Էթել Մերման (անգլ.՝ Ethel Merman, հունվարի 16, 1908(1908-01-16)[1][1][2][…], Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 15, 1984(1984-02-15)[3][1][1][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, 20-րդ դարի Բրոդվեյի ամենահայտնի կատարողներից մեկը[4]։

Էթել Մերման
անգլ.՝ Ethel Merman
Ծնվել էհունվարի 16, 1908(1908-01-16)[1][1][2][…]
ԾննդավայրԱստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 15, 1984(1984-02-15)[3][1][1][…] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանShrine of Remembrance
ԿրթությունWilliam Cullen Bryant High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ
Ամուսին(ներ)Էռնեստ Բորգնայն, Robert Six? և Robert Daniels Levitt?
Երեխա(ներ)Ethel Levitt Geary? և Robert Levitt Jr.?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էթել Ագնես Ցիմերմանը (անգլ.՝ Ethel Agnes Zimmermann) ծնվել է 1908 թվականին Աստորիա նահանգի Նյու Յորքի Քուինս վարչական շրջանի հյուսիս արևելյան մասում[5]։ Նրա հայրը՝ Էդվարդ Ցիմերմանը, եղել է հաշվապահ, իսկ մայրը՝ Ագնես Գարդները՝ դպրոցում ուսուցչուհի է եղել։

Գործունեություն խմբագրել

Էթել Մերմանը իր կարիերան սկսել է որպես երգչուհի վոդվիլում 1930-ականների վերջերին, իր հզոր մեցցո-սոպրանոյից հետ նա դարձել է Բրոդվեյի մյուզիքլների առաջատար կատարողը[6]։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1930 թվականին, և հաջորդ տարիներին նա նկարահանվել է բազմաթիվ երաժշտական ֆիլմերում և կատակերգություններում, որոնցից ամենահայտնիներն էին 1934 թվական Առանց հագնվելու, 1934 թվական Րեգտայմ Բեյմ Ալեքսանդր, 1938 թվական Անվանեք ինձ տիկին, 1954 թվական Դա գործ չէ, 1963 թվական Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է, 1976 թվական Ահա Տո Տոն շունը, որը փրկեց Հոլիվուդը, և 1980 թվական Ինքնաթիռը։ Կինոյում ունեցած իր ավանդի համար Մերմանին Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղ է շնորհվել։ Բրոդվեյի արտադրություններից ամենահայտնին իր մասնակցությամբ եղել է Անվանեք ինձ տիկին ֆիլմը 1951 թվական, դերի համար, որում նա արժանացել է Թոնի մրցանակի և և Գնչուհին 1959 թվականի, որտեղ Էտելը մարմնավորել է գնչու հերոսուհի Ջիփսի Ռոուզ Լիի մորը։ Էտելը շարունակել է շատ ելույթներ ունենալ Բրոդվեյում մինչև 1970 թվականը, երբ որոշել է ընդմիշտ հեռանալ թատրոնի բեմից։ Նրա վերջին դերը Դոլի Լևին էր Բարև, Դոլլի մյուզիքլում, որն ի սկզբանե գրված էր հատուկ նրա համար[7][8][9]։

Անձնական կյանք խմբագրել

Մերմանը չորս անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ ամուսնուց՝ Ռոբերտ Լեվիտայից, նա երկու երեխա է ունեցել։ Նրա վերջին ամուսինը դերասան է եղել՝ Էռնեստ Բորգնայնը, ում հետ նա ամուսնացել է 1964 թվականին և մեկ ամիս անց բաժանվել։

Մահ խմբագրել

Մերմանի մոտ 1983 թվականի ապրիլի 3-ին ախտորոշվել է գլիոբլաստոմա հիվանդությունը։ Նրա վիրահատել են, որպեսզի հեռացնեն ուռուցքը։ Բայց մի քանի ամիս անց նրա գլխում մետաստազներ են առաջացել։ Մերմանը մահացել է 1984 թվականի փետրվարի 15-ին։

Մրցանակներ խմբագրել

  • 1951 թվական, Թոնի մրցանակ՝ Մյուզիքլի ամենահայտնի դերասանուհի (Անվանեք ինձ տիկին)
  • 1954 թվական, Ոսկե գլոբուս՝ Երաժշտական կինոյի կամ կատակերգության ամենահայտնի դերասանուհին (Անվանեք ինձ տիկին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Merman 101: Ethel Merman Biography - Part I». www.musicals101.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. Kellow, Brian (2007). «Ethel Merman : a life». Viking. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Kellow, Brian (2008). «Ethel Merman : a life». Penguin Books. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. League, The Broadway. «Girl Crazy – Broadway Musical – Original». www.ibdb.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "IBDB" ignored (օգնություն)
  8. «Broadway pay rises -- Hollywood style». UPI (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Ethel Geary Obituary». 1967 թ․ օգոստոսի 25. էջ 36. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Մերման» հոդվածին։