanders
Ծնվել էհոկտեմբերի 24, 1995(1995-10-24)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՔարսոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԿրթությունRamon C. Cortines School Of Visual And Performing Arts? և Դե Պաուլ համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ տարիներ խմբագրել

Սանդերսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքում։ Նա հաճախել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Մեծ արվեստների ավագ դպրոցը, որն ավարտել է 2013 թվականին[5]։ Նա սովորում էր ԴեՓոլ համալսարանի թատրոնային դպրոցում, մինչև լքելն այն երեք տարի անց՝ 2016 թվականին, դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու համա[6] ր։

Կարիերա խմբագրել

Սանդերսը կատարել է իր դեբյուտը ռեժիսոր Քրիս Էսկայի «Որոնումը» ֆիլմում[7]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել South by Southwest-ում 2013 թվականի մարտի 11-ին[8]։ Այն թողարկվել է Variance Films-ի կողմից սահմանափակ տեսքով 2014 թվականին ապրիլի 2-ին[9][10]։

2015 թվականին Սանդերսը փոքր դեր է կատարել «Ուղիղ Քոմփթոնից» ֆիլմում[11]։ 2016 թվականին նա հայտնվել է Refinery29-ի «Նիհարը» վեբ սերիալի սերիաներից մեկում[12]։

Դրանից հետո Սանդերսը նկարահանվել է ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» դրամա ֆիլմում[13]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Թելուրիդի կինոփառատոնում, իսկ սահմանափակ թողարկումը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին A24-ի կողմից[14][15]։ «Լուսնի լույս»-ը զանգվածային քննադատական ընդունելության է արժանացել և ստացել է Ոսկե Գլոբուս մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[16]։ Ֆիլմը նաև երեք Օսկար մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մահերշալա Ալի) անվանակարգերում[17]։ Սանդերսի դերը ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից[18]; Բենջամին Լին The Guardian-ից անվանել է նրա աշխատանքը «հզոր»[19]։

Սանդերսը կատարել է «Հավասարիչը 2» ֆիլմի՝ հայտնի «Հավասարիչը» մարտաֆիլմի սիքվելի գլխավոր դերերից մեկը՝ Դենզել Վաշինգտոնի հետ միասին[20]։ 2019 թվականին Սանդերսը նկարահանվել է ռեժիսոր Ռուփերթ Ուայաթի «Գրավված պետություն» գիտական ֆանտաստիկա թրիլլեր ֆիլմում[21]։ Նա նաև ներառվել է HBO-ի «Հարազատ որդի» վեպի ադապտացիայի դերասանական կազմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Կարողություններ ստեղծելով Making Possibilities[22] Դոնի Կարճամետրաժ ֆիլմ
2013 Որոնումը The Retrieval Ուիլ
2015 Ուղիղ Քոմփթոնից Straight Outta Compton Քիդ
2016 Լուսնի լույս Moonlight երիտասրադ Չայրոն
  • Օսթինի կինոքննադատների ասոցիացիայի հատուկ պատվավոր պարգև՝ Լավագույն անսամբլի համար
  • Գոթեմի ժյուրիի հատուկ մրցանակ՝ Անսամբլի ելույթ
  • Ռոբերթ Ալթմանի անկախ ոգու մրցանակ
  • MTV կինոմրցանակ լավագույն համբույրի համար
  • Առաջադրված՝ Black Reel Award՝ Երկրորդ պլանի լավագույն ելույթի համար
  • Առաջադրված՝ Black Reel Award՝ Լավագույն ճեղքումային ելույթի համար, Տղամարդ
  • Առաջադրված՝ ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակ ֆիլմի լավագույն դերասանական կազմի համար
Մենք տունն ենք We Home Ջավան Կարճամետրաժ ֆիլմ
Վերջին կույս Լոս Անջելեսում The Last Virgin in LA Ջոշ Կարճամետրաժ ֆիլմ
2018 Հավասարիչը 2 The Equalizer 2 Մայլս Ուիթաքեր
Երեխաների հետ ամեն ինչ լավ է The Kids Are Alright Հրեշտակ Կարճամետրաժ ֆիլմ
2019 Հարազատ որդի Native Son Թոմաս
Գրավված պետություն Captive State Գաբրիել Դրամոնդ
2020 Ամբողջ օր ու գիշեր All Day and a Night Ջահքոր
Սպասվելիք Ֆրեդ Համփթոնի անանուն նախագիծ Untitled Fred Hampton project Լարի Ռոբերթսոն Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016 Նիհարը The Skinny Թայլեր Սերիա․ «Կազմ»
2019 Wu-Tang․ Ամերիկյան սագա Wu-Tang: An American Saga RZA Սերիալի պարբերական դերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 https://ew.com/person/ashton-sanders/
  3. 3,0 3,1 3,2 https://www.dazeddigital.com/tag/ashton-sanders
  4. Robehmed, Natalie (2017 թ․ հունվարի 6). «Meet Ashton Sanders, Star Of 'Moonlight' And 30 Under 30 Honoree». Forbes.
  5. Duncan, Fiona. «ASHTON SANDERS». Wonderland Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Cuby, Michael. «"Moonlight"'s Ashton Sanders Opens Up About Being Bullied». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  7. Harris, Brandon (2014 թ․ ապրիլի 3). «Battle Cry: Chris Eska on The Retrieval». Filmmaker Magazine. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «The Retrieval». South by Southwest. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «The Retrieval». Apple Trailers. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. McNary, Dave (2014 թ․ փետրվարի 13). «SXSW Winner 'The Retrieval' Gets US Distribution». Variety. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. Phillips, Michael (2016 թ․ սեպտեմբերի 15). «'Moonlight' reveals struggles of a young African-American man». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  12. «The Skinny». Refinery29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. McNary, Dave (2015 թ․ հոկտեմբերի 21). «Naomie Harris, Andre Holland, Mahershala Ali to Star in 'Moonlight'». Variety. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. Hammond, Pete (2016 թ․ սեպտեմբերի 1). «Telluride Film Festival Lineup: 'Sully', 'La La Land', 'Arrival', 'Bleed For This' & More». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  15. D'Alessandro, Anthony (2016 թ․ հունիսի 28). «A24 Sets Dates For 'Moonlight' & Cannes Jury Prize Winner 'American Honey'». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  16. Berman, Eliza. «'Moonlight' Wins Golden Globe for Best Picture, Drama». Time. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  17. Opam, Kwame (2017 թ․ հունվարի 24). «Oscar nominations 2017: Moonlight and La La Land will go head-to-head at the Academy Awards». The Verge. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  18. «Meet 'Moonlight' Star Ashton Sanders». EW.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  19. Lee, Benjamin (2017 թ․ ապրիլի 22). «Moonlight's Ashton Sanders: 'America isn't made for the black man'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  20. Jr, Mike Fleming (2017 թ․ օգոստոսի 24). «'Moonlight's Ashton Sanders Lands A Lead In 'Equalizer 2'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  21. «'Moonlight' Breakout Ashton Sanders Joins John Goodman in 'Captive State' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  22. Shand, Rohan, Making Possibilities, Mandy Aceves-Lopez, Karina Maddox, Ashton Sanders, Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշթոն Սանդերս» հոդվածին։