Էն Կերեն
Էն Կերեն (եբրայերեն՝ קרן אן זיידל, մարտի 10, 1974[1][2], Caesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել), հեղինակ-կատարող, Փարիզում, Նյու Յորքում և Իսրայելում ապրող։ Նվագում է կիթառ, դաշնամուր, կլառնետ, ղեկավարում է երգչախումբ և կատարում է երաժշտական վերադաշնակումներ։ Երգչուհու ծնողները՝ հայրը ռուսաստանաբնակ հրեա է, մայրը այսպես կոչված ինդո է, այսինքն ծնվել է ճավա-հոլանդական ամուսնությունից։ Նա ապրել է Իսրայելում և Նիդերլանդներում մինչև 11 տարեկան, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։ Նա պահպանում է իր հոլանդաիսրայելական քաղաքացիությունը։
Էն Կերեն | |
---|---|
Բնօրինակ անուն | հոլ.՝ Keren Ann Zeidel |
Ի ծնե անուն | եբրայերեն՝ קרן אן זיידל և հոլ.՝ Keren Ann Zeidel |
Նաև հայտնի է որպես | Keren Ann |
Ծնվել է | մարտի 10, 1974[1][2] (50 տարեկան) Caesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել |
Երկիր | Իսրայել և Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | փոփ երաժշտություն և վոկալ[3] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, հնչյունային օպերատոր, կիթառահար, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ[3], վոկալ[3] և Շրթնահարմոն[3] |
Լեյբլ | Capitol Records և ԷՄԻ |
Պարգևներ | |
Կայք | kerenann.com |
Keren Ann Վիքիպահեստում |
Մեներգչի կարիերան խմբագրել
2000 թվականին նա սկսում է մեներգչի իր կարիերան La Biographie de Luka Philipsen (Լուկի Ֆիլիպսենի կենսագրություն) ալբոմի թողարկումով, որի երաժշտական պրոդյուսերներն էին Լեոնել Գաիլարդինը և Բենջամեն Բյոլեն, որը նաև եղել է նրա երկրորդ ալբոմի՝ La Disparition (Անհայտացում) (փոխարենը երգչուհին օգնում է նրան ձայնագրել իր դեբյուտային՝ Rose Kennedy, ալբոմը)։ Միասին նրանք գրեցին մի քանի երգ «Հենրի Սալվադոր» ալբոմի համար, ավելի շատ վաճառվող Chambre avec Vue ալբոմը, որի մեջ ընգրկված էր «Jardin d’Hiver» հիթը։ Նրա երրորդ ալբոմը՝ Not Going Anywhere (Ոչ մի տեղ չեմ գնում), թողարկվել է 2003 թվականին, բայց ամերիկյան հիթ-շքերթներում առաջխաղացումը եղավ հաջորդ ալբոմի՝ Nolita (2004), թողարկումից հետո։ Նյու Յորքում և Փարիզում ձայնագրված ալբոմը կոչվել է Մանհեթեն թաղամասի անունով, ալբոմի երգերը կիսով չափ կատարվել են անգլերեն, կիսով չափ՝ ֆրանսերեն։ Lady & Bird՝ Բարդի Յոհանսոնի հետ համատեղ արված աշխատանք, ով Իսլանդական Bang Gang խմբի մասնակից է։ The Isis Project հայեցակարգային ալբոմ, որը գրվել է Գայ Չեմբերսի հետ միասին և կատարվել է Սոֆի Հանթերի կողմից։ Էն Կերենի հինգերորդ սոլո ալբոմը կոչվել է իր անունով՝ Keren Ann, թողարկվել է 2007 թվականին։
Սկավառակագրություն խմբագրել
- La Biographie de Luka Philipsen (2000)
- La Disparition (ալբոմ) (2002)
- Not Going Anywhere (2003)
- Lady & Bird (Keren Ann և B. Johannsson, 2003)
- Nolita (ալբոմ) (2004)
- 101 (ալբոմ Էն Կերեն) (2011)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Montreux Jazz Festival Database
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2017
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2019. — Iss. 125. — ISSN 0242-6773
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный веб-сайт
- Официальный веб-сайт (գերմ.)
- Неофициальный сайт фанатов (ֆր.)
- http://www.kerenann.net/ Արխիվացված 2019-09-12 Wayback Machine
- Blue Note Records
- Прослушивание альбома «Not Going Anywhere» в Ява плеере
- «Que n’ai-je?» загрузка
- «Seventeen» загрузка
- Интервью с Keren Ann
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն Կերեն» հոդվածին։ |