Էռնեստ Բորգնայն (անգլ.՝ Ernest Borgnine, իսկական անուն ազգանունը՝ Էրմես Էֆրոն Բորգնինո, հունվարի 24, 1917(1917-01-24)[1][2][3][…], Համդեն - հուլիսի 8, 2012(2012-07-08)[4][1][5][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, խաղացել է 200-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։

Էռնեստ Բորգնայն
Ernest Borgnine
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1917(1917-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՀամդեն
Մահացել էհուլիսի 8, 2012(2012-07-08)[4][1][5][…] (95 տարեկան)
Մահվան վայրՍեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀիլհաուսի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, բնավորության դերասան, սպա, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և թատրոնի դերասան
ԱմուսինՌոդա Կեմինս (1949–1958)
Քեյթ Յուրադո (1959–1963)
Էթել Մերման (1964-1965)
Դոննա Ռենկուրտ (1965–1972)
Տովա Տրեսնիս (1973–2012 մինչև իր մահը)
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ3 աղջիկ, 1 տղա
ԿայքIMDb-ում էջ
Ստորագրություն
Изображение автографа
 Ernest Borgnine Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Էրմես Էֆրոն Բորգնինոն (իտալ.՝ Ermes Effron Borgnino) ծնվել է 1917 թ. հունվարի 24-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում։ Նրա ծնողները գաղթել էին Իտալիայից։ Դպրոցն ավարտելուց հետո 10 տարի ծառայում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ 1941 թ. թոշակի է անցնում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով կրկին զորակոչվում է ծառայություն ԱՄՆ-ի բանակում, մասնակցելով պատերազմին։ Պատերազմից հետո փորձելով աշխատանք գտնել տարբեր մասնագիտություններ է փոխում։

Կինոյում նորամուտը կայանում է 1951 թ.։ 1953 թ. խաղում է իր առաջին մեծ դերը ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետ և դարեդար» ֆիլմում, որտեղ իր հերոսը սպանում է Ֆրենկ Սինատրայի մարմնավորած հերոսին։ Կինոյում մեծ մասամբ խաղացել է երկրորդ պլանի դերեր։ Մյուս նշանավոր ֆիլմերն են՝ «Վիկինգները», «Պոսեյդոնի» արկածները», «Գատտակա», «Վայրի ավազակախումբը» և այլն։

Մրցանակներ խմբագրել

 
Էռնեստ Բորգնայնը Օսկար ստանալիս

Ընդհանուր թվով 13 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 8-ի։
Այդ թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Բորգնայն» հոդվածին։