Էդուարդո Էռնեկյան

հայ բիզնեսմեն

Էդուարդո Էռնեկյան (իսպ.՝ Eduardo Eurnekián, դեկտեմբերի 4, 1932(1932-12-04), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինահայ գործարար։ Համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։ 2017 թվականի սեպտեմբերի 21-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում[2][3][4][5]։

Էդուարդո Էռնեկյան
իսպ.՝ Eduardo Eurnekián
Դիմանկար
գործարար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1932 (91 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն{{{2}}} Արգենտինա
Ազգությունհայ
Կրոն Քրիստոնեություն
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
 Eduardo Eurnekian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբոր՝ Ալբերտոյի զավակները՝ Մարտինը և Ուգոն։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվվել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում[6]։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս[7]։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները[8]։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։

Գործունեությունը Հայաստանում խմբագրել

2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին[9]։

2006 թվականին ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ֊ի բաժնետոմսերի 95%-ը[10][11]։

2012 թվականին հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում[12]։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2020 թ․ հիմնադրամին է նվիրաբերել 3,5 միլիոն ԱՄՆ դոլար[13]։

Պարգևներ խմբագրել

  • 1995 - Արգենտինայի տարվա ձեռնարկատեր
  • 1991 - «Leonardo» մրցանակ՝ «լավագույն արտասահմանյան գործարար» անվանակարգում (Իտալիա)
  • 2001 - Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան
  • 2011 - Սուրբ Էջմիածնի ասպետ[14]
  • 2012 - «Business for Peace» մրցանակ (Նորվեգիա)[15]
  • 2017 - Հայաստանի ազգային հերոս[4]։
  • 2020 - Բրիտանական կայսրության պատվավոր սպա շքանշան[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. ԷՌՆԵԿՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել
  6. Ֆորբս - Արգենտինա (անգլ.)
  7. Էդուարդո Էռնեկյանը Ֆորբս ամսագրի կայքում (անգլ.)
  8. Կորպորասիոն Ամերիկա ընկերության կայք
  9. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան 2001-12-18 (անգլ.)
  10. Արգենտինահայ մեծահարուստը դարձել է Կոնվերս բանկի սեփականատեր
  11. Կոնվերս բանկի նոր սեփականատեր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը(չաշխատող հղում)
  12. Էդուարդո Էռնեկյանը Երևանում ՏՏ գործարան կբացի(չաշխատող հղում) Առավոտ
  13. Էդուարդո էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել 3,5 մլն դոլար/ 27 Հոկտեմբերի, 2020
  14. Գարեգին Բ-ն Էդուարդո Էռնեկյանին շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան ֊ Նոյյան Տապան
  15. Business for Peace Honourees (անգլ.)
  16. «Honorary awards to foreign nationals in 2020». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել