Էմի Քրիստին Դյումա[1] (անգլ.՝ Amy Christine Dumas, ապրիլի 14, 1975(1975-04-14)[2][3], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայնտի Լիտա ռինգային և բեմական անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և երգչուհի։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից (2000-2006)։ 2014 թվականի ապրիլի 5-ին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Լիտա
Lita
Դյուման 2012 թվականին
Իրական անունԷմի Քրիստին Դյումա
Amy Christine Dumas
Ռինգային անուն(ներ)Անխելիկա
Լիտա
Միսս Ընդհանրություն
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ61 կգ
Հայտարարվող հասակ1,68 մ[1]
Ծննդյան թվականապրիլի 14, 1975 (49 տարեկան)[1]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
ՄարզիչԴորի Ֆանկ կրտսեր
Ռիկի Սանտանա
Քևին Քուին
Դեբյուտ1999
Կարիերայի ավարտ2006
Կայքtheamydumas.com

Անկախ առաջնություններում, ինչպես նաև «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպությունում կարճ ժամանակ ելույթներ ունենալուց հետո Դյուման մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպության հետ։ Առավել լայն ճանաչման է արժանանում որպես «Team Xtreme» խմբավորման անդամ՝ միանալով Մեթ և Ջեֆ Հարդիներին։ Մասնագիտական կարիերայի տարիներին 4 անգամ նվաճել է WWE կանանց չեմպիոնական տիտղոսը։ Եղել է կազմակերպությունում հանդես եկած առաջին գերակրոբատիկ մարզուհիներից մեկը։

Մարզական կարիերան ավարտելուց հետո 2006 թվականին հիմնել է «The Luchagors» փանք ռոք խումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Լիտայի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Internet Movie Database — 1990.
  3. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Դյումա» հոդվածին։