Էմոմալի Ռահմոն ((տաջ.՝ Эмомалӣ Раҳмон, պարս.՝ امام‌علی رحمان) մինչև 2007 թվականի մարտի 21-ը՝ Էմոմալի Շարիպովիչ Ռահմոնով (տաջ.՝ Эмомалӣ Шарифович Раҳмонов[3]), հոկտեմբերի 5, 1952(1952-10-05)[1][2], Danghara, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Տաջիկստանի պետական և քաղաքական գործիչ։ Տաջիկստանի Հանրապետության երրորդ նախագահ` 1994 թվականի նոյեմբերի 16-ից։ 1992 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը եղել է Տաջիկստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահը՝ հանդիսանալով պետության փաստացի ղեկավարը, այդ ընթացքում երկրում վերացվել է նախագահի պաշտոնը։ 1998 թվականի մարտի 18-ից նաև Տաջիկստանի խորհրդարանում իշխող ձախ կենտրոնամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է։ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի տեղակալ՝ մեկ տարի ժամկետով։

Էմոմալի Ռահմոն
տաջ.՝ Эмомалӣ Раҳмон
 
Կուսակցություն՝ People's Democratic Party of Tajikistan?, ԽՄԿԿ, Communist Party of the Tajik Soviet Socialist Republic? և Տաջիկստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Տաջիկստանի ազգային համալսարան (1982)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 5, 1952(1952-10-05)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Danghara, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Տաջիկստան
Ի ծնե անուն տաջ.՝ Эмомалӣ Шарифович Раҳмонов
Ամուսին Azizmo Asadullayeva?
Զավակներ Rustam Emomali? և Ozoda Rahmon?
 
Կայք՝ president.tj
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) «Աստանայի 10 տարի» մեդալ Հեյդար Ալիևի շքանշան Պակիստանի շքանշան Order "Duslyk" Երեք աստղերի շքանշան Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Ոսկե արծվի շքանշան Պարասատի շքանշան 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան Order of El-yurt hurmati Մուբարակ Մեծի շքանշան
Տաջիկստանի հերոս
Թուրքմենստանի Նախագահի «Բիտարապլիք» շքանշան Սերբիայի Հանրապետության օրդեն
անվանական հրազեն և «Ազգերի համագործակցության» շքանշան

2015 թվականի դեկտեմբերի 25-ից Էմոմալի Ռահմոնը կրում է Պեշվոի միլլատ (Ազգի առաջնորդ) ցմահ տիտղոսը, որի լրիվ անվանումը Խաղաղության և ազգային միասնության հիմնադիրն է՝ Ազգի առաջնորդ։ Չորս անգամ (1994, 1999, 2006 և 2013 թվականներին) հաղթել է նախագահական ընտրություններում, բացի այդ, երկարացրել և բարեփոխել է իր լիազորությունները 1999 և 2003 թվականների համաժողովրդական սահմանադրական հանրաքվեների արդյունքում։ 2016 թվականի մայիսի 22-ին կայացած վերջին համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունվել են փոփոխություններ, որոնք Տաջիկստանի նախագահից հանում են նախագահի պաշտոնում վերընտրվելու թվի սահմանափակումներն ու նվազեցնում նախագահի տարիքային ցենզը 35-ից մինչև 30 տարեկանը։ Հայտնի է դարձել 1992 թվականին՝ երկրում նախագահի պաշտոնը լուծարելուց հետո, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ (1992-1997 թվականներն) դարձել է Տաջիկստանի Գերագույն Խորհրդի նախագահը ՝ որպես կոմպրոմիսային թեկնածու մի կողմից կոմունիստների և նեոկոմունիստների, մյուս կողմից՝ Իսլամական, ազգայնական և լիբերալ-դեմոկրատական ուժերի (միասնական տաջիկական ընդդիմություն) միջև։ Հակասական գործիչ։ Էմոմալի Ռահմոնի կողմնակիցները նրան համարում են անձ, որը Տաջիկստանի Միավորված ընդդիմության հետ փոխզիջումների և բանակցությունների միջոցով կարողացել է կանգնեցնել յոթամյա քաղաքացիական պատերազմը և պահպանել երկրում կայունությունն ու խաղաղությունը, իսկ նրա հակառակորդները նրան մեղադրում են ավտորիտար կառավարման, երկրից իր քաղաքական մրցակիցներին և իրական ընդդիմությանը հեռացնելու կամ արտաքսելու, անձի պաշտամունքի, մարդու իրավունքների և ազատությունների խախտման, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, երկրում գործազրկության, կոռուպցիայի և նեպոտիզմի ծաղկման մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Tajiks 'must drop Russian names'». BBC. 2007 թ․ մարտի 27.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմոմալի Ռահմոն» հոդվածին։